«

»

Հլս 28

Վերսալի հաշտության պայմանագիր կնքված Գերմանիայի հետ 1919 թ․ հունիսի 28-ին Վերսալում

Փարիզի խաղաղության կոնֆերանսի ժամանակ որոշված պայմաններով 1919 թվականի հունիսի 28-ին կնքվեց Վերսալի հաշտության պայմանագիրը՝ մի կողմից հաղթող երկրների ու նրանց դաշնակիցների, Ամերիկայի Միացյալ Նահանգների, Բրիտանական կայսրության, Ֆրանսիայի, Իտալիայի, Ճապոնիայի, Բելգիային, Բրազիլիայի, Կուբայի, Բոլիվիայի, Էկվադորի, Հունաստանի, Գվատեմալայի, Հայիթիի, Հիջազի, Հոնդուրասի, Լիբերիայի, Պանամայի, Պերուի, Նիկարագուայի, Լեհաստանի, Պորտուգալիայի, Ռումինիայի, Սերբիայի, Խորվաթիայի ու Սլովենիայի թագավորության, Սիամի, Չեխոսլովակիայի եւ Ուրուգվայի, եւ մյուս կողմից կապիտուլացված Գերմանիայի միջեւ, ընդ որում վերջինիս համար խիստ ծանր պայմաններով։

Ընդհանուր առմամբ Գերմանիան կորցնում էր իր տարածքի 1/8 մասը եւ իր բնակչության 1/12 մասը, դաշնակիցներին էին անցնում գերմանական բոլոր գաղութները։ Բանակը չպետք է գերազանցի 100 հազարը, սուզանավեր ու օդային ունենալը Գերմանիային արգելվում էր, սակայն Գերմանիան ազատվում էր շրջափակումից։

Մինչեւ 1921 թվականի մայիսի 1-ը Գերմանիան պարտավորվում է վճարել դաշնակիցներին 20 միլլիարդ մարկ ոսկով։ 10 տարվա ընթացքում նա պարտավորվում է տրամադրել Ֆրանսիային 140 միլլիոն տոննա քարածուխ, 80 միլլիոն տոննա՝ Բելգիային, 77 միլլիոն տոննա՝ Իտալիային։ Գերմանիան հրաժարվում էր իր սեփականություններից եւ իրավունքներից Չինաստանում, Սիամում, Լիբերիայում, Մարոկկոյում, Եգիպտոսում։

Նա պարտավորվում էր հրաժարվել Բրեստ-Լիտովսկի եւ Բուխարեստի պայմանագրերից։

https://hy.wikipedia.org/wiki/%D5%8E%D5%A5%D6%80%D5%BD%D5%A1%D5%AC-%D5%8E%D5%A1%D5%B7%D5%AB%D5%B6%D5%A3%D5%BF%D5%B8%D5%B6%D5%B5%D5%A1%D5%B6_%D5%B0%D5%A1%D5%B4%D5%A1%D5%AF%D5%A1%D6%80%D5%A3

 

Please follow and like us:

Enjoy this blog? Please spread the word :)