Երեւանի ավագանու ընտրությունների կապակցությամբ Եվրոպայի Հայերի Համագումարի կոչը Երեւանցիներին.

Երեւանի ավագանու ընտրությունների կապակցությամբ
Եվրոպայի Հայերի Համագումարի կոչը Երեւանցիներին.

Սեպտեմբերի 23-ին ՀՀ քաղաքացու ընտրությամբ, ո’չ թե որոշվում է Երեւանի քաղաքապետը, այլ դրանով որոշվում է « Նոր Հայաստանի» ճակատագիրը:

Սիրելի հայրենակիցներ, Սփյուռքը եւս ուշի ուշով հետեւում է սեպտեմբերի 23-ի ընտրություններին: Մեզ եւս խորությամբ հուզում է մեր հայրենիքի ու մեր ժողովրդի այսօրն ու ապագան: Երեւանը եւ մեր երեւանաբնակ հայրենակիցների ընտրությունը առանցքային նշանալություն ունեն հետագա ողջ ընթացքի վրա, ուստի հարկ ենք համարում այսպիսով ձեզ մասնակից դարձնելու մեր մտորումներին, մոտեցումներին եւ Հայաստանի Հանրապետության ապագայի նկատմամբ մեր տեսլականին:

Դժվար չէ պնդել եւ ապացուցել, որ բոլոր այն ուժերը որոնք անցյալում բացահայտ ու թաքուն աջակցել, կոալիցիա են կազմել եւ ծառայել են Հայաստանը թալանած հին իշխանություններին, պոտենցյալ ուժեր են, որոնք սպասում են իրենց համար հարմար պահի, մեջքից հարվածելու հեղափոխությանը: Նրանք եթե բացահայտ հայտարարեն, որ դատապարտում են քոչարյանա-սերժական հակահեղափոխական դավադրությունները, այն ժամանակ հնարավոր է հավատալ նրանց անկեղծությանը, ապա թե ոչ, նրանց արածը լոկ լարախաղացություն պիտի համարել եւ Հայաստանի հզորացմանն ու զարգացմանը արգելակող քայլ:
Մեր համոզմամբ ճակատագրական սխալ կլինի, եթե Երեւանաբնակ մեր հայրենակիցները ենթարկվելով հին ռեժիմի եւ տարբեր ուժերի շանտաժներին ու մանիպուլիացիներին՝ անտարբեր անցնեն այս բոլորին եւ թույլ տան նրանց՝ ջլատել հեղափոխությունը եւ վտանգել Նոր Հայաստանի հաղթարշավը… Այս ուժերի նպատակն է տապալել Ազգային Ժողովի արտահերթ ընտրությունները եւ Նոր Հայաստանի կերտումը: Հարկավոր է լինել սթափ եւ ամենայն գիտակցությամբ ձայն տալ հեղափոխությանը:

Ահա այս կոնտեկստում պիտի փնտրել այսպես կոչված «սեւի ու սպիտակի» բնութագրումը եւ չպիտի դրանից վախենալ, քանի որ հակառակ հակահեղափոխական պրոպականդայի, հասարակությանը երբեք հնարավոր չի բաժանել սեւերի եւ սպիտակների, ընդհակառակը այդ միշտ էլ սեւ ուժերն են, որոնք իրենց սեւ գործերը ձգտում են վերագրել հասարակությանը:
Անցյալի կեղծված, անարդար ու անազատ ընտրություններում ԵՀՀ-ն միշտ էլ քննադատել ու դատապարտել է հին իշխանություններին, սակայն այս անգամ հավատացած ենք, որ ընտրությունները լինելու են արդար, թափանցիկ եւ անկաշառ ու մենք պարտավոր ենք մասնակից լինել եւ կոչ անել մեր հայրենակիցներին, որ հոծ բազմությամբ մասնակցեն Երեւանի ավագանու ընտրություններին եւ իրենց ձայնը տան հեղափոխությանը:

Սփյուռքահայությունը անվերապահորեն սատարեց եւ մասնակցեց թավշյա հեղափոխությանը եւ այժմ էլ պատրաստ է անվերապահ պաշտպանելու հեղափոխության հերթական շարունակությունը մինչեւ վերջնական հաղթանակ:

Եվրոպայի Հայերի Համագումարը նկատի ունենալով Սեպտեմբերի 2-ին Գերմանիայի Քյոլն քաղաքում բազմաթիվ Եվրոպական երկրների հայկական կառույցների ներկայացուցիչների եւ հասարակական ու քաղաքական գործիչների մասնակցությամբ տեղի ունեցած «Նոր Հայաստան, Նոր Սփյուռք» կարգախոսով խորհրդաժողովի մտայնությունն ու տրամադրությունը, հայտարարում է իր անվերապահ աջակցությունը թավշյա հեղափոխությանը:
Հավատացած ենք, որ Երեւանի առջեւ ծառացած բազմաթիվ խնդիրներն ու հարցերը հնարավոր է լավագույն կերպով լուծել միայն Նիկոլ Փաշինյանի առաջնորդությամբ համաժողովրդային շարժման հաղթանակով:

Եվրոպայի Հայերի Համագումարը մեր Երեւանաբնակ հայրենակիցներին հորդորում է. «ՀԵՂԱՓՈԽՈՒԹՅՈՒՆԸ ԳԱՅԼԵՐԻ ԿԵՐ ՉԴԱՐՁՆԵԼ», այլ հաստատակամ գնալ եւ ձայն տալ Նոր Հայաստանի օգտին:

Եվրոպայի Հայերի Համագումար
18 սեպտեմբեր 2018
Շվեդիա, Ուփսալա
[email protected]
[email protected]

Please follow and like us:

Enjoy this blog? Please spread the word :)