ԱՍԱԼԱ-Ի դատապաշտպաններից՝ Պատրիկ Դեվեջյանի մասին

2020 թ․ մարտի 28-ի երեկոյան, 75 տարեկան հասակում, կորոնավիրուսից մահացավ Ֆրանսիայի նախկին նախարար, Ազգային ժողովի պատգամավոր, քաղաքապետ, գերագույն խորհրդական եւ քաղաքային խորհրդի նախագահ՝ Պատրիկ Դեւեջյանը:

Նա չորեքշաբթի օրվանից հոսպիտալացվել էր Covid-19-ի դրական փորձաքննությունից հետո:

Մասնագիտությամբ իրավաբան՝ Պատրիկ Դեւեջյանը, 1986 թվականից մինչեւ 2017 թվականը Հաուտս-դե Սեյնի 13-րդ թաղամասի պատգամավորն էր, 1983-2002-ը Անտոնիի քաղաքապետը, իսկ 2004 թ.-ին ընտրվեց գերատեսչական խորհրդական, 2004 թ.-ից վարում էր վարչության պետի պաշտոնը: Նա զբաղեցրել է նաեւ պետական այլ պաշտոններ:

Ֆրանսահայ ականավոր քաղաքական գործիչը անդամակցում էր Ժողովրդական շարժման միություն կուսակցությանը (ԺՇՄ-UMP)։ Հանդիսանում էր Նիկոլա Սարկոզիի հիմնական զինակիցներից մեկը։ 2014 թվականին Հայաստանի Հանրապետության եւ Ֆրանսիայի միջեւ բարեկամական կապերի ամրապնդման գործում ներդրած նշանակալի ավանդի համար պարգեւատրվել է Պատվո շքանշանով։

Դեւեջյանը ԱՍԱԼԱ-ի «Եղիա Քեշիշյան» անձնասպանական ջոկատի պատմական «ՎԱՆ» գործողության մարտիկների դատապաշտպանն էր, ովքեր 1981 թվականի սեպտեմբերի 24-ին, Փարիզում գրավել էին թուրքական հյուպատոսարանը:

Մարտի 26-ին թվիթերյան մի պատգամով, Պատրիկ Դեւեջյանը շնորհակալություն էր հայտնել իրեն խնամող բուժաշխատակազմին. «Ես տառապում եմ համաճարակից, հետեւաբար կարող եմ ուղղակիորեն վկայել բժիշկների եւ ամբողջ բուժքույրերի բացառիկ աշխատանքի մասին: Հոգնած, բայց կայունացած նրանց շնորհիվ, ես դանդաղորեն դեպի լավն եմ գնում: Նրանց շատ մեծ շնորհակալություն՝ բոլոր հիվանդներին ցուցաբերած մշտական օգնության համար»:

ՀՀ Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ու Ֆրանսիայի Սենատի նախագահ Ժերար Լարշը ցավակցել են Դեվեջյանի մահվան կապակցությամբ։

Վարչապետ Փաշինյանն իր ցավակցականում նշել է․ «Ցնցված եմ ֆրանսիահայ ականավոր գործիչ, Ֆրանսիայի Օ-դե-Սեն դեպարտամենտի Գլխավոր խորհրդի նախագահ, պաշտոնաթող նախարար Պատրիկ Դեւեջյանի մահվան բոթից: Սա ծանր հարված է ֆրանսիահայությանը, հայ ժողովրդին, Ֆրանսիային: Պատրիկ Դեւեջյանը մահացել է այս գիշեր, 75 տարեկան հասակում, կորոնավիրուսից: Ցավակցում եմ բոլորիս»։

Ֆրանսիայի Սենատի նախագահ Ժերար Լարշը անմիջապես արձագանքել է Twitter-ում. «Մեծ տխրություն է իմանալ Պատրիկ Դեւեջյանի մահվան մասին: Քաջ մարդ եւ լիովին նվիրված իր Անտոնիա եւ Հաուտս-դե Սին քաղաքներին: Խոր ցավակցություն ընտանիքին եւ նրա թիմակիցներին»:

Հայկական ժողովրդային Շարժում

30․03․2020

Please follow and like us:

Enjoy this blog? Please spread the word :)