ՆԱՏՕ-ի «ժողովրդավարություն» տարածելու ծավալապաշտական ծրագրերի առաջիկա քայլերը Կովկասում, Կենտրոնական Ասիայում, Եվրոպայում եւ Լատինական Ամերիկայում (ըստ Պենտագոնի գաղտնազերծած տվյալների եւ G 20-ի ձեւավորման տրամաբանության) (Վերլուծական «Ուխտ Արարատի», թիվ 1 (17), մարտ – ապրիլ, 2009, էջ 5-7)

 

Քարտեզ 1

2008-ի օգոստոսի 8-ի առավոտյան, երբ ողջ ուժով ընթացքի մեջ էր վրացական ագրեսիան, Մ. Սահակաշվիլին հեռուստատեսությամբ ոգեւորում էր ժողովրդին ու զինվորներին` հայտարարելով. «Մենք շատ ենք, մենք կհաղթենք» («Եվրոնյուզ», 08.08.2008թ., ժամը 15:00), փորձեցինք օգտվել «Գուգլ» ինտերնետ կայքից` քարտեզի վրա պատկերացնելու «ռազմական գործողություններ» անվանվող մարդկային ողբերգության ծավալը: Հիշեցնենք, որ «Գուգլի» էլեկտրոնային քարտեզում ամենայն մանրամասնությամբ առկա են ոչ միայն ամբողջ աշխարհն ու առանձին երկրներ, այլեւ քաղաքներ ու գյուղեր` իրենց փողոցներով ու տներով: Էջը բացելուց հետո պարզվեց, որ քարտեզի վրա բացակայում են Անդրկովկասի հանրապետությունների բնակավայրերը, ավելի ստույգ` առկա էին միայն երեք երկրների սահմանները եւ Վրաստան, Հայաստան, Ադրբեջան գրությունները: Մնացածը մաքուր դաշտեր էին (տես` քարտեզ 1):

Փաստը զարմանալի էր եւ տհաճ: Հետո, երբ իմացանք, որ Վրաստանի Գլխավոր շտաբը Ցխինվալի եւ հարակից գյուղերի խաղաղ բնակչությանը բնաջնջող վրացական ռազմական գործողությունը անվանել է «մաքուր դաշտ», եւ երբ կրկին անդրադարձանք «Գուգլին», պարզվեց, որ այնտեղ «մաքուր դաշտ» էին Կովկասում` Վրաստանը, Ադրբեջանը, Հայաստանը, Եվրոպայում` Բուլղարիան, Ռումինիան: Նույն տրամաբանությամբ` Կենտրոնական Ասիայում` Պակիստանի եւ Հնդկաստանի հյուսիսային մասերը, Չինաստանի արեւմտյան մասում ընդհատվող գծերով «մաքուր դաշտի» է վերածված Չինաստանից անջատվող նոր սահմանազատության ինչ-որ տարածք (տես` քարտեզ 2):

Քարտեզ 2

Հասկանալու համար «Գուգլի» մյուս սահմանագծումների` օրինակ, Կոսովոյի, Տաջիկստանի արեւելյան, Պակիստանի եւ Հնդկաստանի հյուսիսային մասերում սահմանների կետագծերով նշումների իմաստը, պետք է նայել Իսրայելի սահմանները, որտեղ պաղեստինյան տարածքը նշված է որպես «անորոշ կարգավիճակ», որից հետեւում է, որ նոր սահմանագծումներով բոլոր տարածքները արեւմուտքի համար «անորոշ կարգավիճակ» են: Պարզվեց, որ «Գուգլի» առջեւ դրված խնդիրը շատ ավելի խորքային է, քան կարծում էինք: Հիշեցինք Ռալֆ Պիտերսի «Միջին Արեւելքի նոր քարտեզը» (տես` քարտեզ 4): Հասկանալի դարձավ, որ հիմա էլ «Գուգլի։ միջոցով Պենտագոնը գաղտնազերծել է Ռալֆ Պիտերսի քարտեզում 2006-ին հասկանալի պատճառներով դեռեւս բացակայող օղակները:

Քարտեզ 4

Ակնհայտ է, որ աշխարհը զավթելու արեւմտյան մոլագարությունը 2008-ի օգոստոսի 8-ով փորձեց գործի գցել իր հերթական արկածախնդրությունը: Ուստի, «Գուգլի» քարտեզով հստակեցվել է ՆԱՏՕ-ի կողմից Միջին Արեւելքի երկրների նոր սահմանազատումներին զուգահեռ առաջիկայում կատարվելիք նոր` ոչ մաքուր քայլերի ռազմադաշտը (տես` քարտեզ 2): Ինչպես երեւում է հարավով արեւելքից մինչեւ արեւմուտք  ձգվող չինական ամբողջ սահմանով մեկ, նպատակ է դրված ստեղծել 500-1000 կմ լայնությամբ «զսպող գոտի»` Չինաստանի հարավային եւ արեւմտյան ամբողջ սահմանագծով:

