Արեւմտյան Հայաստանի Ազգային Խորհրդի պարզաբանումը անհիմն այն պնդումների առնչությամբ, թե իբր Արեւմտյան Հայաստանի Ազգային Խորհուրդը լուծարված է

Վերջերս համացանցում Արեւմտյան Հայաստանի Ազգային Խորհրդի վերաբերյալ անհիմն եւ սադրիչ հայտարարություններ են շրջանառվում որոշ անօրեն անձանց կողմից, ինչը առիթ է, որպեսզի Արեւմտյան Հայաստանի Ազգային Խորհուրդը հանդես գա պարզաբանմամբ, մասնավորապես, սեփական պարտականությունների ու պատասխանատվության վերաբերյալ հայ ժողովրդի հանդեպ:

Արեւմտյան Հայաստանի Ազգային Խորհրդի անցած ճանապարհը եւ դրա նշանակությունը հետեւյալն է.

  1. Արեւմտյան Հայաստանի Ազգային Խորհուրդը ստեղծվել է 2004 թ. Շուշիում, նպատակ ունենալով պաշտպանել Արեւմտյան Հայաստանի հայերի իրավունքները Արեւմտյան Հայաստանի նկատմամբ: Հիմնադիրներից է Արմենակ Աբրահամյանը, ով հետագայում ընտրվել է խորհրդի նախագահ:
  2. 2006 թ-ից Արեւմտյան Հայաստանի Ազգային Խորհուրդն աշխատանքներ է իրականացնում ՄԱԿ-ի Բնիկ ժողովուրդների իրավունքների ձեւաչափում եւ իրականում ինքն է նախաձեռնողը Արեւմտյան Հայաստանի Հայերի ինքնության եւ հետագայում նաեւ քաղաքացիության համակարգի ձեւավորման:
  3. Արեւմտյան Հայաստանի Ազգային Խորհրդի աշխատանքների եւ ընդունած իրավական քաղաքական փաստաթղթերի եւ հռչակագրերի հիման վրա են ձեւավորվել Արեւմտյան Հայաստանի Հանրապետության պետականության բոլոր հիմքերը, առանց որեւէ բացառության: Սկզբում՝ Արեւմտյան Հայաստանի Վտարանդի Կառավարությունը՝ 2011թ., ապա Արեւմտյան Հայաստանի Ազգային ժողովը (Խորհրդարանը) եւ Նախագահական համակարգը՝ 2013-2014 թթ.:
  4. 2014 թվականի հունվարին հատուկ որոշում է կայացվել շարունակել Արեւմտյան Հայաստանի Ազգային Խորհրդի աշխատանքները ՄԱԿ-ում:
  5. 2014-ի մարտին որոշում է կայացվել, ոչ միայն շարունակել Արեւմտյան Հայաստանի Ազգային Խորհրդի աշխատանքները ՄԱԿ-ում եւ բոլոր այն վայրերում, որտեղ կան Արեւմտյան Հայաստանի հայեր, այլեւ Արեւմտյան Հայաստանի Հանրապետության պետական համակարգի Արեւմտյան Հայաստանում հաստատվելուց հետո, Արեւմտյան Հայաստանի Ազգային Խորհուրդը վերաձեւավորել, որպես Արեւմտյան Հայաստանի Հանրապետության Անվտանգության Խորհուրդ:

Ուստի, բոլոր այն խոսակցություններն ու բամբասանքները, թե Արեւմտյան Հայաստանի Ազգային Խորհուրդը լուծարված է, ոչ միայն անհիմն է, այլեւ վնասակար ու սադրիչ՝ Արեւմտյան Հայաստանի հայերի իրավունքների պաշտպանության տեսակետից:

Բնականաբար, ոչ ոք սեփական ցանկությունների համեմատ չի կարող փոխել ու կեղծել պատմությունն ու իրողությունները, առավել եւս Արեւմտյան Հայաստանի Ազգային Խորհրդի կազմից դուրս գալուց հետո՝ հայտարարել, թե խորհուրդը լուծարված է: Խորհուրդն իրականում բազմաթիվ հին ու նոր անդամներ ունի բոլոր այն վայրերում, որտեղ կան Արեւմտյան Հայաստանի հայեր ու Արեւմտյան Հայաստանի քաղաքացիներ եւ, անշուշտ, հայության եւ Հայաստանի բախտով մտահոգ հայորդիներ, որոնք էլ հենց Արեւմտյան Հայաստանի Ազգային Խորհրդի ազգային, հասարակական ու քաղաքական հենարաններն են:

 

Արեւմտյան Հայաստանի Ազգային Խորհուրդ

 

28 Օգոստոսի, 2014 թ.

Please follow and like us:

Enjoy this blog? Please spread the word :)