Իսրայելը թուրքական հակահայ ճակատի մաս. Հավանաբար՝ գլխավոր մաս, 03.10.2020

Պերես, Էրդողան,Նեթանյահու՝ դեռեւս կողք-կողքի. Արդյո՞ք դեռեւս

Ezerk.am. Ինչպես անանուն մնալու պայմանով հայտնում են Բաքվից, հոկտեմբեր 1-ին մայրաքաղաքի Նասոսնի օդակայանում բեռնաթափվել է Իսրայելից Վրաստանի օդային տարածքով ժամանած մի փոխադրանավ, որը շտապ կարգով բերել է IAI Harpy մակնիշի անօդաչուներ:

IAI Harpy զինատեսակը նախատեսված է ՀՕՊ համակարգերի հայտնաբերման եւ ոչնչացման համար ավտոնոմ ռեժիմով: Գործողության շառավիղը տպավորիչ է՝ 400 կիլոմետր:

Աղբյուրի պնդումով խմբաքանակը մատակարարվել է անվճար եւ սպասարկվելու է Իսրայելից ժամանած լրացուցիչ անձնակազմերով: Հայկական ՀՕՊ դիվիզիոնները օդից հետախուզելու նախաձեռնողը Իսրայելն է եղել:

Բացի Արցախի ռազմաճակատում Բաքվի հետ հակահայ մահաբեր ձեռնարկումներից Իսրայելը հետապնդում է իրական պատերազմի մարտական պայմաններում ՀՕՊ գերարդիական համակարգերի դեմ պայքարի միջոցների փորձարկման նպատակը, անշուշտ, դարձյալ հայ մարդկանց զանգվածային ոչնչացման գնով:

Բանն այն է, որ հաջողության պարագային Անկարան ու Բաքուն հնարավորություն են ստանում գրոհել ՀՀ տարածքին թե F-16, SU-25, Mig-29 ռազմանավերով, թե թուրքական Bayraktar եւ  Իսրայելի մատակարարած բազմաքանակ եւ բազմապիսի անօդաչուներով: Հայկական ՀՕՊ համակարգերը պետք է դիմագրավեին նաեւ թուրքական Kasirga ուղղորդվող մոդիֆիկացիաներին, ինչպես նաեւ հրեից LORA բալիստիկ հրթիռներին:

Հենց հրեից պետության սպառազինությունն ու ՑԱՀԱԼ բանակի համապատասխան անձնակազմերն են դարձել Արցախի ՊԲ եւ ՀՀ Զինուժի նյութական եւ մարդկային կորուստների արյուծի բաժնի պատճառը:

Իսրայելը ի սկզբանե Հայաստանի դեմ պատերազմի բաղկացուցիչ մաս է: Ամենեւին բացառված չէ, որ իրականացվում է Թել-Ավիվ-Անկարա նաեւ ուղիղ կոորդինացիա: Նկատի ունենալով Վրաստանի բացահայտ հակահայ դիրքը եւ այդ երկրի ընդարձակ հրեա համայնքը, մեծ սխալ չի լինի ենթադրել նաեւ Թել-Ավիվ-Անկարա-Թիֆլիս առանցքի գոյությունը, ինչը, բնականաբար, Երեւանին անտարբեր թողնել չի կարող:

Please follow and like us:

Enjoy this blog? Please spread the word :)