Տիգրան Փաշաբեզյան․ Մերձ. Արևելքում և ԱՀ-ում ապրող հայությանը պետք է դիտել որպես Հայաստան-Արցախ-Սփյուռք եռամիասնության չորրորդ բաղադրիչ, ​24 հոկտեմբերի 2016 թ․

http://hayernaysor.am/archives/216674

Մերձ.Արևելքում և ԱՀ-ում ապրող հայությանը պետք է դիտել որպես Հայաստան-Արցախ-Սփյուռք եռամիասնութ-յան  չորրորդ բաղադրիչ. Տիգրան Փաշաբեզյան Մերձավորարևելյան տարածաշրջանում առկա ժամանակակից մարտահրավերների արդյունքում շարունակվում է կրճատվել Լիբանանի, Իրաքի և Սիրիայի հայկական բազմա-հազարանոց համայնքների անդամների թիվը, հետևաբար Հայաստան-Արցախ-Սփյուռք եռամիասնությանը պետք է գումարել Մերձավոր Արևելքի հայության կենսագործունեության նոր իրականությունը և Արևմտյան Հայաստանում ապրող հայերի գործոնը: Նման առաջարկով ՀՀ սփյուռքի նախարարության Լրագրողների համա-հայկական 8-րդ համաժողովի ընթացքում հանդես եկավ Ֆրանսիայում գործող «Լուսավոր Ավետիս» էլեկտրոնային կյանքի Հիմնադիրների խորհրդի անդամ Տիգրան Փաշաբեզյանը:

Ըստ նրա` Մերձավոր Արևելքում և հարակից տարածքներում առկա ժամանակակից մարտահրավերների պայմաններում տեղի հայ համայնքների կենսագործունեությունն այժմ էապես տարբերվում է ավանդական սփյուռք հասկացության կյանքի գործունեության բնականոն ընթացքից` ստանալով բոլորովին նոր սպառնալից իրողություն և հնչեղություն:

«Մեզ` հայերիս համար իրավիճակը նոր չէ այն իմաստով, որ մերձավորարևելյան մարտահրավերները մեզ համար սկսվել են դեռևս 1975 թվականին լիբանանյան քաղաքացիական պատերազմի սզբնավորումից ի վեր, ինչի արդյունքում Լիբանանի երբեմնի բարգավաճ 300 հազարանոց հայ համայնքն այսօր նվազել է մինչև 60 հազարի, դրա բացասական բոլոր հետևանքներով»,- ասաց նա` հավելելով, որ վերջին տասնամյակների ընթացքում կրճատվել է նաև Իրաքի 20 հազարանոց և Սիրիայի 300 հազարանոց համայնքները մինչև մի քանի հազարի:

Իրադարձությունների նման զարգացման պայմաններում Տ. Փաշաբեզյանի կարծիքով` հայտնի չէ, թե ի՞նչ ճակատագրի են արժանանալու ինչպես Մերձավոր Արևելքի մյուս հայ համայնքները, այնպես էլ Արևմտյան Հայաստանում ապրող հայերը:
Հետևաբար բանախոսը գտնում է, որ Մերձավոր Արևելքում և Արևմտյան Հայաստանում ապրող հայությանը պետք է դիտել որպես Հայաստան-Արցախ-Սփյուռք եռամիասնության չորրորդ բաղադրիչ:

Տ. Փաշաբեզյանը նաև ուրախությամբ արձանագրեց, որ Հայաստան-Արցախ-Սփյուռք 25-ամյա համագործակցությունը լուրջ հաջողություններ է արձանագրել ՀՀ պետականության ամրապնդման, Արցախի հայության ազատ ապրելու և ինքնորոշման իրավունքի պաշտպանության, Արցախի ու ՀՀ անվտանգության պաշտպանության բաղադրիչի բարձրացման, տնտեսության, կրթության, առողջապահության և մշակույթի ոլորտներում կատար-ված կարևոր ներդրումների և աջակցության, երկու հայկական պետությունների ենթակառուցվածքների վերա-կանգնման ու զարգացման, ներքին սոցիալական ճնշման թուլացման և այլ ոլորտներում:

Permanent link to this article: https://gov-wa.info/?p=11134&lang=hy

Թողնել պատասխան

Your email address will not be published.

five + 15 =

error

Enjoy this blog? Please spread the word :)