Արեւմտեան Հայաստանի Հանրապետութեան նորընտիր նախագահ Ռադիկ Խամոյեանի ուղերձը պաշտօնեաներին, պատգամաւորներին ու քաղաքացիներին

Որպէս Արեւմտեան Հայաստանի Հանրապետութեան նորընտիր նախագահ պարտքս եմ համարում հանդէս գալ ազգային – պետական ռազմավարութեան տեսակէտից կարեւոր երեք հարցադրումների նկատմամբ վերաբերմունքով եւ դիրքորոշումով:

 

Դրանք են`

-Արեւմտեան Հայաստանի Հանրապետութեան Սահմանադրութեան ընդունման գործընթացի մասին:

-Միջազգային պայմանագրերի վաւերացման հարցի մասին:

-Արեւմտեան Հայաստանի Հանրապետութեան նախագահի լիազօրութիւնների մասին:

  1. Սահմանադրութեան ընդունման ու հաստատման գործընթացի մասին:

Սահմանադրութեան ընդունումը պարտադիր քայլերի ամբողջականութիւնից բաղկացած գործընթաց է. Ազգային Ժողովի կողմից կազմւում է Սահմանադրութեան նախագծի մշակման յատուկ յանձնաժողով, յատուկ յանձնաժողովը Սահմանադրութեան նախագիծը ներկայացնում է 1-ին, 2-րդ եւ 3-րդ ընթերցման, որից յետոյ դրւում է համաժողովրդական քննարկման, այնուհետեւ համաժողովրդական հանրաքուէի եւ հանրաքուէի արդիւնքների համաձայն ընդունւում է:

Սահմանադրութեան տակ ոչ ոք ստորագրութիւն չի դնում, այդ թւում հանրապետութեան նախագահը, ստորագրութիւն չի դնում որեւէ խումբ կամ կառոյց:

Սակայն այս սկզբունքային հարցերում տեղի է ունեցել ապօրինի ու կամայական մօտեցում`

Արեւմտեան Հայաստանի Ազգային Ժողովի (Խորհրդարանի) 4-րդ նստաշրջանին ընթերցուած Արեւմտեան Հայաստանի Հանրապետութեան նախագահ (այժմ նախկին նախագահ) Արմէնակ Աբրահամեանի զեկոյցում կարդում ենք. «Մեր Սահմանադրութիւնը վաւերացուեց 2016 թ. մայիսի 9-ին…», 17.12.2016:

Զուգահեռ, Արեւմտեան Հայաստանի Ազգային ժողովի (Խորհրդարանի) 4-րդ նստաշրջանի օրակարգի 9-րդ կէտի համաձայն «2-րդ ընթերցմամբ Արեւմտեան Հայաստանի Հանրապետութեան Սահմանադրութեան նախագծի հաստատում», 4-րդ նստաշրջանը որոշեց «հաստատել. 2-րդ ընթերցմամբ Արեւմտեան Հայաստանի Հանրապետութեան Սահմանադրութեան նախագիծը»: Որոշումն ընդունուել է միաձայն, 17.12.2016:

Այսինքն փաստ է, որ Արեւմտեան Հայաստանի Ազգային ժողովի (Խորհրդարանի) 4-րդ նստաշրջանը 2-րդ ընթեցմամբ հաստատել է Արեւմտեան Հայաստանի Հանրապետութեան Սահմանադրութեան նախագիծը, 17.12.2016:

Արեւմտեան Հայաստանի Ազգային ժողովի (Խորհրդարանի) 5-րդ նստաշրջանը 3-րդ վերջնական ընթերցմամբ հաստատել է Արեւմտեան Հայաստանի Հանրապետութեան Սահմանադրութեան նախագիծը, որը դրուելու է համաժողովրդական քննարկման, 11.06.2017:

Մինչդեռ նախկին նախագահը յամառում է Սահմանադրութեան ինքնաստեղծ օրինակի իր կողմից վաւերացման հարցում, որն անօրինական ու ապօրինի դիրքորոշման արդիւնք է, երբ գիտենք, թէ Սահմանադրութիւնը չի վաւերացւում, չի ստորագրւում, չի հաստատւում, այլ ընդունւում է ընթացակարգի աւարտին` ժողովրդական հանրաքուէի արդիւնքներով:

Մէջբերենք երեք օրինակ.