Ծրագրվում է փոփոխել Հնդկաստանի հյուսիսարեւելյան Բութանիայից Մյանմա ձգվող Հնդկաստան-Չինաստան սահմանը: Պետք է ենթադրել, որ այն անջատելու են Հնդկաստանից` Բութանիայի հարավարեւմտյան գծով մինչեւ Մյանմա: Իսկ Քաշմիրի ու Ջամմուլի տարածքները (տես` քարտեզ 4) բաժանվում են` որպես երկու նոր պետական միավորներ: Ի դեպ, նրանց բաժանող սահմանագիծը արեւելյան մասով հստակեցված չէ: Ուշագրավ է, որ այստեղ Քաշմիրից եւ Ջամմուլից դեպի արեւելք ձեւավորում են եւս մի քանի փոքր տարածքներ. հյուսիսից հարավ չինական տարածք, որին հաջորդում է մոտ 20.000 քառ. կմ շրջագծային տարածք, դրանից հարավ երկու առանձին երկարաձգված չինական տարածքներ: Այդ գոտին հյուսիս-արեւմուտքից եզրափակում է Տաջիկստանից անջատվող Լեռնաբադախմանյան ինքնավար մարզը: Իսկ Հնդկաստանի արեւմտյան սահմանը` Պակիստանից մինչեւ Նեպալ, իջեցվելու է առնվազն Նեպալի հարավարեւմտյան եզրագծով մինչեւ Պակիստան, Պակիստանի հյուսիսարեւելյան մի մեծ հատված…

Համեմատելով` տեսնում ենք, որ Պակիստանի հյուսիսային մասի վերին հատվածը լիովին համընկնում է Ռալֆ Պիտերսի «Միջին Արեւելքի նոր քարտեզին», ըստ որի` Աֆղանստանին է անցնում երեք մասի բաժանվող Պակիստանի արեւմտյան տարածքների մի մասը` հյուսիսային եւ կենտրոնական հատվածները: Հարավայինը մաս է կազմելու ապագա Բելուջիստան կոչվող նորաստեղծ պետության: Սակայն չի համընկնում հյուսիս-արեւելյան մասով: Եթե ըստ 2006-ի քարտեզի, այն ամբողջությամբ սահմանակից էր Հնդկաստանին, ապա, ըստ «Գուգլի» 2008-ի քարտեզի` Հնդկաստանի հյուսիսը` Ջամմուն եւ Քաշմիրը, ընդհատվող սահմանագծերով ամբողջությամբ վերագծված է:

Հետեւությունը մեկն է. «Գուգլի» քարտեզում ընդհատվող գծերով նշված հին ու նոր տարածքները Պենտագոնի համար է, որոնք դարձել են «անորոշ»: Դրանց որոշակի դարձնելուն է ուղղված լինելու Արեւմուտքի առաջիկայում «ազատագրման» եւ «ժողովրդավարացման» տարածման «մարդասիրական» գործընթացները, ինչպիսին էր օրինակ, գործողությունը Հարավային Օսիայում: Հարավ-օսական գործընթացը չհաջողվեց ավարտին հասցնել: Դա լրջորեն հետ գցեց ընդհանուր ծրագրերի իրականացումը, ստիպեց վերանայել գործողությունների հաջորդականությունը, որը, բնականաբար, ժամանակ էր պահանջում:

Կորցրած ժամանակն իր գործն արեց: Դա երեւում է զավեշտի նմանվող Արեւմուտքի շտապողական քայլերից, երբ մի կառույցը մյուսի ծրագրից ետ ընկնելու փաստը հաշվի չառնելով` իր քայլերն է անում: Օրինակ, ՀՀ-ում 2008-ի սկզբներից իր գործունեությունը սկսեց ապագայում Հյուսիսային Ամերիկայի Միացյալ Նահանգներ նոր պետության նոր դրամանիշի անունը կրող «Ամերիա» բանկը: Դրամանիշը պետք է ներդրվի դոլարը շրջանառությունից հանելուց հետո, իհարկե, առանց դոլարի պարտքերը ստանձնելու: Երեւանում բանկը գործում է շատերի համար անհասկանալի անվանումով: Ինչպես երեւաց Օբամայի նախագահության առաջին իսկ օրերից, ԱՄՆ-ի քաղաքականությունը որոշող ստվերային կաբինետը բաժանվել է երկու հակադիր բանակների` ԱՄՆ-ն եղած ձեւով պահպանելու եւ ԱՄՆ-ն մեկ ընդհանուր պետության նահանգ դարձնելու կողմնակիցների միջեւ: Հունվարից առ այսօր հաղթում է ԱՄՆ-ն պահպանելու կողմնակիցների բանակը, որի քաղաքականությունն է իրականացնում Օբամայի վարչակարգը:

