ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ Արեւմտյան Հայաստանի Ազգային ժողովի (Խորհրդարանի) 2-րդ գումարման պատգամավորների ընտրություններ անցկացնելու մասին

Արեւմտեան Հայաստանի վերածնունդի իրականացման գաղափարը, որպէս պետութիւն, յառաջացաւ 1990-թուականներու սկզբնաւորութեան, Արցախի պաշտպաններուն մէջ: Վերածնունդի եւ վերականգման գաղափարի գլխաւոր ոգէշնչողներէն էր Ազատագրական բանակի հիմնադիր Լեոնիդ Ազգալդեան (23․11․1942 Թիֆլիս – 21․06,1992 Մարտակերտ): Գաղափարն արձագանգ գտաւ այն մարտիկներու ու մտաւորականներու մօտ, որոնցմէ շատեր պատերազմէն առաջ Արեւմտեան Հայաստանի տարբեր հայրենասիրական եւ հայրենակցական միութիւններու անդամներ էին:

Արեւմտեան Հայաստանի Հանրապետութեան՝ որպէս պետութեան, վերականգնումի հիմք յանդիսացաւ այն փաստը, որ ան անխզելի շարունակող պետութիւնն է Հայաստան պետութեան՝ 1918 – 1920 թթ․ ընդունուած շարք մը միջազգային փաստաթուղթերու հիմքերու վրայ.

  • Ռուսաստանի Կարավարութեան Դեկրետի «Թուրքահայաստանի մասին» (Արեւմտեան Հայաստանի մասին), (Ժողովրդական Կոմիսարներու Խորհուրդ), 11 յունուար 1918 թուական,

  • Դաշնակից տերութիւններու գերագոյն խորհուրդի կողմէ տը ֆակտո (de facto) Հայաստան պետութեան անկախութեան ճանաչման, Փարիզ, 19 յունուար 1920 թ,

  • Դաշնակից տերութիւններու գերագոյն խորհուրդի կողմէ տը իւրէ (de jure) Հայաստան պետութեան անկախութեան ճանաչման, Փարիզ, 11 մայիս 1920 թ,

  • Կիլիկիայի հայերու ընդունած «Կիլիկիոյ անկախութեան մասին» Հռչակագիրի, 4 օգոստոս 1920 թ,

  • ԱՄՆ Սենատում կայացած 1920 թ. մայիսի 29-ից հունիսի 1-ը Հայաստանի մանդատի քննարկումները, ինչը նշանակում է, որ ԱՄՆ-ն դէ ֆակտո (de facto) ճանաչել է Հայաստան պետութեան իրաւունքն ու տիտղոսը հայկական տարածքների նկատմամբ եւ դրանով չեղեալ է յամարել այդ տարածքների նկատմամբ Օսմանեան կայսրութեան իրաւունքն ու տիտղոսը,

  • Սեւրի խաղաղութեան պայմանագիրի, 10 օգոստոս 1920 թ,

  • ԱՄՆ 28-րդ Նախագահ Վուտրօ Ուիլսընի կայացուցած Իրաւարար վճիռի, որու ամբողջական անուանումն է՝ «Ամերիկայի Միացեալ Նահանգներու նախագահի որոշումը Թուրքիայի եւ Հայաստանի միջեւ սահմանի, Հայաստանի դեպի ծով ելքի եւ հայկական սահմանին յարակից թուրքական տարածքի ապառազմականացման վերաբերեալ», 22 նոյեմբեր 1920 թ.:

2004 թուականի դեկտեմբերի 17-ին ընդունուեց «Արեւմտեան Հայաստանի հայերու ինքնորոշման իրաւունքի մասին» Հռչակագիրը։ 2011 թուականի փետրուարի 4-ին՝ «Արեւմտեան Հայաստանի կառավարութեան ձեւաւորման գործընթաց սկսելու մասին» Հռչակագիրը:

Հետագային, ՄԱԿ-ի «Բնիկ ժողովուրդներու իրաւունքներու մասին» Հռչակագիրի (13.09.2007թ.) հիման վրայ, ստեղծուած է Արեւմտեան Հայաստանի հայերու ինքնութեան եւ քաղաքացիութեան համակարգը, որու վրայ ձեւավորուած են Արեւմտեան Հայաստանի Հանրապետութեան (Հայաստան) իրաւական- քաղաքական եւ պետական կառոյցները: Համաձայն Մարդու Իրաւունքներու Համընդհանուր Հռչակագիրի 21-րդ յօդուածի, սկսած 2013 թուականէն, Արեւմտեան Հայաստանի Հանրապետութիւնը (Հայաստան) կը ձեւաւորէ իշխանութեան օղակներ՝ Ազգային Ժողով (Խորհրդարան), Կառավարութիւն եւ Նախագահական համակարգ:

2013 թուականի նոյեմբերին, առաջին անգամ, համացանցին մէջ, էլեկտրոնային ուղղակի քուէարկութեան միջոցավ, տեղի կունենա Արեւմտեան Հայաստանի Ազգային Ժողովի (Խորհրդարանի) պատգամաւորներու ընտրութիւններ: Ընտրութիւններուն կը մասնակցին շուրջ 18 հազար ընտրող՝ 41 երկիրներէ, կընտրեն 64 պատգամաւոր:

2018 թ. սեպտեմբերի 1-5-ը տեղի կունենայ Խորհրդարանի 2-րդ գումարման ընտրություններ, որուն կմասնակցին 51 հազար 500 ընտրող՝ 47 երկիրներէ, միասնական ցուցակով կընտրեն Արեւմտեան Հայաստանի Ազգային Ժողովի (Խորհրդարանի) 101 պատգամաւոր:

2014 թուականից Արեւմտեան Հայաստանի պետական յամակարգի ամբողջական անուանումն է Արեւմտեան Հայաստանի Հանրապետութիւն (Հայաստան)։

Ներկայիս Արեւմտեան Հայաստանի Հանրապետութեան (Հայաստան) նախագահը Ռատիկ Խամոյեանն է, վարչապետը՝ Տիգրան Փաշաբեզեանը, Ազգային Ժողովի (Խորհրդարան) նախագահը՝ Արմէն Տէր-Սարգիսեանը:

Արեւմտեան Հայաստանի Ազգային ժողովի (Խորհրդարանի) Մամլոյ Ծառայութիւն

11.08.2018 թ.

——————

Հ.Գ. – Հիշեցնենք, որ մինչեւ 2018 թ.-ի սեպտեմբերի 5-ը ներառյալ քվեարկվում է 101 պատգամավորի թեկնածուների միասնական ցուցակ:

Please follow and like us:

Enjoy this blog? Please spread the word :)