Փայլանը մեղադրել է Թուրքիայի իշխանություններին երկրում գործազրկության իրական ցուցանիշները թաքցնելու համար

13:12 • 16.08.17

Թուրքիայի ընդդիմադիր Ժողովրդադեմոկրատական կուսակցության անդամ, խորհրդարանի հայազգի պատգամավոր Կարո Փայլանը մեղադրել է իշխանություններին երկրում գործազրկության իրական ցուցանիշները թաքցնելու համար:

Twitter-ի իր պաշտոնական էջում հայազգի պատգամավորը, մեջբերելով Թուրքիայի ներքին գործերի նախարարության ներկայացրած վերջին տվյալները, գրել է. «Գործազրկության իրական չափը ոչ թե 10, այլ 17 տոկոս է»:

Փայլանը նաև փաստել է, որ աշխատավոր դասակարգի նոսրացման հետ մեկտեղ շատ ավելի դժվար է լինելու պայքարել աշխատավորների իրավունքների համար, որոնք այդքան հաճախ խախտվում են Թուրքիայում:

http://www.tert.am/am/news/2017/08/16/paylan/2458552

Please follow and like us:

Enjoy this blog? Please spread the word :)