Թուրքիայում իշխող ԱԶԿ-ն 16 տարեկան է. ինչպես փոխվեցին Էրդողանն ու Թուրքիան 2002-ից ի վեր. DW-ի անդրադարձը

12:53 • 14.08.17

Նախկինում իսլամական ուղղվածությամբ բանաստեղծություն ընթերցելու համար բանտարկված, իր իսկ խոսքով՝ դուստրերին գլխաշոր կրելու պատճառով Թուրքիայի համալսարաններ գրանցել չկարողացած Ստամբուլի նախկին քաղաքապետ, այժմ երկրի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի քաղաքական աննախադեպ վերելքը սկսվեց 2002թ.-ի խորհրդարանական ընտրություններում հաղթանակով:

Ուղիղ 16 տարի առաջ Էրդողանի հիմնած «Արդարություն և զարգացում» կուսակցությունը խորհրդարանական մեծամասնությամբ եկավ իշխանության:

Ինչպես գրում է գերմանական DW հեռուստառադիոընկերության թուրքալեզու ծառայությունը, 16 տարի առաջ Էրդողանի ու նրա կուսակցության աննախադեպ վերելքի հարցում էական դեր խաղացին նաև Արևմուտքի հետ լավ հարաբերությունները:

Ի սկզբանե բազմաթիվ ժողովրդավարական բարեփոխումներ, որոշակի խոսքի ազատություն բերած և Եվրոպային է՛լ ավելի մոտ Թուրքիայի հեռանկար ստեղծող ԱԶԿ-ն, սակայն, այսօր անազատության, իսլամիզմի և բռնապետական կարգերի խորհրդանիշ է դարձել ոչ միայն Թուրքիայում, այլև Եվրոպայում:

Թուրքիայի գծով հայտնի գերմանացի փորձագետ Ուդո Ստեյնբախը լրատվամիջոցի հետ զրույցում խոստովանել է, որ տարիներ առաջ ինքն էլ Էրդողանի երկրպագուներից էր: Ավելին՝ այն ժամանակ նա չէր կարողանում հասկանալ իր այն թուրք ընկերներին, որոնք պնդում էին, թե Էրդողանը գառան դիմակով գայլ է:

«Այն ժամանակ ես հիանում էի քաղաքական և տնտեսական ոլորտում նրա կատարած քայլերով», – նշում է գերմանացի փորձագետը:

Ըստ նրա՝ ԱԶԿ-ի ու ամբողջ Թուրքիայի համար բեկումնային էր հատկապես 2013թ.-ը, երբ իշխանությունների քաղաքականությունը սկսեց փոխվել՝ Էրդողանի մեծ հավակնությունների պատճառով:

«Էրդողանը միշտ էլ եղել է լիդեր, խարիզմատիկ գործիչ, սակայն և ժողովրդավար: 2013-ից պատկերը սկսեց փոխվել: Նա ցանկացավ իր ուժը տարածել կուսակցական բոլոր լծակների վրա, երկրում սկսեցին տիրել բռնաճնշումները», – նշում է Ստեյնբախը:

http://www.tert.am/am/news/2017/08/14/akp/2456802

Please follow and like us:

Enjoy this blog? Please spread the word :)