այ) «Նախագահական Հրամանագիր, Թիւ 42 – 2017.05.31, ԱՀՀԿ վարչապետի, գործառոյթները դադարեցնելու մասին, Արեւմտեան Հայաստանի Հանրապետութէան Նախագահը» նիւթի առաջին տողում կարդում ենք.

«Համաձայն Արեւմտեան Հայաստանի Հանրապետութէան (ԱՀՀ) Սահմանադրութէան Յօդուած 76-ին»:

բ) «Նախագահական Հրամանագիր, Թիւ 43 – 2017.06.05, ԱՀՀԿ վարչապետի նշանակման մասին, Արեւմտեան Հայաստանի Հանրապետութէան Նախագահըէ նիւթի առաջին տողում կրկին կարդում ենք.

«Համաձայն Արեւմտեան Հայաստանի Հանրապետութէան (ԱՀՀ) Սահմանադրութէան Յօդուած 76-ին»:

գ) «Արեւմտեան Հայաստանի Հանրապետութէան Ներքին Գործերու Նախարարութէան թիւ 1-2017.06.13 արձանագրութիւնը եւ Արեւմտեան Հայաստանի Հանրապետութէան Ազգային Ժողովի (Խորհրդարանի) իրաւաբանական եանձնաժողովի որոշումներէ, Երեւան, Յունիսի 13, 2017 թուականէ նիւթի առաջին տողում կարդում ենք.

«Համաձայն Արեւմտեան Հայաստանի Հանրապետութէան (ԱՀՀ) Սահմանադրութէան Յօդուած 76-ին»:

Երեք դէպքերում էլ յղումներ են արուած չընդունուած Սահմանադրութեան ապօրինի յօդուածների վրայ, փորձելով իրաւականութեան ու իրաւաչափութեան պատրանք ստեղծել, սակայն երեք դէպքերում էլ նիւթերի շարունակութիւնը կարելի է չնայել, որովհետեւ գործ ունենք ակնյայտ անօրինականութեան ու ապօրինութեան նախադէպային փաստերի հետ:

Այդպէս նախկին նախագահը կարող էր եւ կարող է անընդհատ շարունակել ու շարունակել, սակայն դրանով իսկ չի կարող ձեւաւորել պետական համակարգի իրաւական իրական ու ամուր հիմքեր, փոխարէնը կարող է ցնցել ու ցնցել ողջ պետական համակարգը, ինչպէս դա արդէն պատահել է եւ նախկինում, եւ ներկայիս:

Ասուածից պարզ է ու յստակ, որ Արեւմտեան Հայաստանի Հանրապետութեան Սահմանադրութիւնը իրաւունքի ու օրէնքի սկզբունքի ու տառի համաձայն ողջ ընթացակարգը չի անցել, հետեւաբար եւ ընդունուած չէ, ուստի նախկին նախագահ Արմէնակ Աբրահամեանի կողմից դրա յօդուածներին յղումներ անելը, հրամանագրեր ու յայտարարութիւններ արձակելը անօրինական ու ապօրինի գործողութիւն է` սահմանակցուած իշխանութեան իւրացման փորձին, ինչը բոլոր օրէնսդրութիւններում եւ Սահմանադրութիւններում որակւում է, որպէս յանցագործութիւն:

Այն, որ այսօրինակ ակնյայտ ապօրինութիւնն ու չարդարացուած ճնշումները պատճառ են դարձել Արեւմտեան Հայաստանի Հանրապետութեան պետական համակարգի ներսում լարուած իրադրութեան առաջացման ու դրա անխուսափելի հանգուցալուծման, ամենեւին զարմանալի չէ, աւելին` օրինաչափ է:

Յիշեցնենք, որ 2017 թ. յունիսի 11-ին գումարուած Արեւմտեան Հայաստանի Ազգային ժողովի (Խորհրդարանի) 1-ին գումարման 5-րդ նստաշրջանում որոշում է ընդունուել 2017 թ. յունիսի 11-ից Արեւմտեան Հայաստանի Հանրապետութեան նախագահ Արմէնակ Աբրահամեանի լիազօրութիւնների դադարեցման մասին` Արեւմտեան Հայաստանի Հանրապետութեան պետական օրէնքների կոպիտ խախտումների եւ իշխանութեան իւրացման փորձի մեղադրանքներով:

Որպէս Արեւմտեան Հայաստանի Հանրապետութեան նորընտիր նախագահ ջանք չեմ խնայելու օրէնքի եւ իրաւունքի ոգուն ու տառին հաւատարիմ առաջնորդելու Սահմանադրութեան ընդունման ընթացակարգը մինչեւ վերջ, դրանով իսկ ապահովելով Արեւմտեան Հայաստանի Հանրապետութեան պետական համակարգի օրէնսդրական ամուր հիմքն ու անժխտելի իրաւաչափութիւնը:

  1. Միջազգային պայմանագրերի վաւերացման հարցի մասին:

Միջազգային պայմանագրերի վաւերացման հարցում նոյնպէս առկայ է ընթացակարգի խնդիրը. պայմանագրի ստորագրում, պայմանագրի քննարկում խորհրդարանում եւ համապատասխան որոշման կայացում, կայացուած որոշման հիման վրայ օրէնքի ձեւակերպում, օրէնքի ստորագրում նախագահի կողմից:

Արեւմտեան Հայաստանի Հանրապետութեան նախկին նախագահի կողԴից առաջադրուած ու նրա կողմից միակողմանի փոփոխուած Սահմանադրութեան օրինակում կարդում ենք.

Յօդուած 76. «Արեւմտեան Հայաստանի Հանրապետութէան Նախագահը Պայմանագիրներու վաւերացման վերաբերէալ

Կէտ 8) Արեւմտեան Հայաստանի Հանրապետութէան Նախագահին կ’ողմէ վաւերացման ենթակայ են այն միջազգային պայմանագիրները, որոնք ունի քաղաքական կամ ռազմական բնոյթ, կամ կը նախատեսեն պետական սահմանի փոփոխութիւն»:

Նոյն ձեւակերպումը կարդում ենք նաեւ 107-րդ յօդուածում.

Յօդուած 107. «Ազգային ժողովը Արեւմտեան Հայաստանի Հանրապետութէան նախագահի առաջարկութէամբ կը վաւերացնէ, կը կ’ասեցնէ կամ չեղէալ կը եայտարարէ Արեւմտեան Հայաստանի Հանրապետութէան միջազգային պայմանագիրները, բացառութէամբ անոնց, որոնք ունին քաղաքական կամ ռազմական բնոյթ կամ կը նախատեսեն պետական Սահմանի փոփոխութիւն եւ որոնք ենթակայ են Արեւմտեան Հայաստանի Հանրապետութէան նախագահի»:

Կրկնենք. «…բացառութէամբ անոնց, որոնք ունին քաղաքական կամ ռազմական բնոյթ կամ կը նախատեսեն պետական Սահմանի փոփոխութիւն եւ որոնք ենթակայ են Արեւմտեան Հայաստանի Հանրապետութէան նախագահի»:

Հնարաւո՞ր է, որ ազգային – պետական նշանակութեան այնպիսի հարցեր, ինչպիսիք են` «քաղաքական կամ ռազմական բնոյթ կամ կը նախատեսեն պետական Սահմանի փոփոխութիւն«, ենթակայ լինեն մէկ մարդու կամքին ու քմահաճոյքին, նոյնիսկ եթէ նա նախագահ է:

Բացառուած է: Եւ նման օրինակ չէք գտնի աշխարհի եւ ոչ մի քաղաքակիրթ երկրի Գլխաւոր օրէնքում` ոչ մի երկրի Սահմանադրութեան մէջ:

 Այս կարեւորագոյն հարցում եւս յօդուածը պէտք է ձեւակերպուած լինի այնպէս, ինչպէս ընդունուած է «Միջազգային պայմանագրերի վաւերացման մասին» ընթացակարգում, ըստ քայլերի հերթականութեան, եւ ոչ թէ նախկին նախագահի յամառութեան ու քմահաճոյքի:

  1. Նախագահի լիազօրութիւնների մասին:

Նախագահի լիազօրութիւնները պէտք է լինեն ճիշտ այնքան, որքան նախատեսում է երկրի պետական կառավարման համակարգի ընտրութիւնը. նախագահական, նախագահա-խորհրդարանական, խորհրդարանա-նախագահական եւ այլ…

Արեւմտեան Հայաստանի Հանրապետութէան Սահմանադրութեան նախագծի մէջ նշուած է. «Արեւմտեան Հայաստանի Հանրապետութիւնը նախագահա-խորհրդարանական հանրապետութիւն է»:

Հետեւաբար, այստեղ նախագահի լիազօրութիւնները այնքան են, որքան թելադրում է կառավարման համակարգի այս ձեւը, բայց ոչ երբեք միապետական:

