
ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսն այցելել է Երուսաղեմի Սուրբ Հարության տաճար, որից հետո շնորհակալություն է հայտնել հայ, հույն և կաթոլիկ քահանաներին այդ սուրբ վայրի մասին հոգալու համար։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին նա գրառում է կատարել X սոցիալական հարթակում։
«Ինչ հիանալի օրհնություն էր այցելել Քրիստոսի նահատակության և հարության վայրը։ Ես անչափ շնորհակալ եմ հույն, հայ և կաթոլիկ հոգևորականներին, որոնք հոգ են տանում այս ամենասուրբ վայրի համար», – գրել է Վենսը՝ օրհնություն խնդրելով խաղաղության ջանքերի համար։
ԱՄՆ փոխնախագահն Իսրայել էր այցելել` քննարկելու Գազայի հատվածում հրադադարը, անվտանգության իրավիճակը, խաղաղության պահպանումը, պաղեստինյան անկլավ հումանիտար օգնության մատակարարումն ու ՀԱՄԱՍ-ի կողմից Իսրայելին սպառնալիքի վերացումը։
William Martin, Vice President JDVance visits the Church of the Holy Sepulchre in Jerusalem




Վենսը շնորհակալություն է հայտնել հայ, հույն և կաթոլիկ քահանաներին Երուսաղեմի Սուրբ Հարության տաճարի մասին հոգալու համար, 23 հոկտեմբեր 2025 թ․ https://armenpress.am/en/article/1233029/amp