Ինչպես երեւում է քարտեզ 3-ից, արեւմուտքը առաջիկայում պատրաստվում էր շտապ կարգով (ինչո՞ւ` շտապ, կանդրադառնանք վերջում) մկրատել աշխարհի քարտեզը, սակայն, վերը նշված հանգամանքներից ելնելով` նա անցավ նոր մարտավարության` որպես առաջնային քայլեր ընտրելով Կովկասը, Հայկական լեռնաշխարհը, Աֆղանստանն ու Պակիստանը: Հնդկաստանում դեռեւս ընթանալու է նախորդ տարիների ընդհանուր լարվածության ծրագիրը:

Քարտեզ 3-ից հետեւում է, որ`

Քարտեզ 3

ՏԱՋԻԿՍՏԱՆԻՑ ծրագրում են անջատել արեւելյան` Չինաստանի հետ սահմանակից տարածքի մի մասը` Լեռնաբդախմանյան ինքնավար մարզը:

ՀՆԴԿԱՍՏԱՆԻՑ անջատելու են Պակիստանին եւ Չինաստանին (փոքր հատվածով նաեւ Աֆղանստանին) սահմանակից Ջամմուն եւ Քաշմիրը` որպես առանձին «անկախացող» երկրներ: Հարցական է թողնված Ջամմու-Քաշմիր սահմանի արեւելյան հատվածը. պատճառը պետք է փնտրել նոր ձեւավորվող երեք (երկու փոքր եւ մեկ մեծ) տարածքների հետ առնչվող ինչ-որ տրամաբանության մեջ: Մեզ համար անըմբռնելի Պենտագոն-նատօական` մտածողությամբ է, որ կարելի է հասկանալ Քաշմիրից Նեպալ ձգվող Հնդկաստան-Չինաստան սահմանի «անորոշությունը», ըստ որի` Հնդկաստանից բռնանջատվելու է նաեւ Հիմչալու-Պրադեա նահանգն ամբողջությամբ: Նույն տրամաբանությունը հարվածի տակ է առել Բութան-Չինաստան-Մյանմա (Բիրմա) սահմանագծում ներառված Հնդկաստանի Արնաչալ-Պրադես նահանգն ամբողջությամբ: Չենք բացառում, որ բռնանջատեն եւ դրան միացնեն նաեւ Նագլենտ նահանգը:

ՉԻՆԱՍՏԱՆԻՑ պատրաստվում են անջատել Տիբեթի եւ Սինցզյան-Ույգուրական շրջաններին պատկանող եւ արեւմտյան` Քաշմիրին սահմանակից մոտ 20 000 քառ. կմ տարածք` որպես Չինաստանից «անկախացող» առանձին երկիր: Նաեւ երկու փոքր` մեկը Ջամմուին, մյուսը Քաշմիրին սահմանակից (մի քանի քառ. կմ) տարածքներ:

ՈՒԿՐԱԻՆԱՅԻՑ նախատեսել են առայժմ անջատել Ղրիմի թերակզու հարավարեւմտյան տարածքի` Սեւաստոպոլն ու նրա շրջակայքը ընդգրկող հատվածը, հնարավոր է` «Ղրիմի թաթարներին» ազատագրելու պատրվակով: Ճիշտ կլիներ ասել, որ Ղրիմը կորզում են Ռուսաստանից, քանի որ Ուկրաինան վաղուց պատրաստ է հօգուտ արեւմուտքի իրենից օտարել ամբողջ Ղրիմը (ծրագիր, որը գործի է դրվել դեռ 1989-1990 թթ. Գորբաչովի կողմից, տես` քարտեզ 3):

«Մաքուր դաշտեր» տարածքներից են.

ԵՎՐՈՊԱՅՈՒՄ` Բուլղարիան, Ռումինիան: Կոսովոն ներկայացված է ընդհատվող սահմանագծով, որպես նախկին «մաքուր դաշտ»:

ԼԱՏԻՆԱԿԱՆ ԱՄԵՐԻԿԱՅՈՒՄ` Արգենտինան: Հիշենք, որ համաշխարհային այս գործընթացի սկիզբը դրեց Մեծ Բրիտանիան Ֆոլկլենդյան կղզիների շուրջ պատերազմով, այնպես որ, այս հսկա երկիրը բաժանվելու է բավականին մեծ թվով մասերի ու ամենեւին պատահական չէ, որ հակաճգնաժամային ֆինանսական G 20-ի խմբի մեջ Լատինական Ամերիկա մայրցամաքի համար ընտրված է Արգենտինան: Նույն խնդրին են ծառայեցնում Վենեսուելան իր, այսպես կոչված, նեո-տրոցկիստական կեցվածքով եւ Կոլումբիան: Ինչ վերաբերում է Հյուսիսային եւ Հարավային Ամերիկաները կապող Կարիբյան ավազանի կղզիների երկրներին, ապա նրանց մեծ մասը եվրոպական երկրների դոմինյոններ են, եւ հիմա հասկանալի է վերջին տարիներին եվրոպական երկրների ակտիվությունը այստեղ: Հիմնականում անհասկանալին մնում էր Իսլանդիան, որը  երբ մերժվեց Բրիտանիայից, ճգնաժամից փրկվելու համար, օգնություն խնդրեց Ռուսաստանից:

