Արեւմտեան Հայաստանի Ազգային Ժողովի (Խորհրդարանի) յայտարարութիւնը ասորիների եւ յոյների ցեղասպանութիւնը դատապարտելու մասին

Հաշուի առնելով Արեւմտեան Հայաստանի Հանրապետութեան Նախագահի թիւ 33 եւ թիւ 34 հրամանագրերը (06.04.2015) ասորիների եւ յոյների ցեղասպանութիւնը դատապարտելու մասին,

առաջնորդուելով` ՄԱԿ-ի «Ցեղասպանութեան յանցագործութիւնը կանխարգելելու եւ դրա համար պատժի մասին» եւ «Պատերազմի յանցագործութիւնների եւ մարդկութեան դէմ յանցագործութիւնների նկատմամբ վաղեմութեան ժամկէտ չկիրառելու մասին» Կոնուենցիաների յօդուածների պահանջներով,

Արեւմտեան Հայաստանի Ազգային ժողովը (Խորհրդարանը) դատապարտում է թուրքական իրարհաջորդ կառավարութիւնների կողմից 1915-1923 թթ. իրականացուած ասորիների եւ յոյների ցեղասպանութիւնը:

Արեւմտեան Հայաստանի Ազգային ժողովը (Խորհրդարանը) զօրակցում է բարեկամ ժողովուրդներին նրանց իրաւունքների պաշտպանութեան հարցերում եւ աջակցում ցեղասպանութեան հետեւանքների վերացման ու արդարութեան հաստատման գործում:

Արմէն Տէր-Սարգսեան

Արեւմտեան Հայաստանի Ազգային ժողովի (Խորհրդարանի) Նախագահ

07.04.2015 թ.

Please follow and like us:

Enjoy this blog? Please spread the word :)