Category: Լուրեր

Ցավակցություն Հայաստան պետության (Արեւմտյան Հայաստանի Հանրապետության) Նախագահ Մարտիկ Գասպարյանի մայրիկի՝ Դուխիկ Գասպարյանի մահվան կապակցությամբ

Խորապես ցավում եւ ցավակցում ենք Հայաստան պետության (Արեւմտյան Հայաստանի Հանրապետության) Նախագահ Մարտիկ Գասպարյանին նրա սիրելի մայրիկ Դուխիկ Գասպարյանի մահվան կապակցությամբ։ 2024 թ. հունիսի 7-ին, 86 տարեկան հասակում, կյանքից հեռացավ արմատներով Լեռնահայաստանի՝ Սյունիք աշխարհի հայտնի գյուղ-ամրոց Շինուհայր (Փոքր Հաբանդի «Բնակավայրերի հայր») բնիկ, Հայ օջախի պահապան՝ Դուխիկ Գասպարյանը։ Դուխիկ Աբելի Գասպարյանը ծնվել է 1938 թ. հունվարի 20-ին …

Continue reading

Permanent link to this article: https://gov-wa.info/?p=8806&lang=hy

ՄԱԿ-ը պետք է չեղարկի Ադրբեջանի՝ որպես COP29 հյուրընկալող երկիր ճանաչելու որոշումը. Լեմկինի ինստիտուտ, 10:50, 06.06.2024 

Ցեղասպանության կանխարգելման Լեմկինի ինստիտուտը դեմ է հանդես գալիս ՄԱԿ-ի՝ Ադրբեջանը որպես COP29 ամենամյա գագաթնաժողովը հյուրընկալող երկիր համարելու որոշմանը՝ հաշվի առնելով Լեռնային Ղարաբաղում Ադրբեջանի ցեղասպանական ռազմավարությունը, այդ երկրի նախագահ Իլհամ Ալիևի ցեղասպան ու հայատյաց գաղափարախոսությունը, ինչպես նաև երկրում կոռուպցիայի ու մարդու իրավունքների լայնամասշտաբ ոտնահարումները: Այս մասին ասվում է ինստիտուտի հայտարարության մեջ: «Ադրբեջանին շնորհելով այս կարևոր իրադարձությունը, …

Continue reading

Permanent link to this article: https://gov-wa.info/?p=8799&lang=hy

Հենրի Թերիո. Հայերից խլած հարստության համար Թուրքիայի փոխհատուցումը Հայաստանի փրկությունը կլինի, 1 մայիսի, 2024 թ․

https://www.youtube.com/watch?v=37ZB5uNpk-Q Worchester State University-ի ակադեմիական հարցերով ասոցացված փոխնախագահ, Ցեղասպանությունն ուսումնասիրող գիտնականների միջազգային ընկերակցության նախագահ Հենրի Թերիոն կարծում է՝ միակ լծակը, որ Հայաստանն ունի հիմա՝ Հայկական Հարցի բարոյական օրակարգն է: «Հայաստանը պետք է սա դարձնի կարմիր թել միջազգային բոլոր դատարաններում, միջազգային քաղաքական բոլոր հարթակներում, ակադեմիական շրջանակներում՝ ներկայացնելով, թե ինչպես են այսօրվա խնդիրները բխում մեկ դար առաջ …

Continue reading

Permanent link to this article: https://gov-wa.info/?p=8777&lang=hy

Լեմկինի ինստիտուտը քննադատել է Փաշինյանի հայտարարությունը Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օրվա կապակցությամբ, 00:30, 11.05.2024

Լեմկինի ինստիտուտը շփոթված և անհանգստացած է 2024 թվականի ապրիլի 24-ին՝ Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օրը վարչապետ Փաշինյանի հայտարարության ասպեկտներով, ինչպես նաև Փաշինյանի համախոհ Հովիկ Աղազարյանի տված վերջին հարցազրույցով, որը կասկածի տակ է դնում Թուրքիային հետապնդելու Հայաստանի իրավական հիմքը, ինչպես նաև ցեղասպանության զոհերի ցուցակի կազմման վերաբերյալ բանավեճերով: Դրա մասին ասված է Լեմկինի ինստիտուտի՝ NEWS.am-ին փոխանցած հայտարարությունում: …

Continue reading

Permanent link to this article: https://gov-wa.info/?p=8761&lang=hy

Ռազմիկ Դավոյան․ «Ոչի՛նչ, ասում ես դու, մի՛ տառապիր, ոչի՛նչ, լեռները չեն չոքում քամիների վախից»

«Եսենին» Տառապանքում կա ձայն, Եվ ձայնի մեջ կա լույս, Եվ լույսի մեջ` ոգի.- Եվ ոգու մեջ ահա դու կանգնած ես մենակ Որպես տրուբադուրը չթվարկված զորքի: Բարի՜, եղբայրորեն ինձ ասում ես` ապրի՛ր, Թող բուքը քեզ երբեք չհալածի, Թող չծեծի քամին, մտրակ չիջնի վրադ, Ոչ ոք քեզ ճորտության Համար թող չվարձի, Ասում ես ինձ` ապրիր ուրախ ու …

