ՀՈՒՆԱՍՏԱՆՈՒՄ ՆՇՈՒՄ ԵՆ ՀԱՅ ԺՈՂՈՎՐԴԻ ՀՈՒՅՆ ԲԱՐԵԿԱՄ ՅՈՐՂՈՍ ՍՈՒՐԻՍԻ ՀԻՇԱՏԱԿԸ

Հույն գրողների միությունը եւ Հայ- հունական ուսումնասիրությունների կենտրոնը, «Հայաստան» հասարակական մշակութային կենտրոնի համագործակցությամբ` կազմակերպում են Հուշ-երեկո՝ նվիրված հայ ժողովրդի բարեկամ, հույն անվանի բանաստեղծ, գրող Յորղոս Սուրիսի մահվան 100-րդ տարելիցին։

Բանաստեղծ եւ լրագրող Սուրիսը Աթենքում 33 տարի հրատարակել է ROMIOS (Հույնը) շաբաթաթերթը, որտեղ նա հրապարակել է շատ կարեւոր տվյալներ 1895-1896թթ․ եւ 1909 թվականների հայերի կոտորածների մասին: 1900թ․-ին Հունաստանի խորհրդարանը նրան Նոբելյան մրցանակի թեկանծու է առաջադրել։

Երեկոն տեղի է ունենալու ուրբաթ, 15 փետվարի 2019թ․-ին, Հույն գրողների միության կետրոնում:

Աթենք, «Հայաստան» լրատու ցանց, 12 փետրվարի 2019թ.

Please follow and like us:

Enjoy this blog? Please spread the word :)