Հատված Գուրգեն Յանիկյանի «Նպատակ եւ ճշմարտություն» գրքից

Հատված Գուրգեն Յանիկյանի «Նպատակ եւ ճշմարտություն» գրքից


Մի դեպք պատահեց Երեւանում, որն ինձ փաստեց, որ իմ ընտրած ուղին ու ծրագրած գործողությունը ճիշտ է:
Մի առավոտ վաղ էի արթնացել եւ նստած պատուհանի առաջ՝ նայում էի դեպի Արարատը: Օրը պարզ ու սքանչելի էր: Նոր բարձրացող արեւն իր ճառագայթներով լուսավորել էր մեր սրբության գագաթը, որը ծածկված էր ձյունով: Ամեն րոպե տեսարանը փոխվում էր եւ կարծես արեւի ճառագայթները շոյում էին նրա ձյունազարդ գագաթը, որը հազարավոր զանազան գույնի արտացոլումներով արեւին վերադարձնում էր իրեն տված համբույրները: Այս չէր, որ ինձ զարմացրեց ու անչափ ուրախացրեց:
Հյուրանոցից ոչ հեռու փոքրիկ տնակներ կային: Բնակիչներն արդեն բակում էին եւ պատրաստվում էին գործի գնալու: Իմ ուշադրությունը գրավեց գլուխը շալով փաթաթած մի կին, որը մառանից դուրս էր քշում մի կով: Երբ կինը տեսավ փայլող Արարատի գագաթն ու արեւի ճառագայթների արտացոլումը, մոռացավ իր կովը, հպարտությամբ բարձրացրեց գլուխը, նայելով դեպի լեռը՝ խաչակնքեց ու մի քանի վայրկյան սառած նայում էր տեսարանին:
Մի՞թե այս մի փաստը բավական չէ հրամայելու աշխարհին, որ վերադարձնեն մեզ մեր լեռը, որի վրա, ըստ ավանդության, Նոյյան տապանն է իջել:
Այս տեսարանից հետո հասկացա, թե ի՞նչ է ամեն մի հայի համար, նույնիսկ կոմունիստական Հայաստանում, մեր Արարատը, որը տաճիկներին են նվիրել խաբեբա միջոցներով:

Գուրգեն Յանիկյան
Սեպտեմբեր, 1973 թ., Սան Լուիս Օբիսպո, բանտախուց թիվ 7160

Please follow and like us:

Enjoy this blog? Please spread the word :)