«

»

Հլս 28

ՀԱՅԿԱԿԱՆ ՍՍՀ-Ի, ԱԴՐԲԵՋԱՆԱԿԱՆ ՍՍՀ-Ի ՈՒ ՎՐԱՑԱԿԱՆ ՍՍՀ-Ի ՄԻՋԵՎ. ՄԻ ԿՈՂՄԻՑ ԵՎ ԹՈՒՐՔԻԱՅԻ ՄԻՋԵՎ. ՄՅՈԻՍ ԿՈՂՄԻՑ` ՌՍՖՍՀ-Ի ՄԱՍՆԱԿՑՈՒԹՅԱՄԲ ԿԱՐՍՈՒՄ ԿՆՔՎԱԾ ԲԱՐԵԿԱՄՈՒԹՅԱՆ ՊԱՅՄԱՆԱԳԻՐ

ՀԱՅԿԱԿԱՆ ՍՍՀ-Ի, ԱԴՐԲԵՋԱՆԱԿԱՆ ՍՍՀ-Ի ՈՒ ՎՐԱՑԱԿԱՆ ՍՍՀ-Ի ՄԻՋԵՎ. ՄԻ ԿՈՂՄԻՑ ԵՎ ԹՈՒՐՔԻԱՅԻ ՄԻՋԵՎ. ՄՅՈԻՍ ԿՈՂՄԻՑ` ՌՍՖՍՀ-Ի ՄԱՍՆԱԿՑՈՒԹՅԱՄԲ ԿԱՐՍՈՒՄ ԿՆՔՎԱԾ ԲԱՐԵԿԱՄՈՒԹՅԱՆ ՊԱՅՄԱՆԱԳԻՐ (1)

Թարգմանություն ռուսերենից
13 հոկտեմբերի, 1921 թ.

Հայաստանի Սոցիալիստական Սովետական Հանրապետության, Ադրբեջանի Սոցիալիստական Սովետական Հանրապետության եւ Վրաստանի Սոցիալիստական Սովետական Հանրապետության կառավարությունները մեկ կողմից եւ Թուրքիայի Ազգային մեծ ժողովի կառավարությունը — մյուս կողմից, բաժանելով ազգերի եղբայրության եւ. ժողովուրդների ինքնորոշման սկզբունքները, նրանց միջեւ մշտական սրտագին փոխհարաբերություններ եւ, երկու կողմերի փոխադարձ շահերի վրա հիմնված անխախտ ու անկեղծ բարեկամություն հաստատելու ցանկությամբ խանդավառված, որոշեցին բարեկամության պայմանագիր կնքելու նպատակով Ռուսաստանի Սոցիալիստական Ֆեդերատիվ Սովետական Հանրապետության մասնակցությամբ սկսել բանակցություններ եւ դրա համար որպես իրենց լիազորներ նշանակեցին՝
Հայաստանի Սոցիալիստական Սովետական Հանրապետության կառավարությունը — Արտաքին գործերի ժողովրդական կոմիսար Ասքանազ Մռավյանին, ներքին գործերի ժողովրդական կոմիսար Պողոս Մակինցյանին.
Ադրբեջանի Սոցիալիստական Սովետական Հանրապետության կառավարությունը — Պետական վերահսկողության ժողովրդական կոմիսար Բեհբուդ Շահթախթինսկուն.
Վրաստանի Սոցիալիստական Սովետական Հանրապետության կառավարությունը — Ռազմական եւ Ծովային գործերի ժողովրդական կոմիսար Շալվա էլիավային, Արտաքին գործերի ժողովրդական կոմիսար եւ Ֆինանսների ժողովրդական կոմիսար Ալեքսանդր Սվանիձեին.
Թուրքիայի Ազգային մեծ ժողովի կառավարությունը՝ Ադրիանապոլսի կողմից Ազգային մեծ ժողովի դեպուտատ, Արեւելյան ռազմաճակատի հրամանատար Քյազիմ Կարաբեքիր փաշային, Բուրդուրի կողմից Ազգային մեծ ժողովի դեպուտատ Վելի բեյին, Հանրային աշխատանքների պետական քարտուղարի նախկին օգնական Մուխթար բեյին, Ադրբեջանում Թուրքիայի լիազոր ներկայացուցիչ Մեմդուհ Շեվքեթ բեյին,
Ռուսաստանի Սոցիալիստական Ֆեդերատիվ Սովետական Հանրապետության կառավարությունը՝ Լատվիայում լիազոր ներկայացուցիչ Յակով Գանեցկուն, որոնք իրենց լիազորագրերը փոխանակելով, դրանք գտան պատշաճ եւ օրինական ձեւի ու համաձայնվեցին ներքոհիշյալի շուրջը.

