Ի սրտե շնորհակալություն եմ հայտնում Ձեր շնորհավորանքների եւ բարեմաղթանքների համար

Հարգելի պարոն Նախագահ, հարգելի պարոն Վարչապետ, Արեւմտյան Հայաստանի Ազգային Ժողովի (Խորհրդարանի) հարգելի պատգամավորներ, Կառավարության անդամներ

Սիրելի ընկերներ

Ի սրտե շնորհակալություն եմ հայտնում Ձեր շնորհավորանքների եւ բարեմաղթանքների համար 60-ամյա հոբելյանի կապակցությամբ: Միաժամանակ հայտնում եմ Ձեզ իմ անվերապահ աջակցությունը բացառապես բոլոր հարցերում ու նախաձեռնություններում ի շահ՝ մեր Հայրենիքի՝ հայկական երեք պետությունների անվտանգության ու զարգացման, ի շահ Հայ ժողովրդի բոլոր իրավունքների պաշտպանության ու հաստատման:

Միասին ենք ու միասին էլ գնալու ենք առաջ հաջողության հասնելու մեծ հույսով ու հավատով եւ Հաղթանակը մերն է լինելու։

Հարգանքով եւ երախտագիտությամբ`

Արմեն Տեր-Սարգսյան

Արեւմտյան Հայաստանի Ազգային ժողովի (Խորհրդարանի) Նախագահ

22-ը փետրվարի 2020 թ.

Please follow and like us:

Enjoy this blog? Please spread the word :)