«

»

Սպտ 27

Արեւմտյան Հայաստանի Հանրապետության (Հայաստան) Հայտարարությունը Արցախի Հանրապետության դեմ Ադրբեջանի սանձազերծած ագրեսիայի կապակցությամբ, 27․09․2020

Արցախի Հանրապետության եւ հայության դեմ 2020 թ․ սեպտեմբերի 27-ի Ադրբեջանի սանձազերծած ուխտադրուժ ագրեսիան մարդկայնության եւ հայության դեմ իրականացվող թուրք-ադրբեջանական մեքենայի հանցագործությունների երկար շղթայի հերթական գործողությունն է։

Թուրքիայի ու Ադրբեջանի հայատյացության պետական քաղաքականությունը հին պատմություն ունի։ Սկիզբ է առնում դեռեւս 1873-74 թվականներին, երբ Թուրքիան, իսկ հետագայում Ադրբեջանը պետական մակարդակով որդեգրում են պանթուրքիզմի ու պանթուրանիզմի ծայրահեղ ազգայնամոլական քաղաքականություն։ Հետեւանքը՝ հայերի եւ տարածաշրջանի բնիկ մյուս ժողովուրդների նկատմամբ իրականացվող շարունակական ցեղասպանությունն է ու ցեղասպանական քաղաքականության գործարկումը։ Միայն 1894-1923 թվականների ընթացքում Թուրքիան ոչնչացրել է երկրի 4 միլիոն քաղաքացիների՝ հայերի, հույների, ասորիների․․․ Հետագա տարիներին նույն պետություննների կողմից պարբերաբար իրականացվել են պատերազմական լրջագույն հանցագործություններ տարածաշրջանի բոլոր բնիկ ժողովուրդների, բայց հատկապես հայերի եւ Հայաստանի դեմ։

Թուրք-ադրբեջանական պետական հանցագործ քաղաքականության հետեւանքով Մեծ Մերձավոր Արեւելքի տարածաշրջանն ու նրան հարակից Կովկասը վաղուց են հայտնվել մարդասիրական ու քաղաքակրթական խորը ճգնաժամի մեջ, որը ոչ միայն հայ ժողովրդի, այլեւ տարածաշրջանի բոլոր ժողովուրդների ու պետությունների խնդիրն է դարձել։

Ըստ այդմ, հատկապես հայ ժողովուրդը, խնդիր ունի․

ա) հաղթելու այս պատերազմում, եւ ցանկացած պարտադրված պատերազմում,

բ) կազմակերպվելու եւ ինքնակազմակերպվելու որպես ազգ-բանակ, ապահովելու համար հաջողությունն ու հաղթանակը ամեն տեսակ ռազմական գործողությունների դեպքում,

գ) պաշտպանելու համար հայ ժողովրդին տրված իրավունքները իրավական – քաղաքական բոլոր հարթակներում եւ բոլոր միջոցներով,

դ) հասնելու պանթուրքիզմի եւ պանթուրանիզմի գաղափարախոսության, ինչպես նաեւ թուրք-ադրբեջանական մեքենայի նախկին ու ներկայի բոլոր հանցագործությունների դատապարտմանը միջազգային իրավական ատյաններում։

Արեւմտյան Հայաստանի Հանրապետությունը (Հայաստան) վճռական է պաշտպանելու հայ ժողովրդի իրավունքները եւ, ըստ այդմ, կոչ է անում Արեւմտյան Հայաստանի քաղաքացիներին զինվորագրվել Արցախի Հանրապետության եւ Հայաստանի Հանրապետության պաշտպանությանը եւ Արեւմտյան Հայաստանի հայերի պաշտպանության տարածաշրջանային ուժերին հրահանգում է, իրենց իսկ կանոնադրության սկզբունքների համաձայն, համալրել Արցախի Հանրապետության եւ Հայաստանի Հանրապետության պաշտպանության ուժերի շարքերը։

Հայ ժողովրդի համար թուրք-ադրբեջանական մեքենայի հայատյաց քաղաքականությանը դիմագրավելն ունի առանձնահատուկ կենսական նշանակություն եւ դա է միակ ճանապարհը ապահովելու հայ ժողովրդի գոյություն ունենալու, զարգանալու եւ ապագա ունենալու իրավունքը։

Մենք վճռական ենք պաշտպանելու հայ ժողովրդի բոլոր իրավունքները։

Հաղթանակը հայ ժողովրդինն է լինելու։

Ռադիկ Խամոյան

Արեւմտյան Հայաստանի Հանրապետության (Հայաստան) Նախագահ

27 սեպտեմբեր 2020 թ․

——————————-

 Ծանոթագրություն

  1. Մամլո հաղորդագրություն — Արեւմտյան Հայաստանի Հանրապետութունը (Հայաստան) դիմել է ՄԱԿ՝ Հայաստան պետության եւ Ադրբեջանի Հանրապետության միջեւ սահմանազատումն իրականացնելու վերաբերյալ առաջարկով, 08․08․2019 — http://gov-wa.info/?p=3601&lang=hy

  2. Վերադառնալով հրապարակված նյութին. Քառօրյա պատերազմ. Արեւմտյան Հայաստանի Խորհրդարանի հայտարարությունը Արցախի դեմ ապրիլյան ագրեսիայի կապակցությամբ, 03.04.2016http://parliament-wa.info/wa/archives/8585

  3. Մամլո հաղորդագրություն — Արեւմտյան Հայաստանի Հանրապետութան (Հայաստան) դիմել է ՄԱԿ` Արեւմտյան Հայաստանի եւ Կիլիկիայի տարածքների ապառազմականացման, այնտեղից Թուրքիայի Հանրապետության բռնազավթիչ ուժերը դուրս բերելու վերաբերյալ, 29․11․2018 — http://gov-wa.info/?p=3339&lang=hy

  4. Բաց նամակ — դիմում ՄԱԿ-ին Ադրբեջանի կողմից Շուշի քաղաքում (Արցախ) Հայերի ցեղասպանության հանցագործության 100-ամյա տարելիցի կապակցությամբ, 25․03․2020 — https://aga-tribunal.info/hy/

  5. Որոշում «Արեւմտեան Հայաստանի հայերի Պաշտպանութեան ուժեր կազմաւորելու վերաբերեալ», 10 հունվար 2018 թ. — http://citizenship-western-armenia.info/archives/2374

  6. Արեւմտյան Հայաստանի Հանրապետությունը (Հայաստան) դիմել է ՄԱԿ՝ ԱՄՆ 28–րդ նախագահ Վուդրո Վիլսոնի 1920 թ. նոյեմբերի 22–ին կայացրած Իրավարար վճիռը կյանքի կոչելու եւ իրականացնելու վերաբերյալ, 29 մայիս 2018 թ. – http://lousavor-avedis.org/?p=17697

Please follow and like us:

Enjoy this blog? Please spread the word :)