Continue reading

Permanent link to this article: https://gov-wa.info/?p=8741&lang=hy

ՅԱՅՏԱՐԱՐՈՒԹԻՒՆ ԹՐՔԱԿԱՆ ՊԵՏՈՒԹԵԱՆ ԿՈՂՄԷ ԾՐԱԳՐՈՒԱԾ ԵՒ ԻՐԱԳՈՐԾՈՒԱԾ ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹԵԱՆ 109-ՐԴ ՏԱՐԵԼԻՑԻ ԱՌԻԹՈՎ, 24 Ապրիլ 2024

Հայոց Ցեղասպանութեան նահատակներու ոգեկոչումը, յատկապէս այս տարի, առանձնայատուկ բովանդակութիւնը եւ իմաստ կը զգենու: Հայ ժողովուրդի նորագոյն պատմութիւնը հերթական անգամ դաժանագոյն կերպով ապացուցեց, որ պատմութենէն դասեր չքաղողը, դատապարտուած է անոր դառնութիւնը ու արհաւիրքը վերապրիլ՝ բազմապատկուած ծաւալով: Արցախի եւ Արցախահայութեան պատուհասած դժնդակ զարգացումները՝ հայրենազրկումն ու բռնագաղթը եկան անվիճելիօրէն փաստելու, որ ազգի գոյութեան եւ գոյատեւման սպառնացող մեր դարանակալ …

Continue reading

Permanent link to this article: https://gov-wa.info/?p=8726&lang=hy

ԱՄՆ նախագահի թեկնածու Քենեդի Կրտսերը՝ Արցախի ցեղասպանությունը ետ շրջելու հնարավորության մասին, 19 ապրիլի, 2024 թ․

https://www.youtube.com/watch?v=C1zuGI7mDYo Ավելի քան 100 տարի առաջ՝ Առաջին համաշխարհային պատերազմի ժամանակ, Օսմանյան կայսրությունը կատարեց մեր դարաշրջանի առաջին ցեղասպանությունը՝ սպանելով շուրջ մեկուկես միլիոն էթնիկ հայերի։ Այդ ցեղասպանությունը կամ էթնիկ զըտումը ոչնչացրեց ողջ Անատոլիայում հայկական հազարամյա ներկայությունը։ Այսօր հայկական բոլոր տարածքներից ամենահիը դարձել է էթնիկ զըտման զոհ։ Դա Արցախն է, որը հայտնի է նաև որպես Լեռնային Ղարաբաղ։ Խորհրդային …

Continue reading

Permanent link to this article: https://gov-wa.info/?p=8709&lang=hy

ՄԱՄԼՈ  ՀԱՂՈՐԴԱԳՐՈՒԹՅՈՒՆ. Դիմում ՄԱԿ-ին Հայ ժողովրդի կրած նյութական կորուստների փոխհատուցման վերաբերյալ

ՄԱՄԼՈ  ՀԱՂՈՐԴԱԳՐՈՒԹՅՈՒՆ. Դիմում ՄԱԿ-ին Հայ ժողովրդի կրած նյութական կորուստների փոխհատուցման վերաբերյալ

Permanent link to this article: https://gov-wa.info/?p=8696&lang=hy

ԴԻՄՈՒՄ ՄԱԿ-ին. «Առաջին համաշխարհային պատերազմի ժամանակ հայ ժողովրդի կրած նյութական կորուստների փոխհատուցման վերաբերյալ», 25 սեպտեմբեր 2022 թ․

Միավորված Ազգերի Կազմակերպության Գլխավոր Քարտուղար Անտոնիո Գուտերեշին Միավորված Ազգերի Կազմակերպության Անվտանգության Խորհրդի Մշտական Անդամ  Պետությունների Ղեկավարներին Դ Ի Մ Ո Ւ Մ Առաջին համաշխարհային պատերազմի ժամանակ հայ ժողովրդի կրած նյութական կորուստների փոխհատուցման վերաբերյալ Դիմում ենք Ձեզ՝ քննության առնելու եւ իրականացնելու Առաջին համաշխարհային պատերազմի ժամանակ հայ ժողովրդի կրած  կորուստների փոխհատուցման գործընթացը, նկատի առնելով Թուրքիայի Հան-րապետության, որպես Օսմանյան կայսրության իրավահաջորդի, փոխհատուցման պարտավորությունը հայ ժողովրդի նկատմամբ, որը կազմում է 19.130.982.000 ֆրանսիական ֆրանկ, 1919 թվականի գներով, ըստ Փարիզի Խաղաղության վեհաժողովի …

Continue reading

Permanent link to this article: https://gov-wa.info/?p=8647&lang=hy

Հայ ժողովուրդը կրկին ոտքի կկանգնի, ինչպես դա արեց Ցեղասպանությունից հետո․ ԱՄՆ կոնգրեսական Սեթ Մոուլթոն, 12:27, 18.04.2024

ԱՄՆ կոնգրեսական Սեթ Մոուլթոնը հպարտ է, որ ԱՄՆ Կոնգրեսն ասել  է ճշմարտությունը և ճանաչել է Հայոց ցեղասպանությունը։ Մոուլթոնն այդ մասին հայտարարել է ԱՄՆ Կոնգրեսում Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակմանն ու Հայաստանին ու Լեռնային Ղարաբաղին նվիրված քննարկման ժամանակ։ «Ես հպարտ եմ, որ Կոնգրեսն ասել է ճշմարտությունը և ճանաչել է Հայոց ցեղասպանությունը։ Ես նաև հպարտ եմ, որ նախագահ …

Continue reading

Permanent link to this article: https://gov-wa.info/?p=8638&lang=hy

Load more

error

Enjoy this blog? Please spread the word :)