ԱՆԴՐԿՈՎԿԱՍՈՒՄ, ի տարբերություն 2006-ի քարտեզի, սահմանները, ըստ «Գուգլի», մնացել են անփոփոխ, սակայն «մաքուր դաշտ»-ի տրամաբանությամբ քարտեզից բացակայում են Աբխազիան, Հարավային Օսիան, Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը, Նախիջեւանը: Սահմանների փոփոխությունը տրված է 2006-ի քարտեզով, որտեղ Վրաստանի տարածքային ամբողջականությունը պահպանված է, բայց ըստ Ռալֆ Պիտերսի ձեւակերպման եւ քարտեզի տրամաբանության` նվիրատվություն է արված Ադրբեջանին: Դա նշանակում է, որ ՀՀ-ի եւ ԼՂՀ-ի նկատմամբ ռազմական գործողություններ կարող էին սկսվել դեռեւս 2006-ին: 2005-ը բացառվում էր, քանի որ դեռ չէին ընդունվել Եվրոմիության եւ ՀՀ Սահմանադրությունները: ՀՀ-ինը մերժվել էր 2003-ին, ԵԱՀԿ-ի ջանքերով արեւմուտքն այն ընդունված համարեց 2005-ի նոյեմբերի վերջին: Եվրոմիության Սահմանադրությունը չի ընդունվել առ այսօր:

————————-

Համաշխարհային ճգնաժամի G 20-ի խմբի ձեւավորման տրամաբանությունը

Համեմատելով աշխարհի քարտեզի գլոբալացման եւ վերաձեւման տրամաբանությունը` իբրեւ համաշխարհային ֆինանսա-տնտեսական ճգնաժամը միացյալ ուժերով հաղթահարելու նպատակով 2008-ի նոյեմբերի 15-ին Վաշինգտոնում հրավիրված գագաթաժողովում ձեւավորված G 20-ի խումբը` (Արգենտինա, Ավստարալիա, Բրազիլիա, Մեծ Բրիտանիա, Գերմանիա, Հնդկաստան, Ինդոնեզիա, Իտալիա, Կանադա, Չինաստան, Մեքսիկա, Հարավային Կորեա, Ռուսաստան, Սաուդյան Արաբիա, ԱՄՆ, Թուրքիա, Հարավաֆրիկյան Հանրապետություն, Ճապոնիա, Եվրոմիություն` որպես մեկ ինքնուրույն պետություն), հասկանալի է դառնում, որ ամենեւին էլ նպատակաուղղված չէ ճգնաժամը հաղթահարելուն, այլ առաջին լուրջ միջազգային կազմավորումն է, որի ֆինանսա-բանկային ծրագրերով իրագործվելու է գլոբալացման առաջին լուրջ քայլը: Ըստ այդ տրամաբանության էլ կազմել ենք ստորեւ ներկայացվող աղյուսակը` մեր բացատրություններով:

Եթե հետեւենք 2009-ի ապրիլի 20-ին Լոնդոնում կայացած G 20-ի գագաթնաժողովում հնչած մտքերին, ապա առանձնակի ուշադրություն պետք է դարձնել այն մտքին, թե իբրեւ Ռուսաստանը կողմ է տարածաշրջանային տարադրամի ընդունմանը, այսինքն` բազմաբեւեռ տնտեսական համակարգին: Թվում է` մերժվում է համաշխարհային տարադրամի գաղափարը: Իրականում մտահոգիչն այն է, որ միջազգային տարադրամի անցումը ոչ թե սկզբնառու, այլ ավարտական փուլի խնդիրն է, ուստի, Ռուսաստանի անունից է հնչեցվում այն, ինչ նախատեսված է ստեղծել` հինգ-յոթ տարածաշրջանային փոխարկելի տարադրամներ: Ինչպես երեւում է աղյուսակի 1-ին սյունակից, Եվրոմիությունը, այն է` Եվրոպայի Միացյալ Նահանգներ ընդհանուր պետությունը, ներկայացնում են Եվրոպայի չորս գերտերություններ. Մեծ Բրիտանիան եւ Ֆրանսիան` ղեկավար դերով, Գերմանիան` ենթակա ուղղորդվող դերով, Իտալիան` խաղից դուրս վիճակում` հաշվի առնելով Իտալիայում վերջին տարիներին ընթացող ներպետական գործընթացները:

