«

»

Ապր 23

Ժողովուրդների մշտական դատական ատյանի վճիռը, 16 ապրիլ 1984 թ․

«Ատյանը գտնում Է, որ.

  1. Հայ ազգաբնակչությունը կազմել Է եւ կազմում Է մի ժողովուրդ, որի հիմնարար իրավունքները` թե° անհատական, թե° հավաքական, պետք Է հարգվեին եւ պետք Է հարգվեն միջազգային իրավունքին համապատասխան:

  1. Հայ ազգաբնակչության խմբերի բնաջնջումը բռնագաղթի եւ կոտորածի ճանապարհով հանդիսանում Է ցեղասպանության հանցագործություն, որը չունի վաղեմության ժամկետ` ըստ Ցեղասպանության հանցագործությունը կանխարգելելու եւ դրա համար պատժի մասին 1948 թ. դեկտեմբերի 9-ի Կոնվենցիայի սահմանման: Աույն հանցագործությունը դատապարտելու առումով վերը հիշատակված Կոնվենցիան նկատի ունի այդ պահին գործող օրենքը եւ հաշվի Է առնում նախկինում ուժի մեջ եղող կանոնները, որոնք գոյություն ունեին ամբաստանվող հանցագործ ակտերի կատարման ժամանակ:

  1. Երիտթուրքերի կառավարությունը մեղավոր Է այդ ցեղասպանության համար, նկատի ունենալով 1915-ից 1917 թթ. ընթացքում կատարվածը:

  1. Հայերի ցեղասպանությունը նաեւ «միջազգային հանցագործություն Էե, որի համար պետք Է պատասխանատվություն կրի Թուրքական պետությունը, առանց պատրվակելու այն հանգամանքը, թե նախկին ու ներկա պետությունների միջեւ հաջորդականություն չկա` պատասխանատվությունից խուսափելու համար:

  1. Այդ պատասխանատվությունը առաջին հերթին պահանջում Է պաշտոնապես ճանաչել ցեղասպանության իրողությունը եւ հայ ժողովրդի կրած համապատասխան կորուստները:

  1. Միավորված Ազգերի Կազմակերպությունը եւ նրա յուրաքանչյուր անդամն իրավունք ունի պահանջելու այս ճանաչումը եւ դրանում աջակցելու հայ ժողովրդինե:

———————

Տես, Լենդրուշ Խուրշուդյան, Հայկական հարցը, Երևան, 1995, էջ 64-65:

Please follow and like us:

Enjoy this blog? Please spread the word :)