«

»

Մրտ 27

Բրիտանիայում առաջարկել են ստեղծել համաշխարհային կառավարություն․ 1987 թ. Ռեյմոնդ Կուրցվեյլը սա կանխատեսել էր

Մեծ Բրիտանիայի նախկին վարչապետ Գորդոն Բրաունի գնահատմամբ, կորոնավիրուսի դեմ պայքարում պետք է ձեռնարկվեն համակարգված գլոբալ միջոցներ։ Նա կոչ է արել ստեղծել համաշխարհային կառավարություն` կորոնավիրուսային համաճարակի դեմ պայքարի համար, հաղորդում է The Guardian- ը:

Գորդոն Բրաունի կարծիքով, աշխարհի առաջնորդները պետք է ստեղծեն գլոբալ կառավարման ժամանակավոր ձև ՝ առողջապահության բնագավառի փորձագետների և միջազգային կազմակերպությունների ղեկավարների մասնակցությամբ ՝ Կովիդ -19 համաճարակի հետեւանքով առաջացած երկակի՝ բժշկական և տնտեսական ճգնաժամի դեմ պայքարի համար:

Հինգշաբթի օրը տեղի կունենա զարգացած և զարգացող երկրների G20 խմբի վիրտուալ ժողովը, որը  կգլխավորի Սաուդյան Արաբիան:  Բրաունը նշել է, որ գերադասելի կլինի այդ կազմի մեջ ներառել նաեւ ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը:

Ըստ նրա, կորոնավիրուսը մի բան չէ, որը կարելի է հաղթել մեկ երկրում: Պետք է լինեն համակարգված գլոբալ միջոցներ։

Նա շեշտեց, որ ներկայիս ճգնաժամը տարբերվում է 2008 թվականի ճգնաժամից, որը տնտեսական խնդիր էր իր տնտեսական պատճառներով և տնտեսական լուծումով: Իսկ կորոնավիրուսը «առաջին հերթին շտապ բժշկական իրավիճակ է, և դրա լուծման համար անհրաժեշտ են համատեղ գործողություններ»:

«Բայց որքան ավելի շատ ենք միջամտում, որպեսզի հաղթահարեք առողջապահական ճգնաժամը, այնքան ավելի մեծ վտանգի տակ եք դնում տնտեսությունը», — ասում է Բրաունը:

Նա ասաց, որ իր առաջարկած գլոբալ աշխատանքային խումբը ճգնաժամի հետ կպայքարի երկու ճակատով: Պատվաստանյութը գտնելու, ինչպես նաև արտադրություն, գնումներ կազմակերպելու և սպակուլյացիաները կանխելու համար համակարգված ջանքեր են պահանջվելու:

«Մեզ պետք է աշխատանքայիին առաջնորդի պես որեւէ մեկը», — ասաց Բրաունը: «Ես օրինակ, կընդլայնեի «G20» կազմակերպությունը»,- ասել է նա։

Հատկանշական է, որ հայտնի  ապագայաբան Ռեյմոնդ Կուրցվեյլը դեռեւս 1986-1987 թվականներին գրված եւ 1989 թ․ հրատարակած իր գրքում կանխատեսել էր նման մի բան։ Իր առաջին ապագայաբանական (ֆուտուրոլոգիական) աշխատությունում `«Մտածող մեքենաների դարաշրջանը» գրքում նա, մասնավորապես, գրել էր․ «2020–ին կստեղծվի միասնական համաշխարհային  կառավարություն»: Գրքի մասին հոդվածը «Նոյյան Տապան»-ը թողարկել էր դեռեւս 2013 թվականին (https://www.nt.am/am/news/182641/ ):

Պարզ չէ՝ կստեծվի արդյո՞ք նման կառավարություն, թե այն ընդամենը կբացահայտվի այժմ, պարզ չէ նաեւ, թե ինչով էր պայմանավորված 40 տարուց ավելի առաջ նման կանխատեսումը մի գիտնականի, ում կանխատեսումներից շատերը իրականություն են դարձել։

27-03-2020 23:29:43   | Հայաստան  |  Հասարակություն

Նոյյան տապան   —   Հասարակություն

Լուրեր Հայաստանից եւ Սփյուռքից

Please follow and like us:

Enjoy this blog? Please spread the word :)