Մյուս երկրները խմբավորված են ըստ մայրցամաքներում ստեղծվող «Միացյալ նահանգներ» կոչվող պետությունների տրամաբանության, որպիսին, օրինակ, 2-րդ սյունակում ԱՄՆ-Կանադա-Մեքսիկա եռյակն է: 3-րդում` Արգենտինա, Բրազիալիա: Այստեղ է, որ հասկանալի է դառնում Արգենտինան` որպես «մաքուր դաշտ» ներկայացնելը ըստ «Գուգլի»: Դեռեւս վերջնական ձեւավորում չունի Ասիա-Հին Արեւելք սյունակը, որտեղ ներառված են միայն Չինաստանն ու Հնդկաստանը, որոնք նույնպես «մաքուր դաշտեր»-ում են: 5-րդում` Հեռավոր Արեւելքի միացյալ նահանգները, կարծում ենք հստակ է ի դեմս Ճապոնիայի, որը 1985-ի «պերեստրոյկայից» առ այսօր Ռուսաստանի հետ փորձում է լուծել Կուրիլյան կղզիների խնդիրը, նաեւ որպես արեւմտյան քաղաքականության կցորդի` ճնշումներ գործադրելով Հյուսիսային Կորեայի եւ Չինաստանի վրա: Հարցեր չեն առաջանում Աֆրիկայում` Հարավաֆրիկյան Հանրապետության շուրջ ստեղծվելիք Աֆրիկայի Միացյալ Նահանգներ նոր պետության հարցում: Հասկանալի է, որ իրենց համար միակ վստահելի երկիրը ՀԱՀ-ն է, որտեղ էլ եւ 2007-ին Աֆրիկյան ընդհանուր կոնգրեսը հավանություն տվեց այս նոր կազմավորմանը: Նոր Արեւելքի Միացյալ Նահանգները, 7-րդ սյունակը` ըստ էության, Ռալֆ Պիտերսի քարտեզով գծված ընդհանուր պետության տարածքն է, որի ձեւավորման գործընթացը իրականացվելու է Սաուդյան Արաբիայի մասնատման միջոցով (տես` քարտեզ 4-ը եւ «Ուխտ Արարատի», 4/10, 2006թ., էջ 4):

Ինչ վերաբերում է 8-րդ սյունակին` Եվրասիական խաչմերուկին, որն, ըստ էության, Կովկասն է եւ նրանում ներառված Հայկական լեռնաշխարհն ամբողջությամբ, այն  Արեւմտյան եւ Արեւելյան Հայաստաններն են` ներառյալ Հայկական Կիլիկիան, որը, չգիտես` ինչո՞ւ, արեւմուտքը փորձում է անջատել Արեւմտյան Հայաստանից: Այստեղ ոչ թե տարօրինակը, այլ մտահոգիչն այն է, որ ներգրավված միակ երկիրը Թուրքիան է, այդ իրողությունը անմիջապես հիշեցնում է 1921-ի ծրագիրը, ըստ որի ամբողջ Հայկական լեռնաշխարհը Կովկասի հետ միասին, համաձայն եվրո-բոլշեւիկյան դավադիր նախագծի, պետք է դրվեր Թուրքիայի հսկողության տակ` որպես Թուրքիա, Ադրբեջան, Վրաստան, Հայաստան ընդհանուր պետություն` ֆեդերացիա կամ կոնֆեդերացիա: Հարկ չհամարելով մանրամասնել եվրասիական այս խաչմերուկի հազարամյա անցյալով պայմանավորված ներկայի կարեւորությունը` նկատենք միայն, որ G 20-ի ցուցակում Թուրքիան միակ երկիրն է, որն աշխարհին եւ առաջին հերթին արեւմտյան երկրներին իր ունեցած հսկայական պարտքերից զատ, ոչ մի ֆինանսա-տնտեսական նմանություն չունի մյուսների հետ:

Հասկանալի է, որ Թուրքիայի անվան տակ նրա ձեռքով իրագործվելիք ծրագրերն ամբողջությամբ ֆինանսավորելու է Արեւմուտքը` համաշխարհային բանկերի կամ այլ կառույցների միջոցով: Այսինքն` եթե հետեւենք «պիտերս-գուգլյան» քարտեզների եւ այս աղյուսակի տրամաբանությանը, ապա ապացուցելու կարիք չի լինի, որ Արեւմուտքը վերստին որպես հանցագործ գործիք է վերցնում Թուրքիան, այս անգամ շատ ավելի ընդարձակ ծրագրերով, որի իրագործումից հետո միայն կընթանա Թուրքիայի մասնատումը եւ ապա դատապարտումը միջազգային ատյաններում` որպես հանցագործության միակ մեղավորի, այն հույսով, որ համաշխարհային այդ ընդհանրության մեջ չեն բացահայտվի ու չեն դատապարտվի եվրո-ամերիկյան մասնակիցներն ու մեղսակիցները:

Ուշագրա՞վ է, թե՞ մտահոգիչ, որ սյունակներում ընդհանուր առմամբ տեղ չի գտնվում այսօրվա Ռուսաստանի համար: Կարծում ենք, որ ծրագրվող համաշխարհային այս մեծ աղետի հետեւանքում Ռուսաստանը` իր իսկ վարած գլոբալացման քաղաքականության պատճառով մասնատվելու է` ինչպես տրված է աղյուսակի վերջին տողում, որի վերաբերյալ հայտնի հրապարակումներ եղել են վերջին ավելի քան հարյուր տարիների ընթացքում:

Լուրջ մտահոգության խնդիր է 4-րդ սյունակը` Չինաստան-Հնդկաստան, քանի որ եթե «պերեստրոյկայի» առաջին երկու տասնամյակում նրանց լրջորեն չանդրադարձան` հնարավորություն տալով այդ երկու հնագույն քաղաքակրթություններին շարունակելու պահպանել իրենց քաղաքակրթական բնական ինքնամեկուսացման մարտավարությունը, ապա կարծում ենք, այսուհետ, առավել եւս «Գուգլի» հրապարակումից հետո, մեծ դիմակայության են դրդելու նրանց, իսկ դա, եթե արեւմուտքի համար անկանխատեսելի է իր հետեւանքներով, ապա արեւելքի համար ավելի քան կանխատեսելի է, քանի որ, ինչպես ցույց է տվել վերջին 300-400 տարվա միջազգային քաղաքական փորձը, անգլո-եվրոպական քաղաքական մտածողությունը` իր գործնական-վերլուծական «թվաբանությամբ», այդպես էլ հասու չեղավ Հին Արեւելքի մտածողությանը, համապատասխան հակաքայլերին: Հին Արեւելքը հենց այն բնական գործոնն է, որը թույլ չի տալու իր իսկ առանցքում շեղել` Երկրի առանցքը, մարդկային աշխարհի հիմնասյունը:

G 20-ում ներգրավված երկրների խմբավորման մեր կազմած աղյուսակը

1-ին

2-րդ

3-րդ

4-րդ

5-րդ

6-րդ

7-րդ

8-րդ

Եվրոպայի Միացյալ Նահանգներ

Հյուսիսային Ամերիկայի Միացյալ Նահանգներ

Հարավային Ամերիկայի Միացյալ Նահանգներ

Ասիա

Հին Արեւելք

Հեռավոր Արեւելքի Միացյալ Նահանգներ

Աֆրիկայի Միացյալ Նահանգներ

Նոր Արեւելքի Միացյալ Նահանգներ

Հայկական Լեռնաշխարհ (Հարավային Կովկաս+ Հայաստան)

Եվրասիական Խաչմերուկ

ԵՄ

ԱՄՆ

Արգենտինա

Չինաստան

Ճապոնիա

Հարավ- աֆրիկյան հանր.

Սաուդյան Արաբիա

Թուրքիա

Մեծ Բրիտանիա

Կանադա

Բրազիլիա

Հնդկաստան

Հարավային Կորեա

Ֆրանսիա

Մեքսիկա

Ինդոնեզիա

Գերմանիա

Ավստրալիա

Իտալիա

եվրոպական Ռուսաստան

ամերիկյան Ռուսաստան

ուրալյան Ռուսաստան

հեռավոր Արեւելյան Ռուսաստան

կենտրոնական Ռուսաստան

——————————————-

Հոդվածի հավելվածը

«Թուրքական հետախուզությունը նշանառության տակ է վերցրել Ռուսաստանը»Պրավդա.ռու», 20.03.2009):

Այսպես վերնագրված լրատվությունը ներկայացնում ենք առանց կրճատումների: Ուշադրություն դարձրեք վերջին նախադասությանը եւ դրան հաջորդող մեր մեկնաբանությանը. «Թուրքական հետախուզական կազմակերպությունը (ՄԻԹ) որոշել է իր գործունեության տասը առաջնահերթությունները, այդ թվում` Ռուսաստանի քաղաքականության հսկողությունը Կենտրոնական Ասիայում եւ Կովկասում, ինչպես նաեւ ՌԴի էներգետիկ քաղաքականությունը: Ըստ թուրքական Զլմների տվյալների` Ռուսաստանը ամենաշատն է հոլովվում թուրքական հետախուզության նոր ռազմավարությունում: Կենտրոնական Ասիայի եւ Կասպիական ավազանի տարածաշրջաններում թուրքական հատուկ ծառայություններին հետաքրքրում է ռուսչինական համագործակցությունը էներգետիկայի ոլորտում, գազի եւ նավթի արդյունահամնան խնդիրները Կասպիի ավազանում, էքսպորտային մայրուղիների շինարարությունը եւ համաշխարհային շուկային տրամադրվելիք էներգակիրների ռազմավարությունը: ՄԻԹը Բալկաններում հետեւում է ընդհանուր կացությանը տարածաշրջանում եւ նախկին Հարավսլավիայի երկրների ԵՄին ինտեգրվելու գործընթացին: Հարավարեւելյան Ասիայում նա հետեւում է այս ավազանի երկրների մրցակցությանը ԱՄՆի ԵՄի հետ, Չինաստանի եւ Ճապոնիայի «Էթնիկ դիմակայությանը եւ ահաբեկչական գործունեությանը Աֆղանստանում: Բացի դրանից, թուրքական հետախուզական ծառայությանը Մերձավոր Արեւելքում հետաքրքրում է Իրանի միջուկային ծրագիրը, արաբիսրայելյան կարգավորումը, իրավիճակը Իրաքում եւ Լիբանանում, ինչպես եւ կարգավորման խնդիրները Կիպրոսում, էներգակիրների արդյունահանումը Միջերկրական ծովում, ԲաքուԹբիլիսիՋեյհան եւ ՍամսունՋեյհան նավթային ծրագրերի իրականացումը Միջերկրական ծովում եւ Միջերկրածովյան ավազանում: Բայց, ամենից շատ, ՄԻԹը հետաքրքրվում է Սեւծովյան ավազանում նավթի արդյունահանման հարցերով: ՄԻԹԻ հետաքրությունների ոլորտում նշվում են նաեւ աֆրիկյան մայրցամաքը, Կարմիր ծովի եւ Ադենի ծովածոցի շրջանները: Վերջինիս նկատմամբ հետաքրքրությունը ակնհայտ է հաշվի առնելով Սոմալիի ծովահենների ակտիվության աճը տարածաշրջանում»:

