«

»

Ապր 02

Կալկաթայի հայոց մարդասիրական ճեմարանի 68 սաները և նրանց ուսուցիչները տեղափոխվել են Հայաստան

ԵՐԵՎԱՆ, 31 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Հնդկաստանում գործող Կալկաթայի հայոց մարդասիրական ճեմարանի 68 սաները և նրանց ուսուցիչները հատուկ չվերթով  տեղափոխվել են Հայաստան։

Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»ը, այս մասին «Ֆեյսբուք»-ի իր էջում գրել է ՀՀ փոխվարչապետ, արտակարգ դրության պայմաններում պարետ Տիգրան Ավինյանը։

«Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի նախաձեռնությամբ և ֆինանսավորմամբ, պարետատան և ԱԳՆ համակարգմամբ մարտի 31-ին կազմակերպվել է հատուկ չվերթ՝ իրականացնելու Հնդկաստանում գործող Կալկաթայի հայոց մարդասիրական ճեմարանի 68 սաների և նրանց ուսուցիչների Հայաստան փոխադրումը:

Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի հովանու ներքո Հնդկաստանում արդեն երկու հարյուրամյակ գործող Կալկաթայի Հայոց Մարդասիրական ճեմարանը հանրակրթական դպրոց է, ուր ուսանում են երեխաներ հիմնականում Հայաստանից, Իրանից, Սիրիայից, Իրաքից և այլ երկրներից»,- գրել է Ավինյանը։

Չվերթն իրականացրել է «Ատլանտիս Յուրոփեան Էյրվեյզ» հայաստանյան ավիաընկերությունը:

 

 

 

Please follow and like us:

Enjoy this blog? Please spread the word :)