«

»

Ապր 06

«Քայլ արա եւ օգնիր Հայաստանի եւ Արցախի մեր հայրենակիցներին»

ԿՈՉ

Հայկական Սփյուռքին, Հայաստանին եւ Արցախին օգնելու մասին պանդեմիայի COVID-19 կորոնովիրուսի կապակցությամբ

2020 թվականի Տնտեսագիտության եւ Խաղաղության Նոբելյան մրցանակի թեկնածու, ակադեմիկոս Մարտիկ ԳԱՍՊԱՐՅԱՆԻ 

եւ

«Հայաստանի սոցիալ-տնտեսական զարգացման ռազմավարությունը» աշխատության հեղինակ, Ռուսաստանի բնական գիտությունների ակադեմիայի ակադեմիկոս, տնտեսական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Արտաշես ՄԻՔԱՅԵԼՅԱՆԻ

կոչը

 

Հարգելի հայրենակիցնե´ր

Կոչով դիմում ենք Երկիր Մոլորակի վրա ապրող բոլոր հայերին, որոնք հայոց Ցեղասպանության եւ քաղաքակիրթ աշխարհի ցեղասպանական քաղաքականության հետեւանքով գտնվում են Երկրագնդի տարբեր երկրներում, ցույց տալ հնարավոր ցանկացած մարդասիրական, նյութական կամ դրամական օգնություն Հայաստանին եւ Արցախին COLVID-19 կորոնավիրուսի դեմ պայքարի համար ձեռք բերել.

  • Կորոնովիրուսի գերճշգրիտ, այդ թվում էքսպրես տեստերի սարքեր;

  • Առաջին անհրաժեշտ օգնության բժշկական նշանակության առարկաներ եւ պիտույքներ;

  • Թոքերի արհեստական օդափոխության շարժական սարքավորումներ եւ դեղամիջոցներ;

  • Աէրոզոլով եւ ավտոլցակայաններով ախտահանող շարժական համալիրներ:

Մեր փրկությունը մեր միասնության մեջ է

Մարդասիրական քայլ արեք, օգնեք մեր հայրենակիցներին՝ Հայաստանում եւ Արցախում, հայոց պետականությանը XXI դարի չարիքի – կորոնավիրուսի ծանր օրերին, ցանկացած մարդասիրական նյութական եւ դրամական օգնություն ուղարկելով Շիրակի մարզի մարզպետ Տիգրան Պետրոսյանի անունով, այն մարզի, որը ամենաշատ տուժել էր 1988 թ․ Սպիտակի երկրաշարժից:

Թախանձագին խնդրանքով դիմում ենք աշխարհի հայազգի գիտնականներին, բժիշկներին, բժշկական հիմնարկ ձեռնարկությունների ղեկավարներին եւ փորձագետներին, քիմիիկոս, կենսաբան, մանրեաբան, վիրուսաբան, էպիդեմիաբան մասնագետներին, հայտնել իրենց հետ կապվելու պատրաստականությունը, տեղեկություններ գիտական փորձի փոխանակման նպատակով Հայաստանի եւ Արցախի առողջապահական գերտեսչությունների եւ բնակավայրերի հետ:

Կոչ ենք անում ցույց տալ մասնագիտական օգնություն, տալ խորհուրդ, ստեղծել երկխոսություն տարբեր իրավիճակներում: Դրանով Դուք օգնում եք մեր բազմաչարչար ժողովրդին հաղթահարեյու մարդկությանը հասցված հերթական աղետի հետեւանքները:

XXI դարում կորոնովիրուս COVID-19 համաճարակի ծանր օրերին դիմում ենք տարբեր համայնքներում ապրող մեր ազգակիցներին, որոնց մի մասը ստիպված է թաքցրել իր ազգային ծագումը եւ ուճացել է թուրքերի, քրդերի, արաբների, չերքեսների, հույների, ասորիների, համշենների, բեդուինների, հեմշիլների, մեսխեթցիների մեջ, ծպտյալ հայերը, որոնք ստիպված ընդունել էին իսլամը կամ այլ կրոնը, կոչ ենք անում՝

ՊԱՀՊԱՆԵՔ ՁԵԶ ԵՎ ՁԵՐ ՅՈՒՐԱՅԻՆՆԵՐԻՆ:

Պանդեմիայի հետ կապված ստեղծված իրավիճակում հաջողության գրավականը մեր ազգին բնորոշ, խորը պատմական հիշողությունն է: Բոլոր ճշմարիտ եւ ամուր քաղաքակրթական կապերը դրսեւորվում են հատկապես ճգնաժամերի ժամանակ: Ճգնաժամի պայմաններում նման շփումները ընդունակ են վերականգնել դարերի ընթացքում կորսված ազգային քաղաքակրթական կապերը մայր Հայրենիքի հետ: Եկել է պատմական պահը վերականգնելու մեր իրավունքները եւ ստեղծելու մեր կապող օղակի դերը մեր մոլորակի վրա:

ՀԱՅԿԱԿԱՆ ՈԳԻՆ ԵՎ ՀԱՅԿԱԿԱՆ ՀՈՂԸ ՁԵՎԱՎՈՐԵԼ ԵՆ ՔԱՂԱՔԱԿՐԹՈՒԹՅԱՆ ԱՐՇԱԼՈՒՅՍԸ ՀԱՅԿԱԿԱՆ ԼԵՌՆԱՇԽԱՐՀՈՒՄ:

Թուրքերը բռնագրավել են հազարամյակներ հայ ազգին պատկանող հնեաբանական, հուշարձանային, եկեղեցական, քաղաքաշինական, հնեագիտական, ֆոլկլորային, դիցաբանական, պատմամշակութային ժառանգության կոթողներ, հայ ազգին պատկանող հայ հեթանոսական աստվածների դամբարանները, Մհերի դուռը, Պորտասարը, հայկական մայրաքաղաքները, բերդերը, հայ հեթանոսական դիցաբանության մասունքները, տաճարները, կամուրջները, ջրանցքները, ոռոգման համակարգերը, մեր նախնիների թողած հզորությունները եւ թուրքական արհավիրքի — ԶՈՒԼՈՒՄԻ կողմից առեւանգված եւ անմեղ զոհերի չթաղված դիերը: Ժամանակակից աշխարհում ուժեղացել են հայության եւ հայաբանության դեմ սպառնալիքներն ու մարտահրավերները:

Բոլոր չորս կրոնները ավետում են` «Ձեռք մի տվեք մեռածներին, նրանք կարող են վրեժ լուծել»:

Այստեղ Իսլամը կապ չունի: Իսլամ դավանող ժողովուրդները եւ երկրները XX դարի սկզբին հայերին փրկել են ցեղասպանությունից: Մենք երախտապարտ ենք այդ ժողովուրդներին եւ նրանց սերունդներին:

Վերականգնված 4512 ամյա մեր հայկական պետականությունը այն այժմ վտանգի տակ է: Երկրի տնտեսությունը գտնվում է քայքայման եզրին:

Այժմ, COVID -19 կորոնովիրուսի հետ կապված, հայ ժողովուրդի, հայ ազգի եւ մեր Հայրենիքի ապագան վտանգի տակ է:

Մենք պետք է փրկենք մեր ժողովուրդին, հայ ազգին, հայոց պետականությունը եւ մեր երկրի տնտեսությունը:

Այո՛, մենք արժանապատվորեն կհաղթահարենք պանդեմիան, որը սպառնում է Երկիր մոլորակի մարդկության կյանքին:

Խնայեք Ձե´զ եւ Ձե´ր հարազատներին:

Մարտիկ Յուրիկի ԳԱՍՊԱՐՅԱՆ

Ռուսաստանի Գիտությունների ակադեմիայի գիտական խորհրդի անդամ, Ռուսաստանի բնական գիտությունների ակադեմիայի նախագահության անդամ, Ռուսաստանի բնական գիտությունների ակադեմիայի ակադեմիկոս, Ռուսաստանի գեղարվեստի ակադեմիայի ակադեմիկոս, Աշխարհի ժողովուրդների հոգեւոր միասնության միջազգային ակադեմիայի ակադեմիկոս, եւրոպական «EWAN» ակադեմիայի ակադեմիկոս, տնտեսական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր:

Հատուցման եւ վերականգնման հարցերի փորձաքննության ու գնահատման միջազգային անկախ իրավական-գիտական կենտրոնի ղեկավար, 1993 թվականից՝ Հռոմի ակումբ վերլուծական կենտրոնի անդամ, գիտության եւ բարձր տեխնոլոգիաների գծով եւրասիական գիտական խորհրդի անդամ:

Արտաշես Դավթի ՄԻՔԱՅԵԼՅԱՆ

Ռուսաստանի բնական գիտությունների ակադեմիայի ակադեմիկոս, Ֆրանսիայի «ԱՐԱՐԱՏ» Միջազգային գիտությունների ակադեմիայի ակադեմիկոս, տնտեսական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր:

«Հայաստանի սոցիալ-տնտեսական զարգացման ռազմավարությունը» աշխատության հեղիհակ, Հայ–Չինական Ասոցիացիայի նախագահ:

6-ը ապրիլի 2020 թ.

ք․ Մոսկվա

————————

Տեղեկատվություն.

Խնդրվում է մարդասիրական օգնությունն ուղարկել հետեւյալ հասցեով.

Հայաստանի Հանրապետություն, ք․ Գյումրի, 3103, Գ․Նժդեհի փողոց, 16:

Բոլոր հարցերով դիմել անձամբ Շիրակի մարզպետ Տիգրան Պետրոսյանին

E-mail: t.petrosyan@mta.gov.am

Գրասենյակի հեռախոս. +37431232610, բջջային հեռախոս. +37493515365

Դրամական օգնությունն ուղարկել հետեւյալ հասցեով. http://shtapognutyun.am ; http://donate4gyumri.am/donation/donate?lang=en

 

 

 

Please follow and like us:

Enjoy this blog? Please spread the word :)