Այս մի վերջին նախադասությամբ հեղինակը փորձում է ծածկել բուն խնդիրը, քանի որ արհեստականորեն ստեղծված այս նորովի ծովահենությունը քողածածկույթ է, ընդամենը, հիմնավորելու տարածքում ՆԱՏՕ-յական ուժեր տեղակայելու անհրաժեշտությունը: Փաստորեն, հետեւում է, որ Իսրայելի անվտանգության խնդիրը ամբողջությամբ անցնում է թուրքական բանակին: Թուրքական բանակին է անցնում նաեւ Աֆրիկա մայրցամաքի ժամանակին ԱՄՆ-ին տրված հսկողության դերակատարությունը: Մյուս թվարկված ուղղություններն էլ խոսում են այն մասին, որ ամեն ինչ պայմանավորված ԱՄՆ-ի բեռի թեթեւացման խնդրով, որպեսզի վերջինս կարողանա Բուշի վարչակարգի ստեղծած ճգնաժամից դուրս գալ, ինչպես նաեւ ԱՄՆ զինուժի ողջ նեգատիվ գործը նոր ժամանակներում շարունակելու խնդիրը դնի թուրքական զինուժի վրա:

«Օբաման` քրդերի բարեկամ»: DTP կուսակցության առաջնորդ Ահմեդ Թյուրքը PKK-ROJ TV հեռուստաալիքին մեկնաբանություններ է արել Թուրքիայի Միլլի մեջլիսում ԱՄՆ նախագահի հետ իր հանդիպման մասին: Ինչպես գրում է «Զաման» թերթը, ըստ Թյուրքի, Օբաման ասել է, որ ինքը քրդերի բարեկամ է եւ կողմնակից դեմոկրատական քաղաքական հենքով քրդերի պայքարին: Թյուրքն ասել է, որ Միլլի մեջլիսի խոսնակի առանձնասենյակում իր հետ ծանոթանալիս Օբաման ուրախություն է արտահայտել ծանոթանալու ընդդիմության մեջ գտնվող եւ քաղաքական դաշտում գործող քրդական առաջնորդի հետ: «Ես տեսա, որ Օբաման տիրապետում է քրդական հարցին վերաբերող տեղեկատվությանը»,- ասաց Թյուրքը: Օբամայի այն դիտողությանը, թե խնդիրը չպետք է ուժով  լուծվի, Թյուրքը պատասխանել է. «Մենք նույնպես դեմ ենք ուժային լուծման, սակայն արդեն տեսել ենք 17 հազար մահ»: Ամերիկայի ձայնի քրդերեն հաղորդման ժամանակ Թյուրքը հաղորդել է. «Մեր թղթածրարում, որը հանձնեցինք Օբամային, մենք ընդգծեցինք, որ ուզում ենք լուծել այդ խնդիրը Թուրքիայի շրջանակում, բայց կարիք ունենք մեր ինքնության ճանաչման»: Բանակցությունները ընթացան շատ ջերմ մթնոլորտում: Օբաման ասել է, որ ինքը քրդերի բարեկամն է եւ կողմնակից է քրդերի ազգային շահերի ազատ արտահայտմանը: Օբաման ընդգծել է, որ ինքը կողմնակից է քրդերի քաղաքական պայքարին: («Գոլոս Արմենիի», 09.04.2009թ., էջ 4)

Բարեկամություն երկու ճակատով:  «Թուրքիայի նախագահ Աբդուլլահ Գյուլի Մոսկվա կատարած չորսoրյա այցելության առիթով հետաքրքիր բացահայտում է անում Բիլկենտյան համալսարանի քաղաքագիտության պրոֆեսոր Էրսել Այդընլին. «Կովկասում եւ Սեւծովյան ավազանում կայունությունը Թուրքիային պետք է նաեւ այն պատճառով, որ ամերիկացիների` Իրաքից հեռանալուն կհետեւի իրաքյան Քուրդիստանի անջատումը: Թուրքական բանակը արդեն մեկ տարի է` ինչ լրիվ մարտական պատրաստությամբ կանգնած է Թուրքական Քուրդիստանում (պետք է հասկանալ Արեւմտյան Հայաստանումխմբ.): Կովկասի ապակայունացումը կստիպի Թուրքիային պատերազմ մղել երկու ճակատով, ինչը Անկարան իրեն թույլ տալ չի կարող» («Գոլոս Արմենիի», 19.02.2009, էջ 4, «Բարեկամություն երկու ճակատով»):