Հոդված 1. Թուրքիայի Ազգային մեծ ժողովի կառավարությունը եւ Հայաստանի, Ադրբեջանի ու Վրաստանի Սոցիալիստական Սովետական Հանրապետությունների կառավարությունները վերացված եւ ուժից զուրկ են համարում այն պայմանագրերը, որոնք կնքվել են ներկայումս պայմանավորվող կողմերի տերիտորիայի կազմի մեջ մտնող տերիտորիայում առաջներում իրենց սուվերեն իրավունքները կենսագործող պետությունների միջեւ, եւ որոնք վերաբերում են վերոհիշյալ տերիտորիաներին, վերացված եւ ուժից զուրկ են համարվում նաեւ երրորդ տերությունների կողմից կնքված եւ Անդրկովկասյան հանրապետություններին վերաբերող պայմանագրերը:
Համարվում է որոշված, որ սույն հոդվածը չի վերաբերում 1921 (1337) թ. մարտի 16-ին Մոսկվայում կնքված ռուս-թուրքական պայմանագրին:
Հոդված 2. Պայմանավորվող կողմերը համաձայնվում են չճանաչել ոչ մի հաշտության պայմանագիր կամ միջազգային որեւէ այլ ակտ, եթե կողմերից մեկին ուժով են հարկադրում այն ընդունել: Այդ պատճառով Հայաստանի, Ադրբեջանի եւ Վրաստանի Սոցիալիստական Սովետական Հանրապետությունների կառավարությունները համաձայնվում են չճանաչել որեւէ միջազգային ակտ, որը վերաբերում է Թուրքիային եւ ճանաչված չէ այսօր Թուրքիայի Ազգային մեծ ժողովը ներկայացնող Ազգային կառավարության կողմից:
(Սույն պայմանագրում Թուրքիա հասկացության տակ հասկացվում են այն տերիտորիաները, որոնք մտցված են 1920 (1336 թ.) հունվարի 28-ի թուրքական Ազգային ուխտի մեջ, որը Կ. Պոլսում մշակել եւ հռչակել է օսմանյան դեպուտատների պալատը եւ հաղորդել է մամուլին ու բոլոր պետություններին:)
Իրեն կողմից Թուրքիայի Ազգային մեծ ժողովի կառավարությունը համաձայնվում է չճանաչել որեւէ միջազգային ակտ, որը վերաբերում է Հայաստանին, Ադրբեջանին ու Վրաստանին եւ ճանաչված չէ այդ երկրների համապատասխան կառավարությունների .կողմից, որոնք այսօր ներկայացնում են Հայաստանի, Ադրբեջանի եւ Վրաստանի Սովետներին:
Հոդված 3. Հայաստանի, Ադրբեջանի եւ Վրաստանի Սոցիալիստական Սովետական Հանրապետությունների կառավարությունները, ընդունելով, որ կապիտուլյացիաների ռեժիմը համատեղելի չէ որեւէ երկրի ազատ ազգային զարգացման, ինչպես նաեւ նրա սուվերեն իրավունքների լիակատար իրագործման հետ, գտնում են, որ այդ ռեժիմին առնչվող բոլոր ֆունկցիաներն ու իրավունքները կորցրել են իրենց ուժը եւ համարվում են վերացված:
Հոդված 4. Թուրքիայի հյուսիս-արեւելյան սահմանը (ըստ ռուսական Գլխավոր շտաբի քարտեզի — մասշտաբը՝ /1/21.000 — մեկ մատնաչափում` 5 վերստ) որոշվում է այն գծով, որն սկսվում է Սեւ ծովի ափամերձ Սարպ գյուղի մոտից, անցնում է Խեդիս-֊մթա սարի վրայով, Շավշետ սարի — Կանիղաղ սարի ջրբաժան գծի երկարությամբ, այնուհետեւ առաջ է գնում Արդահանի եւ Կարսի սանջակների հին հյուսիսային վարչական սահմանագծերի՝ Արփաչայի եւ Արաքս գետերի հնահունի ուղղությամբ մինչեւ Ստորին Կարա-սուի գետաբերանը: (Սահմանների մանրամասն նկարագրությունը եւ նրանց վերաբերող հարցերը որոշված են I եւ II հավելվածներում եւ առդրվող քարտեզի վրա, որն ստորագրել են պայմանավորվող երկու կողմերը: Պայմանագրի տեքստի եւ քարտեզի միջեւ անհամապատասխանություն լինելու դեպքում, վճռական նշանակությունը տրվում է տեքստին:)
Բնության մեջ պետական սահմանագծի մանրամասն որոշումն ու անցկացումը, ինչպես նաեւ սահմանանշանների տեղադրումը կատարելու է խառն սահմանային հանձնաժողովի որին մասնակցում են պայմանավորվող կողմերից հավասար թվով անդամներ եւ ՌՍՖՍՀ-ի ներկայացուցիչը:
Հավելված IV՝ քարտեզ:
Հոդված 5. Թուրքիայի կառավարությունը եւ Սովետական Հայաստանի ու Ադրբեջանի կառավարությունները համաձայն են, որ սույն պայմանագրի III հավելվածում նշված սահմաններում Նախիջեւանի մարզը կազմի ինքնավար տերիտորիա՝ Ադրբեջանի խնամակալության ներքո:
Հոդված 6. Թուրքիան համաձայնվում է Վրաստանին զիջել Բաթում քաղաքի ու նավահանգստի եւ սույն պայմանագրի 4-րդ հոդվածում նշված սահմանագծից դեպի հյուսիս ընկած եւ Բաթումի մարզի բաղադրիչ մասը կազմող տերիտորիայի սյուվերենությունը, պայմանով որ
1) սույն հոդվածում նշված վայրերի բնակչությունը վարչական առումով կօգտվի տեղական լայն ինքնավարությամբ, որը յուրաքանչյուր համայնքին կապահովի կուլտուրական եւ կրոնական իրավունքներով, եւ բնակչությունր հնարավորություն կունենա հիշյալ վայրերում սահմանելու իր ցանկություններին համապատասխանող հողային օրենք.
2) Թուրքիային կտրվի Բաթումի նավահանգստի վրայով Թուրքիա կամ այնտեղից ուղարկվող ամեն տեսակ ապրանքների ազատ, անմաքս տրանզիտի իրավունք, տեղի չեն ունենա խափանումներ, ապրանքների վրա չի դրվի ոչ մի տեսակի տուրք: Թուրքիային կտրվի Բաթումի նավահանգստից օգտվելու իրավունք եւ դրա համար նրանից չեն գանձվի հատուկ տուրքեր:
Այս հոդվածը կյանքում կիրառելու համար սույն պայմանագրի ստորագրումից անմիջապես հետո շահագրգռված կողմերի ներկայացուցիչներից կկազմվի հանձնաժողով:
Հոդված 7. Վրաստանի Սոցիալիստական Սովետական Հանրապետության կառավարությունը եւ Թուրքիայի Ազգային մեծ ժողովի կառավարությունը պայմանավորվում են սահմանամերձ գոտու բնակիչների համար դյուրացնել սահմանի անցումը, պայմանով, որ կպահպանվեն մաքսային, ոստիկանական եւ սանիտարական կանոնները, որոնք այդ առթիվ կսահմանվեն խառն հանձնաժողովի կողմից:
Հոդված 8. Վրաստանի Սոցիալիստական Սովետական Հանրապետության կառավարությունը եւ Թուրքիայի Ազգային մեծ ժողովի կառավարությունը, նկատի առնելով երկու երկրների սահմանամերձ վայրերի բնակիչների համար սահմանից անդին գտնվող ամառային եւ ձմեռային արոտավայրերից օգտվելու անհրաժեշտությունը, պայմանավորվեցին այդ բնակիչներին տալ իրենց նախիրների հետ սահմանի վրայից անցնելու եւ սովորական արոտավայրերից օգտվելու իրավունք:
Սահմանի վրայից անցնելու համար մաքսային կանոնները, ինչպես նաեւ ոստիկանական, սանիտարական եւ մյուս միջոցառումները կսահմանի խառն հանձնաժողովը:
Հոդված 9. նեղուցների բացումի եւ նրանց միջով բոլոր ժողուրդների առեւտրանավերի անցման ազատությունն ապահովելու համար Թուրքիան եւ Վրաստանր պայմանավորվում են Սեւ ծովի եւ նեղուցների միջազգային ստատուտի վերջնական մշակումը հանձնել ափամերձ պետությունների ներկայացուցիչների կոնֆերանսին, պայմանով, որ նրա ընդունած որոշումներր չեն վնասի Թուրքիայի լիակատար սուվերենությանը, ինչպես նաեւ Թուրքիայի եւ նրա մայրաքաղաք Կ. Պոլսի անվտանգությանը:
Հոդված 10. Պայմանավորվող կողմերր պարտավորվում են իրենց տերիտորիաներում արգելել այնպիսի կազմակերպությունների եւ խմբերի առաջացումն ու գոյությունր, որոնք ունեն մյուս երկրի, կամ նրա տերիտորիայի մի մասի կառավարության դերն ստանձնելու հավակնություն, ինչպես նաեւ պարտավորվում են իրենց տերիտորիայում արգելել այնպիսի խմբերի գոյությունը, որոնց նպատակն Է պայքարը մյուս երկրի դեմ:
Համարվում Է որոշված, որ սույն հողվածում հիշատակված թուրքական տերիտորիայի տակ հասկացվում Է այն տերիտորիան, որը գտնվում Է Թուրքիայի Ազգային մեծ ժողովի կառավարության զինվորական եւ քաղաքացիական անմիջական կառավարման .ներքո:
Հոդված 11. Երկու պայմանավորվող կողմերի այն քաղաքացիների վրա, որոնք գտնվում են մյուս կողմի տերիտորիայում, կտարածվեն հյուրընկալող երկրի օրենքներից բխող բոլոր իրավունքներն ու պարտականությունները, բացառությամբ ազգային պաշտպանության պարտականությունների, որոնցից նրանք կազատվեն:
Երկու կողմերի քաղաքացիների ընտանեկան իրավունքին, ժառանգության իրավունքին եւ գործունակության վերաբերող բոլոր հարցերը նույնպես բացառվում են սույն հոդվածի որոշումներից: Դրանք կորոշվեն հատուկ համաձայնությամբ:
