«

»

Սպտ 13

Արեւմտյան Հայաստանի Ազգային Ժողովի (Խորհրդարանի) հայտարարությունը Ասորիների եւ հույների ցեղասպանությունը դատապարտելու մասին

 

 

Հաշվի առնելով Արեւմտյան Հայաստանի Հանրապետության Նախագահի թիվ 33, թիվ 34 հրամանագրերը (06.04.2015) ասորիների եւ հույների ցեղասպանությունը դատապարտելու մասին,

 

առաջնորդվելով՝ ՄԱԿ-ի «Ցեղասպանության հանցագործությունը կանխարգելելու եւ դրա համար պատժի մասին» եւ «Պատերազմի հանցագործությունների եւ մարդկության դեմ հանցագործությունների նկատմամբ վաղեմության ժամկետ չկիրառելու մասին» կոնվենցիաների հոդվածների պահանջներով,

 

Արեւմտյան Հայաստանի Ազգային ժողովը (Խորհրդարանը) դատապարտում է թուրքական իրարհաջորդ կառավարությունների կողմից 1915-1923 թթ. իրականացված ասորիների եւ հույների ցեղասպանությունը:

 

Արեւմտյան Հայաստանի Ազգային ժողովը (Խորհրդարանը) զորակցում է բարեկամ ժողովուրդներին նրանց իրավունքների պաշտպանության հարցերում եւ աջակցում ցեղասպանության հետեւանքների վերացման ու արդարության հաստատման գործում:

 

Արմեն Տեր-Սարգսյան

Արեւմտյան Հայաստանի Ազգային ժողովի (Խորհրդարանի) Նախագահ

 

07.04.2015 թ.

Please follow and like us:

Enjoy this blog? Please spread the word :)