ՄԱԿ Հաագայի միջազգային մոդելի շրջանակում հայ դիվանագետը ելույթ է ունեցել Բաքվի ջարդերի վերաբերյալ  

ԵՐԵՎԱՆ, 29 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «ՄԱԿ Հաագայի միջազգային մոդել» հիմնադրամի կողմից ամենամյա համաժողովի շրջանակում, որի բացումը կատարվել է հունվարի 27-ին, պատմական հարցերով ենթամոդելավորման ընթացքում կայացել է «Իրավիճակը Սովետական Ադրբեջանում (12/13 հունվար, 1990թ․)» զեկույցի քննարկումը։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ զեկույցի քննարկումից հետո ելույթով հանդես է եկել Նիդերլանդների Թագավորությունում Հայաստանի Հանրապետության դեսպանության դիվանագետ Քրիստինե Ստեփանյանը։ Իր ելույթում անդրադարձ կատարելով 1990թ․ Բաքվի ջարդերին՝ Քրիստինե Ստեփանյանը նշել է, որ, ցավոք, մինչ օրս ադրբեջանական իշխանությունները շարունակում են պատմական փաստերի ժխտմանն ուղղել ահռելի միջոցներ և ջանքեր։ Նա հավելել է, որ Սովետական Ադրբեջանի տարածքում հայկական բնակչության կոտորածների համար անպատժելիությունն իր պտուղներն է տալիս մեր օրերում․ ադրբեջանական իշխանությունները ոչ միայն հրաժարվում են պատասխանատվություն ստանձնել մարդկության դեմ այս հանցագործությունների համար, այլև փորձում են զոհերին մեղադրել իրենց իսկ նկատմամբ կիրառված բռնությունների և կոտորածի համար։

Հարցի առնչությամբ ելույթից և լուսանկարային ապացույցների ու փաստավավերագրական ֆիլմերի ներկայացումից հետո ՀՀ դեսպանության դիվանագետը պատասխանել է ենթամոդելավորման մասնակիցների բազմաթիվ հարցերի։

21:46, 29 Հունվար, 2020

 

https://armenpress.am/arm/news/1003032.html?fbclid=IwAR1ICBbZ7Xwgjb2vgvPyMoALKO7Z5lBq4itDhAzmsa9hM6zmSr1aKRAzkZ0

Please follow and like us:

Enjoy this blog? Please spread the word :)