Շնորհավորական ուղերձ Արևմտյան Հայաստանի Հանրապետության Վարչապետ Տիգրան Փաշաբեզյանին

Այսօր՝ սեպտեմբերի 25-ին, մեր հարգելի ընկեր, պետական, քաղաքական եւ հասարակական գործիչ, 1980-ական թվականներից հայկական զինյալ ազատագրական պայքարի մասնակից, Արևմտյան Հայաստանի Հանրապետության (Հայաստանի) Վարչապետ Տիգրան Փաշաբեզյանի ծննդյան օրն է:
Արեւմտյան Հայաստանի Ազգային ժողովի (Խորհրդարանի) պատգամավորների անունից շնորհավորում ենք Տիգրան Փաշաբեզյանին ծննդյան օրվա կապակցությամբ:
Մենք բարձր ենք գնահատում Ձեր հայրենանվեր գործունեությունն ու դերը Արևմտյան Հայաստանի հայերի պետականաստեղծ կառույցների կազմավորման գործում, ինչպես նաեւ 2011 թվականից Ձեր պատասխանատու աշխատանքը՝ որպես Արևմտյան Հայաստանի Հանրապետության (Հայաստանի) Վարչապետ:
Մաղթում ենք Ձեզ քաջառողջություն, երջանկություն, գեղեցիկ երկար կյանքի տարիներ եւ հաջողություններ պետականաշինության և հայրենասիրական գործունեության աշխատանքերում՝ ի փառս Հայաստանի, մեր Հայրենիքի:
Միշտ միասին ենք, հաղթանակը մերն է լինելու:
Արմեն Տեր-Սարգսյան`
Արեւմտյան Հայաստանի Ազգային ժողովի (Խորհրդարանի) Նախագահ
25.09.2019 թ.
Please follow and like us:

Enjoy this blog? Please spread the word :)