Զորավար Անդրանիկի վերջին նկարը Հայաստանում…

Լուսանկարում Անդրանիկ Օզանյանն է` իր զինակիցների և Էջմիածնի վանահայրերի հետ, նկարված 1919 թվականի ապրիլին: Այդ ժամանակ Զորավարը Էջմիածնում էր` որտեղ նա կաթողիկոսին հանձնեց իր զորամասի ողջ զենքն ու գույքը, զորացրեց իր զինվորներին, այնուհետև մեկնեց Հայաստանից:

«Ես իմ կյանքում երբեք չեմ ձգտել անձնական երջանկության ու բարօրության։ Ես մշտապես ձգտել եմ միայն մի բանի և պայքարել եմ միայն մի բանի՝ իմ հարազատ ժողովրդի ազատության և բարեկեցության համար։ Ես չեմ փնտրում իմ վաստակի գնահատականը և ցանկանում եմ միայն այն, որ երջանիկ լինի այն ժողովուրդը, որին ես ծառայում եմ ամբողջ կյանքում»,- ասել էր Զորավար Անդրանիկը:

Please follow and like us:

Enjoy this blog? Please spread the word :)