ԱՄՆ-ն սկսել է զորքերի դուրսբերումն Իրաքից

ԱՄՆ-ն սկսել է Իրաքից իր զինվորական ստորաբաժանումների դուրսբերումը: Այս մասին փետրվարի 10-ին հայտնել է Sky News Arabia հեռուստաալիքը՝ հղում կատարելով Իրաքի խորհրդարանի պաշտպանության և անվտանգության կոմիտեի անդամ Ալի ալ-Ղանիմիի հայտարարությանը: Ստացված տվյալների համաձայն, ամերիկյան ուժերն սկսել են իրենց զորքերի դուրսբերումը 15 ռազմակայանից, որոնք գտնվում են Իրաքի տարածքում, փոխանցում է ՏԱՍՍ-ը

«Միացյալ Նահանգներն սկսել է հեռանալ Իրաքից, իսկ ամերիկյան զորքերը սկսել են դե-ֆակտո դուրս բերվել 15 ռազմակայանից»,- ասել է Ալի ալ-Ղանիմին:

Նա նաև նշել է, որ «ամերիկացիները սահմանափակել են իրենց ներկայությունը երկու խոշոր ռազմաբազաներում»: Խոսքը վերաբերում է երկրի հյուսիսային էրբիլ քաղաքի մերձակայքում գտնվող ռազմակայանին, ինչպես նաև Այն ալ-Ասադ ավիաբազային, որը տեղակայված է Անբարի նահանգում՝ Բաղդադից 180 կիլոմետր հեռավորության վրա:

Ալ-Ղանիմիի խոսքով՝ ԱՄՆ-ը ցանկանում է ամրանալ այդ երկու բազաներում, սակայն «երկրի խորհրդարանը և Իրաքի ժողովուրդը պնդում են, որ ամերիկյան զորքերը պետք է դուրս բերվեն բոլոր բազաներից»:

https://armedia.am/arm/news/79748/amn-n-sksel-e-zorqeri-dursberumn-iraqic.html

Please follow and like us:

Enjoy this blog? Please spread the word :)