Երկրորդ ճակատ ասելով` Այդընլին նկատի ունի ՀՀ – ԼՂՀ ճակատը, որի մասին է խոսում նաեւ ԱՄՆ ռազմական քոլեջի դասախոս Ստեֆան Բլանկը` «Քրդական հարցը եւ Լեռնային Ղարաբաղը» հոդվածում (Տես` այս համարում, էջ 30-31):

Թուրքիան պետք է առավել ակտիվ դեր կատարի Մերձավոր Արեւելքում ու Բալկաններում

«Թուրքիան պետք է առավել ակտիվ դեր կատարի Մերձավոր Արեւելքում ու Բալկաններում, սակայն նրա հարաբերություններն Արեւմուտքի հետ նախկինի պես առաջնային են լինելու»,- այս մասին հայտարարել է Թուրքիայի նոր արտգործնախարար Ահմեդ Դավուդօղլուն: Նրա խոսքերով, Թուրքիան պետք է ստանձնի այնպիսի երկրի դեր, որն ազդում է Մերձավոր Արեւելքի, Բալկանների եւ Կովկասի քաղաքականության վրա: «Թուրքիան այն երկիրը չէ, որը լոկ արձագանքում է ճգնաժամերին, այն պետք է արդյունավետ կերպով կանխի դրանք: Դա վերաբերում է նաեւ Թուրքիային դերին ՆԱՏՕ-ում, միջնորդական ջանքերին Իսրայելի ու արաբական երկրների միջեւ, Կովկասի հակամարտությունների հանգուցալուծմանը»,-ասել է Դավուդօղլուն` հավելելով, որ ԵՄ-ն ու ՆԱՏՕ-ն անվտանգության եւ կայունության միջեւ հավասարակշռության հաստատման քաղաքականության առավել կարեւոր օղակներն են, գրում է «Հյուրիեթ դեյլի նյուսը»: /PanARMENIAN.Net/ 02.05.2009թ.

«Ղարաբաղյան հարցը մեր ազգային հարցն է»

Թուրքիայի վարչապետ Ռեջեբ Թայիփ Էրդողանը իր կուսակիցների հետ երեքշաբթի օրը կայացած հանդիպմանը հայտարարել է, որ ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցում կառավարող կուսակցության դիրքորոշումը հստակ է. «Մենք երբեք չենք համաձայնի Հայաստանի հետ սահմանի բացմանը, քանի դեռ չեն ազատվել Ադրբեջանի գրավյալ տարածքները: Ցավոք, ինչպես Ադրբեջանի, այնպես էլ Թուրքիայի որոշակի ուժեր որոշեցին Հայաստանի հետ մեր բանակցությունները օգտագործել մեր կուսակցության դեմ արշավ ծավալելու համար»,-գրում է «Հյուրիեթ» թերթը:

«Ղարաբաղյան հարցը մեր ազգային հարցն է: Եվ թող ոչ ոք չմտածի, թե ինքն ադրբեջանական ժողովրդին մեզանից ավելի շատ է սիրում: Ադրբեջանը մեզ համար եղբայրական երկիր է, եւ աշխարհում չի գտնվի գեթ մեկ թուրք, որը չպաշտպանի մեր ադրբեջանցի եղբայրների շահերը: Քաղաքականության մեջ չարժե հապճեպ որոշումներ ընդունել: Դա երբեմն ոչ լավ հետեւանքների է հանգեցնում: Այնպես որ, ես խնդրում եմ ընդդիմությանը՝ այդ զգայուն հարցը չօգտագործել սեփական շահերի համար: Ես՝ որպես Թուրքիայի վարչապետ, մշտական կապ եմ պահպանում ԵԱՀԿ-ի Մինսկի խմբի ամերիկացի եւ ֆրանսիացի համանախագահների հետ, եւ նրանք ինձ խոստացել են մոտ ժամանակներս այդ հարցի լուծում գտնել»,–ասել է Էրդողանը: «Մենք մեր կողմից նրանց հանգիստ չենք թողնի, քանի դեռ նրանք չեն կատարել իրենց խոստումները, եւ ես դա խոստանում եմ որպես Թուրքիայի վարչապետ: Ղարաբաղի շուրջ Ադրբեջանի եւ Հայաստանի բանակցությունները եւ Հայաստանի հետ Թուրքիայի բանակցությունները զուգահեռ են ընթանում»,–հավելել է նա:

(hhpresse.am , 23-04-2009)

 

Please follow and like us:

Enjoy this blog? Please spread the word :)