Հոդված 12. Պայմանավորվող կողմերը համաձայն են պայմանավորվող կողմերից յուրաքանչյուրի տերիտորիայում գտնվող մյուս կողմի քաղաքացիների նկատմամբ կիրառել առավելագույն բարենպաստման սկզբունքը:
Սույն հոդվածը չի կիրառվում այն իրավունքների նկատմամբ, որոնք Սովետական Հանրապետությունները իրենց տերիտորիայում փոխադարձաբար տվել են դաշնակից Սովետական Հանրապետությունների քաղաքացիներին, ինչպես նաեւ այն իրավունքների նկատմամբ, որոնք Թուրքիան վերապահել է Թուրքիային դաշնակից մուսուլմանական պետությունների քաղաքացիներին:
Հոդված 13. Մինչեւ 1918 թվականը Ռուսաստանի մի մասը հանդիսացող եւ այժմ Թուրքիայի սուվերենության տակ գտնվող տերիտորիաների յուրաքանչյուր բնակիչ, եթե ցանկանա, ունի թուրքական քաղաքացիությունից դուրս գալու, Թուրքիայից ազատ հեռանալու եւ սեփական իրերը, գույքը կամ դրանց արժեքը իր հետ վերցնելու իրավունք:
Հավասարապես, բոլոր բնակիչներն այն տերիտորիայի, որի նկատմամբ Թուրքիան սուվերենությունը զիջել է Վրաստանին , ունեն, եթե ցանկանան, վրացական քաղաքացիությունից դուրս գալու, Վրաստանի տերիտորիայից ազատ հեռանալու եւ սեփական իրերը, գույքը կամ դրանց արժեքն իրենց հետ վերցնելու իրավունք:
Վերոնշյալ հոդվածում հիշատակվող բնակիչները, երբ պատշաճ ձեւով կհայտարարեն հիշյալ տերիտորիաներից հեռանալու իրենց ցանկության մասին, այդ պահից սկսած կստանան զինապարտությունից ազատվելու միամսյա իրավունք:
Հոդված 14. Պայմանավորվող կողմերը պարտավորվում են սույն պայմանագրի ստորագրման օրից հաշված 6 ամսվա ընթացքում կնքել 1918-1920 թթ. պատերազմների հետեւանքով գաղթածներին վերաբերող հատուկ համաձայնագրեր:
Հոդված 15. Պայմանավորվող կողմերից յուրաքանչյուրը պարտավորվում է սույն պայմանագրի ստորագրումից անմիջապես հետո հայտարարել մյուս կողմի քաղաքացիների լիակատար ներում այն հանցանքների եւ զանցանքների համար, որոնք բխել են Կովկասյան ռազմաճակատում տեղի ունեցած պատերազմական գործողություններից:
Հոդված 16. Պայմանավորվող կողմերը համաձայն են սույն պայմանագրի ստորագրման օրից հաշված 2 ամսվա ընթացքում վերադարձնել պայմանավորվող կողմերից մեկի եւ մյուսի տերիտորիայում գտնվող նախկին ռազմագերիներին եւ քաղաքացիական գերիներին:
Հոդված 17. Պայմանավորվող կողմերն իրենց երկրների միջեւ հաղորղակցությունների անընդհատությունն ապահովելու նպատակով պարտավորվում են փոխադարձ համաձայնությամբ ձեռք առնել բոլոր անհրաժեշտ միջոցները, որպեսզի պահպանվեն եւ որքան հնարավոր Է արագ զարգանան երկաթուղային, հեռագրական եւ հաղորդակցության մյուս միջոցները, ինչպես նաեւ այն նպատակով, որպեսզի առանց որեւէ կասեցումների ապահովվեն մարդկանց եւ ապրանքների ազատ փոխադրումները:
Սակայն համարվում է, որ ճանապարհորդների եւ ապրանքների փոխադրման, մուտքի եւ ճանապարհման վերաբերմամբ լիովին կգործադրվեն պայմանավորվող երկրներից յուրաքանչյուրում այդ մասին սահմանված կանոնները:
Հոդված 18. Առեւտրական հարաբերություններ հաստատելու եւ բոլոր տնտեսական ու ֆինանսական կամ պայմանավորվող երկրների միջեւ բարեկամական հարաբերությունների ամրապնդման համար անհրաժեշտ մյուս հարցերը կարգավորելու նպատակով սույն պայմանագրի ստորագրումից անմիջապես հետո Թիֆլիսում կստեղծվի շահագրգռված երկրների ներկայացուցիչներից կազմված հանձնաժողով:
Հոդված 19. Պայմանավորվող կողմերը պարտավորվում են սույն պայմանագրի ստորագրման օրից հաշված 3 ամսվա ընթացքում կնքել հյուպատոսային կոնվենցիաներ:
Հոդված 20. Սույն պայմանագիրը, որ կնքված է Հայաստանի, Ադրբեջանի, Վրաստանի եւ Թուրքիայի կառավարությունների միջեւ, ենթակա է վավերացման:
Վավերագրերի փոխանակումը տեղի կունենա Երեւանում որքան հնարավոր է մոտ ժամանակներում:
Սույն պայմանագիրն ուժի մեջ կմտնի վավերագրերի փոխանակման պահից, բացառությամբ 6, 14, 15, 16, 18 եւ 19 հոդվածների, որոնք ուժի մեջ կմտնեն անմիջապես պայմանագրի ստորագրումից հետո:

Ի վավերացումն շարադրյալի վերոհիշյալ լիազոր անձինք ստորագրեցին սույն պայմանագիրը եւ հաստատեցին իրենց կնիքներով:
Կազմված է հինգ օրինակով Կարսում 1921 (1337) թվականի հոկտեմբերի 13-ին:
Ա. ՄՌԱՎՅԱՆ ՔՅԱԶԻՄ ԿԱՐԱԲԵՔԻՐ
Պ. ՄԱԿԻՆ83ԱՆ ՎԵԼԻ
Բ. ՇԱԽԹԱԽԹԻՆՍԿԻ ՄՈԻԽԹԱՐ
Շ. ԷԼԻԱՎԱ ՄԵՄԴՈԻՀ ՇԵՎՔԵԹ
Ա. ՍՎԱՆԻՁԵ
Յ. ԳԱՆԵ8ԿԻ

Վավերագրերի փոխանակումը կատարված է Երեւանում 1922 թ. սեպտեմբերի 11-ին:

ԺԹկ հհհՀ, Ց. 4, րՑՐ. 420-429
———————
Ջոն Կիրակոսյան, Ռուբեն Սահակյան, «Հայաստանը միջազգային դիվանագիտության եւ արտաքին քաղաքականության փաստաթղթերում՝ 1828-1923թթ.», «Հայաստան» հրտ., Երեւան, 1972, էջ 517:
———————

