Կարո Փայլանը Թուրքիայի խորհդարանում պահանջել է քննել 1955-ին հայերի ու հույների կոտորածը

Կարո Փայլանը Թուրքիայի խորհդարանում պահանջել է քննել 1955-ին հայերի ու հույների կոտորածը

07.09.2018, 13:56 Տարածաշրջան, Աշխարհ
Aniarc
Թուրքիայի խորհրդարանի հայ պատգամավոր Կարո Փայլանը Թուրքիայի խորհդարանին է ներկայացրել 1955-ին հայերի ու հույների կոտորածի ու թալանի դեպքերն ուսումասիրելու պահանջագիր։

«1955-ի կոտորածներն ու թալանը ուսումնասիրելու, մեղավորներին հայտնաբերելու ու պատժելու, տուժվածներին փոխհատուցելու համար խորհրդարանից պահանջում են ուսումնասիրություն սկսել»,-նշել է Կարո Փայլանը։

Ինչպես հայտնում է News.am-ը` հղում կատարելով թուրքական Bianet կայքին, Կարո Փայլանը պահանջագրում հիշեցրել է, որ ըստ պաշտոնական տեղեկությունների, 1955-ի սեպտեմբերի 6-ի ու 7-ի դեպքերի ժամանակ ավերվել են 73 եկեղեցի, 2 վանք, 5538 տուն, բռնաբարել են 60 հույն կնոջ։

Նա նաև շեշտել է, որ այդ ամենը հատուկ ուժերի ձեռքի գործն է եղել, որը փայլուն է իրականացվել։

https://armedia.am/arm/news/63876/karo-paylany-turqiayi-khorhdaranum-pahanjel-e-qnnel-1955-in-hayeri-u-huyneri-kotoratsy.html

Please follow and like us:

Enjoy this blog? Please spread the word :)