«

»

Փտր 03

Հայկական պատվիրակությունը ԵԽԽՎ-ում տարածել է Բաքվի ջարդերի վերաբերյալ գրավոր հայտարարություն

ԵՐԵՎԱՆ, 1 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայկական պատվիրակությունը Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովում տարածել է  Բաքվում հայերի ջարդերի վերաբերյալ գրավոր հայտարարություն, որին միացել են (ստորագրել են) ԵԽԽՎ մի շարք պատգամավորներ՝ տարբեր երկրներից եւ տարբեր քաղաքական խմբերից:

Հայտարարությունը վերհիշում է 30 տարի առաջ Ադրբեջանի մայրաքաղաք Բաքվում հայերի հանդեպ տեղի ունեցած վայրագությունները և կոչ անում դատապարտել քսենոֆոբիայի և ռասիզմի դրսևորումները ԵԽ տարածքում:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ՀՀ ազգային ժողովը հրապարակել է հայտարարության տեքստը: Դրանում մասնավորապես նշված է, որ 1990 թվականի հունվարի 13-19-ին Ադրբեջանի ԽՍՀ-ի Բաքվում ապրող հարյուր հազարավոր հայեր ենթարկվել են զանգվածային ջարդերի, ազգությամբ հայ բնակչության դեմ եղել են կազմակերպված  հարձակումներ, ինչն Ադրբեջանի քաղաքականության դրսեւորումն էր: Հարյուրավոր հայեր սպանվել են, խեղանդամվել, հետապնդվել եւ տեղահանվե։: Ոչնչացման սպառնալիքի ներքո շուրջ 250000 հայ ստիպված են եղել փախուստի դիմել Ադրբեջանից:

«Բաքվի ջարդերը դարձան հայերի հանդեպ ռասիզմի եւ այլատյացության (հայատյացության) պետական քաղաքականության գագաթնակետը: Հակառակ միջազգային հանրության, մարդու իրավունքներով զբաղվող միջազգային կազմակերպությունների եւ Եվրախորհրդարանի (1988, 1990, 1991թթ. բանաձեւերի) արձանագրած փաստերի՝ Ադրբեջանի իշխանությունները հերքում են այս հանցագործությունները, խուսափում են պատասխանատվությունից: Այդ վայրագություններից 30 տարի անց չկա հարգանք եւ կարեկցանք Ադրբեջանում հայկական ջարդերի զոհերի հանդեպ: Այն ադրբեջանցիները, ովքեր փորձեցին խոսել ջարդերի մասին, պաշտոնապես համարվում են դավաճաններ: Այս կապակցությամբ, մենք՝ ոգեկոչում ենք Բաքվի ջարդերի զոհերի հիշատակը, դատապարտում ենք ռասիզմի եւ այլատյացության ցանկացած դրսեւորում,վերահաստատում ենք, որ մարդկության հանդեպ գործած հանցագործությունները վաղեմության ժամկետ չունեն եւ շեշտում ենք, որ նախկինում գործած հանցագործությունների դատապարտումն ամենակարեւոր երաշխիքն է նոր հանցագործությունները կանխելու համար, դատապարտում ենք, որ ջարդերի կազմակերպիչները եւ հրահրողները դեռեւս պատասխանատվության չեն ենթարկվել»,-նշված է հայտարարության մեջ:

16:34, 1 Փետրվար, 2020 

 

http://gov-wa.info/wp-admin/post-new.php

 

Please follow and like us:

Enjoy this blog? Please spread the word :)