1915-ին մենք սովորեցինք մեր դասը՝ այլևս զիջման չգնալ անվտանգային հարցերում․ Տաթև Հայրապետյան 

Այսօր՝ մայիսի 7-ին, շարունակվում է ԱԺ հերթական նիստի աշխատանքը: Այժմ շարունակում է քննարկվել Կառավարության ծրագրի 2018-19թթ. կատարման ընթացքի և արդյունքների մասին զեկույցը:

«Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Տաթև Հայրապետյանը անդրադարձ կատարեց արտաքին քաղաքականությանը:

«Մեր դեսպանները լավագույնս արձագանքեցին ճգնաժամային իրավիճակում մեր քաղաքացիների խնդիրներին, և բազմաթիվ քաղաքացիներ կարողացան վերադառնալ հայրենիք»,- նշեց նա:

«Մենք սովորաբար սպասել ենք, թե ինչ են մեզ առաջարկում, բայց հարց է, թե մենք ինչ ենք առաջարկում. հեղափոխությունից հետո մենք բովանդակային օրակարգեր ենք մշակում»,- նշեց նա և հավելեց, որ Արցախը բանակցային սեղանից հեռացնելն ավելի հեշտ է եղել, քան վերադարձնելն է:

«1915 թվականին մենք սովորեցինք մեր դասը, որը ստիպում է մեզ այլևս երբեք անվտանգային հարցերում զիջման չգնալ: Մենք ճնշումների ենթարկվելու խնդիր չունենք. ունենք ժողովրդի մանդատը ստացած իշխանություն»- եզրափակեց Տաթև Հայրապետյանը:

2020-05-07

Մանրամասները՝ տեսանյութում:

 

 

Please follow and like us:

Enjoy this blog? Please spread the word :)