Նոր առաջարկություններ Արցախյան հակամարտության լուծման շուրջ․ Սոնա Նազարյան

Նոյյան տապան   –   Քննարկում

Սոնա Նազարյան, Միջազգայնագետ, պատմաբան

 

Հետևաբար, ո՞րը պետք է լինի մեր ուղին: Որպես Հայաստանի նոր իշխանությունների, ժողովրդական հեղափոխության միջոցով իշխանության եկած ղեկավարության, պետք է վերանայել նախկին բանակցային գործընթացը, առաջ քաշել Արցախի հարցի առավել լուրջ փաստարկները՝ 1920թ. Ազգերի լիգայի որոշումը, տալ իրավական գնահատական ՌԿԲԿ-ի և Ստալինի ապօրինի որոշումներին, 1923թ.-ին ԼՂԻՄ-ի հիմնմանը Արցախի որոշակի տարածքի վրա: Եվ… եթե փոխզիջումներ, ուրեմն փոխում ենք դե յուրե ՀՀ-ի մաս կազմող, սակայն Ադրբեջանի կողմից վաղուց օկուպացված Ուտիքի և Գարդմանքի շրջանները մեր ազատագրած տարածքների հետ, … և նույնիսկ հարց ենք բարձրացնում Նախիջևանը Ադրբեջանին հանձնելու օրինականության վերաբերյալ և նախադրյալներ ստեղծում ապագայի համար: Հաջորդ քայլը՝ Ադրբեջանը չի՞ ընդունում Արցախը որպես բանակցային կողմ, Հայաստանի՞ հետ է բանակցում, ուրեմն ընդունում է Արցախի Հայաստանի մաս կազմելը: Այս հանգամանքներից օգտվել է պետք: Արցախյան հարցը լուծված է նաև պատերազմի օրենքով, հաղթողը մենք ենք եղել: Հաղթածը զիջման չի գնում: Մեր իրավունքները պաշտպանելուց պետք չի վախենալ, միևնույն է Ադրբեջանը պատերազմ սկսելու եղավ կսկսի, սկսելու չեղավ՝ չի սկսի: Ալիևին ձեռք չի տալիս պատերազմը՝ կարող է պարտվել, կարող է հաղթել, բայց կորցնել իշխանությունը և հարստությունը: Նա լայնածավալ պատերազմի չի գնա: Ժամանակ առ ժամանակ մեկ հայ զինվոր խփելով , նա արդեն խրախուսում է արտագաղթը: Խրախուսում է, բայց արտագաղթի պատճառը մեր սահմանը չի, Հայաստանի բազմաթիվ չլուծված խնդիրներն են, ուրեմն արագ հարկավոր է ոտքի հանել երկիրը այս ահավոր վիճակից ու պինդ կանգնել տեղում: Սա է մեր այժմյան հայրենիքը, մեր պատմական հայրենիքի մեկ տասներորդ մասն է, և այլևս ոչ մի քայլ ետ գնալու տեղ չունենք: Միայն առաջ:

Ամբողջական տեքստը կարող եք գտնել այստեղ՝ http://nt.am/am/news/276379/

Լուրեր Հայաստանից եւ Սփյուռքից

 

Please follow and like us:

Enjoy this blog? Please spread the word :)