Թուրքական կայքերը մեջբերել են հայ պատմիչներին՝ թուրքերի՝ Փոքր Ասիա ներխուժելու հետ կապված

20:30 • 28.08.17

Թուրք լրագրող, CNN Turk-ի խմբագիրներից Սերդար Քորուջուն թուրքական Bianet.org կայքում անդրադարձել է  1071թ. Մանազկերտի ճակատամարտին, որը համարվում է թուրքերի պաշտոնական և լայնածավալ մուտքը Փոքր Ասիա, սակայն այս անգամ ոչ պաշտոնական թուրքական պատմագրության տեսանկյունից: Թուրքական մամուլում հայտնված հոդվածը Մանազկերտի պատմությունն առաջին անգամ ներկայացնում է հայ պատմիչների հայացքով:

Հիմնականում Արիստակեսից և Մաթեոսից օգտված թուրք լրագրողի նյութում հստակորեն շեշտվում է, որ մինչ թուրքերի նախնիների Փոքր Ասիա հասնելը տեղի բնիկները հայերն են եղել: Հոդվածը արտատպվել է մի շարք թուրքական կայքերի կողմից:

«Հայկական աղբյուրները շատ կարևոր դեր ունեն սելջուկյան պատմության ուսումնասիրության մեջ, դրա բուն պատճառը՝ սելջուկների արշավանքների՝ հայերի մայր հայրենիքով անցնելու փաստն է: Այդ մասին նաև խոսում է թուրք պատմաբան և պրոֆեսոր Իբրահիմ Թելլիօղլուն իր՝ «Անատոլիայի գրավումը հայկական աղբյուրների աչքերով» հոդվածում, որտեղ խոսոտվանում է, որ եթե չլինեին հայկական աղբյուրները՝ հնարավոր չէր լինի հասկանալ, թե ինչպես են սելջուկները Անատոլիան դարձրել իրենց հայրենիքը», գրում է Քորուջուն:

Նշվում է, որ թուրք պատմաբաններն առավել ուշադրության տակ են պահում սելջուկների կողմից Էրզրումի գրավումը, քանի որ այն համարվում է առաջին հայկական քաղաքը, որը հայտնվեց Անատոլիա եկած թուրքերի ձեռքում:

Իսկ ահա 1064թ.-ի օգոստոսի 16-ին սելջուկները հարձակվում են Անիի վրա:

«Դա մեծ դժբախտություն էր հայ հասարակության համար», – նշում է թուրք լրագրողը և շարունակում. «Անիից հետո հաջորդ ոթիրախը Մանազկերտն էր: Սակայն ի տարբերություն շատերի՝ Մանազկերտի կորուստն այլևս անակնկալ չէր հայ պատմիչների համար, քանի որ Անիի ընկնելուց հետո դա արդեն զարմանալի չէր»:

 

http://www.tert.am/am/news/2017/08/28/manazkert/2468255

Please follow and like us:

Enjoy this blog? Please spread the word :)