Նախագահական Հրամանագիր Թիւ 20 – 2014.07.03

ԱՐԵՒՄՏԵԱՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՎՏԱՐԱՆԴԻ ԿԱՐԱՎԱՐՈՒԹԵԱՆ

03 Յուլիս 2014թ.

Մեծահարգոյ Վարչապետ Պարոն Տիգրան ՓԱՇԱԲԵԶԵԱՆ

Հաշվի առնելով՝ բոլոր այդ նամակները, հինգ ամիսներէ ի վեր, վիրաւորանքները եւ անհիմն քննադատութիւնները Արեւմտեան Հայաստանի Կառավարութեան եւ Արեւմտեան Հայաստանի Ազգային Խորհրդի անդամների հանդեպ,

Հաշվի առնելով, որ Արեւմտեան Հայաստանի հայ ժողովուրդը կը գտնուի պատերազմական իրավիճակում,

Հաշվի առնելով՝ բոլոր նամակները, վիրավորանքները եւ անհիմն քննադատութիւները, որ կը գտնվեն ինտերնետային ցանցերում եւ կը վտանգեն Կառավարութեան եւ Ազգային Խորհրդի անդամներին,

Ես Արմենակ ԱԲՐԱՀԱՄԵԱՆՍ, որպէս Արեւմտեան Հայաստանի Հանրապետութեան Նախագահ կը որոշեմ.

Պարոն Արամ ՄԿՐՏՉԵԱՆԸ ազատված է Արեւմտեան Հայաստանի Կառավարութեան Արտաքին գործերու նախարարի պաշտոնեն եւ, ըստ այդմ, անվավեր են մինչեւ այսօր իր կողմէ կատարված բոլոր կադրային նշանակումները եւ պաշտոնական հայտարարութիւններն ու պայմանագրերը:

Ըստ այդմ, նրանք չեն կարող խոսել, կամ որեւէ ձեւով ներկայացնել, կամ հանդես գալ Արեւմտեան Հայաստանի Կառավարութեան եւ Արեւմտեան Հայաստանի Ազգային Խորհրդի անունից:

Ձեզ ներկայացված Հրամանագիրը (03.07.2014) այսօրվանից ուժի մԷջ է եւ դրա կատարման մասին ենթակա հրապարակման լրատվական միջոցներում:

Յարգանքներով՝

 

Արմենակ Աբրահամեան

Արեւմտեան Հայաստանի Հանրապետութեան Նախագահ

Please follow and like us:

Enjoy this blog? Please spread the word :)