Բաց նամակ – դիմում ՄԱԿ-ի Գլխաւոր Քարտուղարին, ՄԱԿ-ի Անվտանգութեան Խորհրդի մշտական անդամ պետութիւններին, ՄԱԿ-ի անդամ պետութիւններին

100 տարի առաջ մարտի այս օրերին բազմահազարամեայ հայկական Արցախի (Ղարաբաղի) մշակութային մայրաքաղաք Շուշիում Ադրբեջանի կողմից Թուրքիայի անմիջական աջակցութեամբ իրականացուեց ցեղասպանութեան յանցագործութիւն: Հազարաւոր խաղաղ հայեր գազանաբար սպանուեցին, ողջ մնացած հայ բնակչութիւնը ստիպուած եղաւ լքել իր տներն ու տնտեսութիւնը. հայկական քաղաքում տասնեակ հազարաւոր հայերից ոչ մէկը չմնաց: Բարբարոսների կողմից ոչնչացուել է հինաւուրց քաղաք, կատարուել է մշակութային ցեղասպանութիւն: Ադրբեջանի, Թուրքիայի, ISIS-ի յետագայ ոճրագործութիւնները այդ յանցագործութիւնների ուղղակի շարունակութիւնն են, անպատժելիութեան հետեւանք, լռութեան հետեւանք՝ համաշխարհային հանրութեան կողմից:

Համաձայն` ՄԱԿ-ի «Ցեղասպանութեան յանցագործութեան կանխարգելման ու պատժի մասին» Կոնուենցիայի (9 դեկտեմբեր 1948 թ․) եւ ՄԱԿ-ի «Պատերազմի յանցագործութիւնների եւ մարդկութեան դէմ յանցագործութիւնների նկատմամբ վաղեմութեան ժամկէտ չկիրառելու մասին» Կոնուենցիայի (26 նոյեմբեր 1968 թ.), պահանջում ենք դատապարտել` Շուշիում, Ադրբեջանի եւ Թուրքիայի կողմից 100 տարի առաջ իրականացուած, սակայն վաղեմութեան ժամկէտ չունեցող Հայերի Ցեղասպանութեան յանցագործութիւնը եւ ի դէմս այդ ոճրագործութեան` դատապարտել այդ ցեղասպանական տանդեմի բոլոր յանցագործութիւնները:

Ցեղասպանութեան յանցագործութիւնների գաղափարախօսների, կազմակերպիչների, շարունակողների, կեղծարարների, աջակիցների եւ նրանց նկատմամբ, ովքեր լռութեան են մատնում դա, ատեանն անխուսափելի է:

Դա միայն ժամանակի հարց է:

Միջազգային հանրային ատեան Ադրբեջանի իրականացրած յանցագործութիւնների

25 մարտ 2020 թ.

Please follow and like us:

Enjoy this blog? Please spread the word :)