Արեւմտյան Հայաստանի վերածննդի գաղափարը, որպես պետություն, առաջացել է 1990-ականների սկզբին, Արցախի պաշտպանների շարքերում: Գաղափարի գլխավոր ոգեշնչողներից էր Ազատագրական բանակի հիմնադիր Լեոնիդ Ազգալդյանը (23.11.1942 Թիֆլիս – 21.06.1992 Մարտակերտ): Այն արձագանք է գտել այն մարտիկների եւ մտավորականների շարքերում, որոնք պատերազմից առաջ Արեւմտյան Հայաստանի տարբեր հայրենասիրական եւ հայրենակցական միությունների անդամներ էին:
Արեւմտյան Հայաստանի Հանրապետության որպես պետության վերականգման հիմք է հանդիսացել այն փաստը, որ նա անխզելի շարունակող պետությունն է Հայաստան պետության՝ ճանաչված մի շարք միջազգային փաստաթղթերի հիման վրա, 1918-1920-ական թվականներին,
-
Ռուսաստանի Կառավարության Դեկրետի (Ռուսաստանի Ժողովրդական Կոմիսարների Խորհուրդ) «Թուրքահայաստանի մասին» (Արեւմտյան Հայաստանի մասին), 11 հունվար 1918 թ.,
-
Դաշնակից Տերությունների Գերագույն Խորհրդի կողմից դե ֆակտո (de facto) Հայաստան պետության անկախության ճանաչման, Փարիզի Վեհաժողովի ժամանակ, 19 հունվար 1920 թ.,
-
Դաշնակից Տերությունների Գերագույն Խորհրդի կողմից դե յուրե (de jure) Հայաստան պետության անկախության ճանաչման, Փարիզ, 11 մայիս 1920 թ.,
-
ԱՄՆ Սենատում կայացած 1920թ. մայիսի 29-ից հունիսի 1-ը Հայաստանի մանդատի քննարկումների, ինչը նշանակում է, որ ԱՄՆ-ն դե ֆակտո (de facto) ճանաչել է Հայաստան պետության իրավունքն ու տիտղոսը հայկական տարածքների նկատմամբ եւ դրանով չեղյալ է համարել այդ տարածքների նկատմամբ Օսմանյան կայսրության իրավունքն ու տիտղոսը,
-
Կիլիկիայի հայերի ընդունած «Կիլիկիայի անկախության մասին» Հռչակագրի, 4 օգոստոս 1920 թ.,
-
Սեւրի խաղաղության պայմանագրի, 10 օգոստոս 1920 թ.,
-
ԱՄՆ 28-րդ նախագահ Վուդրո Վիլսոնի կայացրած Իրավարար վճռի Թուրքիայի եւ Հայաստանի միջեւ սահմանի, Հայաստանի դեպի ծով ելքի եւ հայկական սահմանին հարակից թուրքական տարածքի ապառազմականացման վերաբերյալ, 22 նոյեմբեր 1920 թ.:
2004 թ. դեկտեմբերի 17-ին է ընդունվել «Արեւմտյան Հայաստանի հայերի ինքնորոշման իրավունքի մասին» Հռչակագիրը։ 2011 թ․ փետրվարի 4-ին՝ «Արեւմտյան Հայաստանի կառավարության ձեւավորման գործընթաց սկսելու մասին» Հռչակագիրը։
Հետագայում, ՄԱԿ-ի «Բնիկ ժողովուրդների իրավունքների մասին» Հռչակագրի (13.09.2007 թ.) հիման վրա, ստեղծվել է Արեւմտյան Հայաստանի հայերի ազգային ինքնության եւ քաղաքացիության ինստիտուտը, որի հիմքի վրա ձեւավորվել են Արեւմտյան Հայաստանի Հանրապետության իրավական – քաղաքական եւ պետական կառույցները: Համաձայն Մարդու Իրավունքների Համընդհանուր Հռչակագրի 21-րդ հոդվածի, սկսած 2013 թ., ձեւավորվում են իշխանության օղակները՝ Ազգային ժողովը (Խորհրդարան), Կառավարությունը եւ Նախագահական համակարգը:
2013 թ․ նոյեմբերին, առաջին անգամ, համացանցում՝ էլեկտրոնային ուղղակի քվեարկության միջոցով, անցկացվել են Արեւմտյան Հայաստանի Խորհրդարանի պատգամավորների ընտրություններ: Ընտրություններին մասնակցել են շուրջ 18 հազար ընտրող՝ 41 երկրներից, ընտրվել են 64 պատգամավոր:
2018 թ. սեպտեմբերի 1-5-ը կայացել են Խորհրդարանի 2-րդ գումարման ընտրություններ, որին մասնակցել են 51 հազար 500 ընտրող՝ 47 երկրից, միասնական ցուցակով ընտրել են Արեւմտյան Հայաստանի Ազգային Ժողովի (Խորհրդարանի) 101 պատգամավոր:
2014 թվականից Արեւմտյան Հայաստանի պետական համակարգի ամբողջական անվանումն է Արեւմտյան Հայաստանի Հանրապետություն (Հայաստան)։
Ներկայիս Արեւմտյան Հայաստանի Հանրապետության (Հայաստան) նախագահը Ռադիկ Խամոյանն է, վարչապետը՝ Տիգրան Փաշաբեզյանը, Ազգային ժողովի (Խորհրդարանի) նախագահը՝ Արմեն Տեր-Սարգսյանը:
Արեւմտյան Հայաստանի Ազգային ժողովի (Խորհրդարանի) Մամլո Ծառայություն
11.08.2018 թ.
Please follow and like us: