Այսօր դուրս է բերվել Աստվածամուխ Սուրբ Գեղարդը

Հայաստանյայց Առաքելական Սուրբ եկեղեցին այսօր նշել է Երուսաղեմ Տեր Հիսուս Քրիստոսի հաղթական մուտքի տոնը՝ Ծաղկազարդը, հայտնում են Մայր Աթոռի տեղեկատվական համակարգից:

Առավոտյան, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում՝ Ս. Տրդատի բաց խորանի առջև, Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Բ-ի հանդիսապետությամբ, կատարվել է Անդաստանի արարողություն, որի ընթացքում օրհնվել են աշխարհի չորս կողմերը:

Համավարակի պայմաններում, ի մխիթարություն և ի բժշկություն ժողովրդի դուրս էր բերվել համաքրիստոնեական մեծագույն սրբություններից մեկը՝ Սուրբ Էջմիածնում պահվող Աստվածամուխ Սուրբ Գեղարդը, որից սփռվող օրհնության ներքո Կաթողիկոսը հայցել է Տիրոջ հովանին համայն աշխարհին, մեր երկրին և ողջ ժողովրդին:

5 մարտ 2020 թ․

 

https://www.azatutyun.am/a/30532203.html

Please follow and like us:

Enjoy this blog? Please spread the word :)