Կենտրոնական Ընտրական Յանձնաժողովի որոշումը Արեւմտեան Հայաստանի Ազգային Ժողովի (Խորհրդարանի) պատգամաւորների ընտրութիւնների մասին

14 սեպտեմբեր 2018 թ.

ՈՐՈՇՈՒՄ

Կենտրոնական Ընտրական Յանձնաժողովի
Արեւմտեան Հայաստանի Ազգային Ժողովի (Խորհրդարանի)
պատգամաւորների ընտրութիւնների մասին

14 սեպտեմբեր 2018 թ.

Համաձայն ՄԱԿ-ի Մարդու Իրաւունքների Համընդհանուր Հռչակագրի 21-րդ յօդուածի (10 դեկտեմբեր 1948 թ.), «Բնիկ ժողովուրդների իրաւունքների մասին» Հռչակագրի (13 սեպտեմբեր 2007 թ.) եւ համաձայն`
– «Արեւմտեան Հայաստանի Ազգային Ժողով (Խորհրդարան) ձեւաւորելու մասին» Հռչակագրի (24 մայիս 2013 թ.),
– «Արեւմտեան Հայաստանի պետական կառուցուածքի, Արեւմտեան Հայաստանի Ազգային ժողովի (Խորհրդարանի) պատգամաւորների կարգավիճակի եւ Արեւմտեան Հայաստանի Ազգային Ժողովի (Խորհրդարանի) կանոնակարգի մասին» Օրէնքի, (21 յունուար 2014 թ., լրացումներով ու փոփոխութիւններով ընդունուած` 29 մայիս 2018 թ.),
– Արեւմտեան Հայաստանի Ազգային ժողովի (Խորհրդարանի) 1-ին գումարման 7-րդ նստաշրջանի որոշման, 29 մայիս 2018 թ.:
– Արեւմտեան Հայաստանի Հանրապետութեան նախագահի հրամանագրի № 16/2018, 01 յունիս 2018 թ.,

հայ ժողովրդի պատմութեան մէջ երկրորդ անգամ, ամբողջ աշխարհում,

2018 թ. սեպտեմբերի 1-ից, ժամը 00-01-ից մինչեւ 2018 թ. սեպտեմբերի 5-ը, ժամը 24:00, Երեւանի ժամանակով, տեղի ունեցան Արեւմտեան Հայաստանի Ազգային Ժողովի (Խորհրդարանի) պատգամաւորների ընտրութիւններ, որոնք անցկացուեցին ուղիղ եւ գաղտնի քուէարկութեամբ, համացանցում, հետեւեալ հասցէով՝ www.elections-western-armenia.info, ինչպէս նաեւ Արեւմտեան Հայաստանի հայերի տարածքային գրասենեակներում:

Արեւմտեան Հայաստանի Ազգային ժողովի (Խորհրդարանի) 2-րդ գումարման պատգամաւորների ընտրութիւնները կազմակերպելու համար ձեւաւորուել էր Կենտրոնական ընտրական յանձնաժողով (ԿԸՀ), որը լիազօրուած էր կազմակերպել եւ անցկացնել ընտրական ողջ գործընթացը:

2018 թ. յունիսի 1-ից մինչեւ 2018 թ. սեպտեմբերի 14-ը անցակցուել է Կենտրոնական ընտրական յանձնաժողովի 19 նիստ, որտեղ ընդունուել են համապատասխան որոշումներ Արեւմտեան Հայաստանի Ազգային ժողովի (Խորհրդարանի) 2-րդ գումարման պատգամաւորների ընտրութիւններ անցկացնելու համար, հաստատուել են ընտրողների եւ Արեւմտեան Հայաստանի Ազգային ժողովի (Խորհրդարանի) 2-րդ գումարման պատգամաւորների թեկնածուների ցուցակները, ինչպէս նաեւ ստուգուել եւ վերջնականապէս հաստատուել են Արեւմտեան Հայաստանի Ազգային ժողովի (Խորհրդարանի) 2-րդ գումարման պատգամաւորների ընտրութիւնների արդիւնքները:

Արեւմտեան Հայաստանի Հանրապետութեան պաշտօնական կայքերում`
– խորհրդարանի ընտրութիւնների` www.elections-western-armenia.info,
– քաղաքացիութեան համար դիմելու` www.citizenship-western-armenia.info,
– խորհրդարանի` www.parliament-wa.info,
– կառավարութեան www.gov-wa.nt.am
եւ Զլմ-ներում մշտապէս հրապարակուել են նյութեր ինչպէս նախընտրական քարոզարշաւի, այնպէս էլ ընտրութիւնների ընթացքի մասին վեց լեզուներով` հայերեն, անգլերեն, ռուսերեն, ֆրանսերեն, թուրքերեն եւ արաբերեն:

Արեւմտեան Հայաստանի Ազգային ժողովի (Խորհրդարանի) 2-րդ գումարման պատգամաւորների ընտրութիւններն անցկացնելու, այդ թւում` ընտրողների ու պատգամաւորութեան թեկնածուների գրանցման եւ քուէարկութեան համար համացանցում բացուել է յատուկ կայքէջ հետեւեալ հասցէով` www.elections-western-armenia.info, որտեղ բոլոր ցանկացողները կարող էին`
– առաջին, դիմել Արեւմտեան Հայաստանի քաղաքացիութեան համար,
– երկրորդ, գրանցուել որպէս ընտրող,
– երրորդ, համաձայն` «Արեւմտեան Հայաստանի պետական կառուցուածքի, Արեւմտեան Հայաստանի Ազգային ժողովի (Խորհրդարանի) պատգամաւորների կարգավիճակի եւ Արեւմտեան Հայաստանի Ազգային Ժողովի (Խորհրդարանի) կանոնակարգի մասին» Օրէնքի, (լրացումներով ու փոփոխութիւններով ընդունուած` 29 մայիս 2018 թ.) եւ հրապարակուած Արեւմտեան Հայաստանի Հանրապետութեան պաշտօնական կայքերում, գրանցուել որպէս Արեւմտեան Հայաստանի Ազգային Ժողովի (Խորհրդարանի) պատգամաւորութեան թեկնածու,
– չորրորդ, որպէս Արեւմտեան Հայաստանի քաղաքացի մասնակցել Արեւմտեան Հայաստանի Ազգային Ժողովի (Խորհրդարանի) 2-րդ գումարման պատգամաւորների ընտրութիւններին ուղիղ եւ գաղտնի քուէարկութեան միջոցով:

Արեւմտեան Հայաստանի Ազգային Ժողովի (Խորհրդարանի) 2-րդ գումարման պատգամաւորութեան թեկնածու է առաջադրուել 112 անձ:

Ներկայացուած փաստաթղթերի ստուգման արդիւնքում, որպէս Արեւմտեան Հայաստանի Ազգային Ժողովի (Խորհրդարանի) 2-րդ գումարման պատգամաւորութեան թեկնածու, 11 անձի դիմում մերժուել է: Նրանք Կենտրոնական ընտրական յանձնաժողովին չէին ներկայացրել համապատասխան փաստաթղթեր, որոնք անհրաժեշտ էին գրանցուելու որպէս պատգամաւորութեան թեկնածու:

Սոյն որոշումը չի բողոքարկուել:

Համաձայն` «Արեւմտեան Հայաստանի պետական կառուցուածքի, Արեւմտեան Հայաստանի Ազգային ժողովի (Խորհրդարանի) պատգամաւորների կարգավիճակի եւ Արեւմտեան Հայաստանի Ազգային Ժողովի (Խորհրդարանի) կանոնակարգի մասին» Օրէնքի, (լրացումներով ու փոփոխութիւններով ընդունուած` 29 մայիս 2018 թ.) եւ Արեւմտեան Հայաստանի Հանրապետութեան նախագահի հրամանագրի № 16/2018, 01 յունիս 2018 թ., հաստատուել է Արեւմտեան Հայաստանի Ազգային Ժողովի (Խորհրդարանի) 2-րդ գումարման պատգամաւորների թեկնածուների վերջնական ցանկը` բաղկացած 101 անձից, որոնց տուեալները մուտքագրուել են քուէարկութեան ընտրացուցակ:

Պաշտօնապէս գրանցուած Արեւմտեան Հայաստանի Ազգային Ժողովի (Խորհրդարանի) 2-րդ գումարման պատգամաւորի թեկնածուների ցանկը հրապարակուել է 2018 թ. օգոստոսի 31-ին ընտրութիւնների պաշտօնական կայքում` www.elections-western-armenia.info:

2018 թ. սեպտեմբերի 1-ից մինչեւ 2018 թ. սեպտեմբերի 5-ը ներառեալ, գրանցուել է, մասնակցել եւ քուէարկել է 51.505 ընտրող 47 երկրից, փաստօրէն ներկայացուած աշխարհի գրեթէ բոլոր հայաբնակ տարածքներից, որոնք, ինչպէս եւ Արեւմտեան Հայաստանի քաղաքացիները, ստացել են իրաւունք մասնակցելու Արեւմտեան Հայաստանի Ազգային Ժողովի (Խորհրդարանի) 2-րդ գումարման պատգամաւորի թեկնածուների ընտրութիւններին:
Նրանք ընտրողներ են` Հայաստանի Հանրապետութիւնից, Արցախից, Արեւմտեան Հայաստանից, Ռուսաստանից, Ֆրանսիայից, Աբխազիայից, Ղրիմից, Ջավախքից, Վրաստանից, Ուկրաինայից, Ամերիկայի Միացեալ Նահանգներից, Կանադայից, Արգենտինայից, Ուրուգուայից, Բրազիլիայից, Մեքսիկայից, Բոլիւիայից, Աւստրալիայից, Գերմանիայից, Յունաստանից, Կիպրոսից, Չեխիայից, Աւստրիայից, Դանիայից, Հոլանդիայից, Սերբիայից, Հունգարիայից, Լեհաստանից, Բուլղարիայից, Իսպանիայից, Շուէդիայից, Շուեյցարիայից, Լատուիայից, Լիտուայից, Մոլդովայից, Բելառուսից, Իրանից, Սիրիայից, Լիբանանից, Իրաքից, Յորդանանից, Քոււեյթից, Իսրայէլից, Եգիպտոսից, Ղազախստանից, Ուզբեկստանից, Թուրքիայի Հանրապետութիւնից:

Արեւմտեան Հայաստանի Ազգային Ժողովի (Խորհրդարանի) 2-րդ գումարման պատգամաւորների ընտրութիւններին մասնակցած եւ քուէարկած 51.505 ընտրողներից`
– կողմ` քուէարկել է 51.116 ընտրող, ինչը կազմում է 99,245 % ընտրութիւնների մասնակիցների ընդհանուր թուից,
– դէմ` քուէարկել է 37 ընտրող, ինչը կազմում է 0,072 % ընտրութիւնների մասնակիցների ընդհանուր թուից,
– անվաւեր` ճանաչուել է 352 քուէ, ինչը կազմում է 0,683 % ընտրութիւնների քուէաթերթիկների ընդհանուր թուից:

Ընտրութիւնների արդիւնքով ընտրուել է Արեւմտեան Հայաստանի Ազգային Ժողովի (Խորհրդարանի) 2-րդ գումարման 101 պատգամաւոր:

Պատգամաւոր են ընտրուել 11 երկրների 32 քաղաքներից:
Երկրներն են` Հայաստանի Հանրապետութիւն, Ռուսաստան, Աբխազիայ, Ֆրանսիայ, ԱՄՆ, Լիբանան, Սիրիայ, Իսրայէլ, Կանադա, Հոլանդիայ, Շուէդիայ:
Քաղաքներն են` Երեւան, Էջմիածին, Արմաւիր, Թալին, Դուին, Սպիտակ, Ապարան, Մոսկուայ, Սանկտ Պետերբուրգ, Կրասնոդար, Դոնի Ռոստով, Սոչի, Նովորոսիյսկ, Օդինցովոյ, Տուլայ, Վոլգոգրադ, Գագրայ, Սուխում, Ախալքալակ, Փարիզ, Նիս, Կրետեյլ, Շուազի լէ Րուայ, Օթմարսում, Վեստերոս, Լոս Անջելես, Բէյրութ, Երուսաղէմ եւ այլ:

Ընտրուած պատգամաւորներն արմատներով ներկայացնում են Արեւմտեան Հայաստանի 27 տարածքներ եւ մարզեր այդ թւում` Բիթլիս, Սասուն, Մուշ, Վան, Տիգրանակերտ, Խարբերդ, Համշեն, Տրապիզոն, Օրդու, Սեբաստիայ, Կարին (Էրզրում), Կարս, Արդահան, Անի, Իգդիր, Խարբերդ, Կ’իլիկիայ, Սիս, Ադանայ, Ուրֆայ, Մալաթիայ, Խնուս, Դերսիմ, Տարոն, Ջավախք եւ այլ:

Արեւմտեան Հայաստանի Ազգային Ժողովի (Խորհրդարանի) պատգամաւորների տարիքային կազմը հետեւեալն է`
70 տարեկանից բարձր – 7 պատգամաւոր,
60-ից մինչեւ 70 տարեկան – 26 պատգամաւոր,
50-ից մինչեւ 60 տարեկան – 29 պատգամաւոր,
40-ից մինչեւ 50 տարեկան – 20 պատգամաւոր,
30-ից մինչեւ 40 տարեկան – 14 պատգամաւոր,
30-ից փոքր – 5 պատգամաւոր:
Ամենատարեց պատգամաւորը 80 տարեկան է, ամենաերիտասարդ պատգամաւորը 25:

Արեւմտեան Հայաստանի Ազգային ժողովի (Խորհրդարանի) 2-րդ գումարման 101 պատգամաւորներից 48-ը վերընտրուել են Խորհրդարանի 1-ին գումարման կազմից, իսկ 53-ը ընտրուել են առաջին անգամ:

Արեւմտեան Հայաստանի Ազգային ժողովի (Խորհրդարանի) կազմում պատգամաւոր է ընտրուել 19 կին, որը կազմում է ընդհանուր թուի 19 %-ը:

Արեւմտեան Հայաստանի Ազգային ժողովի (Խորհրդարանի) 2-րդ գումարման պատգամաւոր է ընտրուել բնիկ ժողովուրդների եւ ազգային փոքրամասնութիւնների 5 ներկայացուցիչ. ասորի, յոյն:

Յատկանշական է, որ առաջինը քուէարկեց ընտրող Հայաստանի Հանրապետութիւնից` արմատներով Կիլիկիայից, վերջինը Ռուսաստանի Դաշնութիւնից` արմատներով Համշենից:

Արեւմտեան Հայաստանի Ազգային Ժողովի (Խորհրդարանի) 2-րդ գումարման պատգամաւորների ընտրութիւնների ընթացքում խախտումներ չեն յայտնաբերուել:

Քուէարկութեան անցկացման եւ ընտրութիւնների արդիւնքների վերաբերեալ Կենտրոնական ընտրական յանձնաժողովի հասցէով բողոքներ չեն ստացուել:

Կենտրոնական ընտրական յանձնաժողովը որոշում է`
1. Արեւմտեան Հայաստանի Ազգային Ժողովի (Խորհրդարանի) 2-րդ գումարման պատգամաւորների ընտրութիւնները համարել կայացած:
2. Հաստատել Արեւմտեան Հայաստանի Ազգային Ժողովի (Խորհրդարանի) 2-րդ գումարման 101 պատգամաւորների ընտրութիւնը: (Ցուցակը կցւում է)
3. Արեւմտեան Հայաստանի Ազգային Ժողովի (Խորհրդարանի) հաստատմանը ներկայացնել 101 պատգամաւորների լիազօրութիւնները:

Որոշումն ընդունուած է միաձայն:

Արեւմտեան Հայաստանի Ազգային Ժողովի (Խորհրդարանի) ընտրութիւնների անցկացման
Կենտրոնական Ընտրական Յանձնաժողով

Please follow and like us:

Enjoy this blog? Please spread the word :)