Եվրոպայի հայերի համագումարը շնորհավորում է հայրենի ժողովրդին եւ հեղափոխությունը առաջնորդող ուժին

Դեկտեմբերի 9-ին արտահերթ Ազգային Ժողովի ընտրություններում ժողովուրդը կողմ քվեարկելով հեղափոխությանը, ո’չ ասաց երկիրը թալանած նախկին իշխանություններին ու նրանց արբանյակներին:

Եվրոպայի հայերի համագումարը շնորհավորում է հայրենի ժողովրդին եւ հեղափոխությունը առաջնորդող ուժին՝ ակնկալելով, որ հերթականությամբ կիրականացվեն ժողովրդի արդարացի սպասումներն ու երազանքները:

Սփյուռքը նույնպես մեծ անձկությամբ հետեւում էր ընտրությունների ամբողջ ընթացքին եւ ճնշող մեծամասնությունը խանդավառությամբ եւ գոհունակությամբ ընդունեց ՀՀ պատմության մեջ ամենաժողովրդական ու ազատ խորհրդարանական ընտրությունների արդյունքները:

Կարեւորը այն է, որ այսօր նոր էջ է բացվում հայության կյանքում եւ հնարավորություն՝ Հայաստան, Արցախ եւ Սփյուռք համատեղ գործակցությանը հաղորդելու նոր շունչ, նոր բովանդակություն եւ երանգ՝ ի խնդիր ինքնիշխան եւ արդար հայրենիքի կառուցման եւ համակողմանի զարգացման, ի խնդիր ժողովրդի բարեկեցության եւ համազգային իղձերի ու պահանջների իրականացման:

Սպասում ենք Հայաստան-Սփյուռք աննախադեպ գործակցության եւ համախմբման:

Եվրոպայի Հայերի Համագումար
Ուփսալա, Շվեդիա

10 դեկտեմբեր 2018 թ.

Please follow and like us:

Please follow and like us:

Enjoy this blog? Please spread the word :)