1. Անդրկովկասյան հանրապետությունների եւ Թուրքիայի միջեւ պայմանագրի կնքումը նախատեսված Էր 1921 թ. մարտի 16-ի Մոսկվայի պայմանագրով: Անկարայի կառավարությունը, սակայն, տարբեր պատրվակներով ուշացնում ու հետաձգում Էր բանակցություններն անդրկովկասյան երեք հանրապետությունների հետ, պահանջելով նրանցից յուրաքանչյուրի հետ անջատ պայմանագիր ստորագրել, նպատակ ունենալով իր պայմանները թելադրել Հայկական Սովետական Սոցիալիստական Հանրապետությանը, պարտադրել նրան արդեն չեղյալ հայտարարված Ալեքսանդրապոլի պայմանագրի հոդվածները: Հանդիպելով ՌՍՖՍՀ եւ Անդրկովկասի սովետական երեք հանրապետությունների վճռական դիմադրությանը, թուրքական կողմը ստիպված Էր հրաժարվել իր մտադրությունից: 1921 թ. հունիսի 24-ին Մոսկվայում Անկարայի կառավարության դեսպան Ալի Ֆուադ փաշան հայտարարեց, որ Անկարան համաձայն Է պայմանագիր կնքել բոլոր երեք հանրապետությունների հետ միասին: Սակայն դրանից հետո Էլ կոնֆերանս գումարելու համար պահանջվեց շուրջ երեք ամիս, քանի որ քեմալականները հանդես Էին գալիս Կարսի փոխարեն Անկարայում հավաքվելու առաջարկով, որն անընդունելի Էր անդրկովկասյան պատվիրակությունների համար: Կարսի կոնֆերանսի ժամանակ թուրքական պատվիրակությունը վերստին առաջ քաշեց անջատ պայմանագրեր կնքելու իր մերժված առաջարկը, սակայն քեմալականների նպատակը չիրականացավ շնորհիվ անդրկովկասյան պատվիրակության գրաված համերաշխ ու վճռական դիրքի: Անկարայի կառավարության պատվիրակությունը մոլի ազգայնական ջարդարար Քյազըմ Կարաբեքիրի գլխավորությամբ ի վերջո համաձայնվեց երեք սովետական հանրապետությունների՝ Ադրբեջանի, Հայաստանի ու Վրաստանի հետ ստորագրելու միասնական մի պայմանագիր, որն իր բովանդակությամբ համընկնում, իսկ մի շարք հոդվածներով ուղղակի կրկնում Էր 1921 թ, մարտի 16-ի պայմանագիրը:

Բնագրում — …. (կառավարությունների միջեւ):
Նկատի է առնվում Բաթումի մարզը:

Please follow and like us:

Enjoy this blog? Please spread the word :)