Վարուժան Կարապետյանի հիշատակին

Վարուժան Կարապետյանն այն հերոսական սերնդի արժանավոր ներկայացուցիչն էր, որ Յանիկյանի ու նրա գործընկերների օրինակով 1970-80-ական թթ. ընդվզեց հայ ժողովրդի նկատմամբ շարունակվող անարդարության, կեղծիքի, բռնության ու իրավունքների ոտնահարման դեմ:

Հայաստանի Ազատագրության Հայ գաղտնի Բանակի նվիրյալ մարտիկներից մեկն էր Վարուժանը ու այդպես կմնա հայ ժողովրդի անմար հիշողության մեջ:

Երկարամյա բանտարկությունից հետո նա ոչ միայն ապաստան գտավ հայրենիքում, այլեւ հոգու անդորր ու խաղաղություն՝ հավատալով, որ նորանկախ Հայաստանը եւ նրա նորաստեղծ հաղթական բանակը հայ ժողովրդի բոլոր հույսերի ու իրավունքների պաշտպաններն են ու իրականացնողները:

Մեկնաբանություններից մեկում մի կին գրել է. «Հերոսները չեն մեռնում»: Մենք կավելացնենք, չեն մեռնում նաեւ հայրենիքի ազատագրության նրանց հույսերն ու ծրագրերը:

Խորապես ցավակցում ենք Վարուժան Կարապետյանի ընտանիքին, մերձավորներին, հարազատներին, զինակից ընկերներին:

Պայքարը շարունակվում է եւ կարգախոսը նույնն է, որ այդ հրեղեն սերնդի կարգախոսն էր՝ «Հաղթանակը մերն է լինելու»:

Տիգրան Փաշաբեզյան
Արեւմտյան Հայաստանի Հանրապետության (Հայաստան) Վարչապետ

29.01.2019 թ.

Please follow and like us:

Enjoy this blog? Please spread the word :)