Այս դէպքում կարեւոր չէ նոյնիսկ, թէ ի՞նչ ձեւակերպում է տրւում նախագահի պարագային` «նախագահ», «նախագահ` պետութեան գլուխ», թէ «պետութեան գլուխ` նախագահ», որովհետեւ իրականում պարտականութիւնների ու լիազօրութիւնների հարցը կարգաւորւում է օրէնքով, օրէնքի համապատասխան բաժիններում` նախագահ, խորհրդարան, կառավարութիւն, որտեղ յստակ նշուած են նաեւ, թէ լիազօրութիւնների, թէ իշխանութեան թեւերի հաւասարակշռութեան, եւ թէ արդիւնաւէտ համագործակցութեան սահմանները, դրանց չափն ու կշիռը:

Արեւմտեան Հայաստանի Հանրապետութեան նախկին նախագահ Արմէնակ Աբրահամեանը ձգտել է բացարձակ լիազօրութիւնների, որոնք նախատեսուած չեն եղել ոչ «Արեւմտեան Հայաստանի պետական կառուցուածքի, Արեւմտեան Հայաստանի Ազգային ժողովի պատգամաւորների կարգավիճակի եւ Արեւմտեան Հայաստանի Ազգային Ժողովի կանոնակարգի մասին» կանոնակարգ օրէնքով (11.06.2014) եւ ոչ էլ յատուկ յանձնաժողովի ներկայացրած Սահմանադրութեան նախագծի օրինակով: Դրանք ամէն անգամ նախկին նախագահը միակողմանի փոփոխել է իր նախագահական յաւակնութիւնների ու շահերի համեմատ, ձգտելով բացարձակ իշխանութեան ողջ պետական համակարգի նկատմամբ:

Դրա վառ ապացոյցը նրա կողմից միակողմանի փոփոխուած Սահմանադրութեան օրինակն է եւ դրա միակողմանի «վաւերացումը», «ստորագրումը», եւ վերոնշեալ երկու հրամանագրերն ու վերջին յայտարարութիւնը, որոնց` օրինականութեան ու իրաւունքի շունչ հաղորդելու փորձեր է արւում, յենուելով չընդունուած Սահմանադրութեան ապօրինի յօդուածների վրայ:

Այժմ լիովին տեսանելի է, որ Արեւմտեան Հայաստանի Հանրապետութեան (Հայաստան) պետական համակարգը Արեւմտեան Հայաստանի Ազգային ժողովի (Խորհրդարանի) 5-րդ նստաշրջանի սկզբունքային որոշման հիման վրայ խուսափել է իշխանութեան իւրացման փորձից:

Խնդիրը դիւրին չէ, իրավիճակը կայունացնելու, ապա ամրացնելու, պետական համակարգը դէպի նոր ծրագրային ուղիներ առաջնորդելու հարցը կայ:

Որպէս պատգամաւոր կատարել եմ պարտքս, քուէարկել համակարգի փրկութեան, ազատութեան ու անկախութեան համար:

Որպէս նորընտիր նախագահ, որպէս 1978 թուականից հայաշունչ ազգային ու ազգագրական շարժման ու գործունէութեան անմիջական մասնակից ու դերակատար, այդ թւում` «Զարթօնք» եւ «Զուարթունք» ազգագրական համոյթների համաղեկավար` Հայրիկ Մուրադեանի հետ միասին, որպէս Հայաստանի Հանրապետութեան սահմանների պաշտպանութեան եւ Արցախեան ազատամարտի մասնակից, որպէս արմատներով Սասուն աշխարհից հայ մարդ, մտաւորական ու քաղաքացի` անպայման ձգտելու եմ արդարացնել գործընկերների եւ Արեւմտեան Հայաստանի քաղաքացիների վստահութիւնը:

Նոր երկար ճանապարհի առաջին քայլերն են արուած, միասին ենք, այդ միասնութիւնը կ’օգնի յաջողութեամբ ու պատուով անցնելու մնացած ճանապարհը. ազատագրելու Արեւմտեան Հայաստանը, արդարացի ու վերջնական լուծում տալու Հայկական Հարցին, հաստատելու Արեւմտեան Հայաստանի Հանրապետութիւնը` Արեւմտեան Հայաստանի տարածքի վրայ:

Ռադիկ Խամոյեան

Արեւմտեան Հայաստանի Հանրապետութեան Նախագահ

23.06.2017 թ.

Please follow and like us:

Enjoy this blog? Please spread the word :)