Category: Լուրեր

Թուրքիան մասնակից է պաղեստինցի ժողովրդի ցեղասպանությանը, 20:01 05.01.2024

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է Թուրքիայի վրա հարձակումների մասին՝ Գազայի հատվածում իրավիճակի նկատմամբ Անկարայի դիրքորոշման պատճառով։ Այդ մասին տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով «ՌԻԱ Նովոստի»-ն։ «Մենք ականատես ենք լինում մեր հանդեպ ահագնացող հարձակումների, որոնց հիմնական պատճառներն են Թուրքիայի վճռականությունը՝ պաշտպանելու իր իրավունքներն ու շահերը, ինչպես նաև պաղեստինյան հարցում նրա ամուր և անզիջում դիրքորոշումը»,- հայտարարել …

Continue reading

ԱՄՆ Պետդեպի խոսնակը Երուսաղեմի հայկական թաղամասում իրավիճակի մասին, 14:17 04.01.2024 

ԱՄՆ-ն հայտարարել է, որ չի խրախուսում Իսրայելի կառավարության քայլերը, որոնք կարող են սրել լարվածությունը Երուսաղեմի հայկական թաղամասում։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնել է ԱՄՆ պետքարտուղարության խոսնակ Մեթյու Միլլերը՝ անդրադառնալով Երուսաղեմի հայկական թաղամասի ղեկավարների մտահոգություններին, որ Իսրայելի կառավարությունը Գազայի հատվածում հակամարտությունն օգտագործում է, որպեսզի թաղամասից դուրս մղի քրիստոնյա հայերին։ «Ինչպես մի քանի առիթով ասել ենք, մենք …

Continue reading

Պուտինն արձագանքել էր մեր նամակին․ Լավրովն ուղիղ չպատասխանեց հարցին և մենք ստիպված դիմեցինք դատարան: 16։40 րոպեից՝ Հայաստանի հանքարդյունաբերությունը, ներուժը, խնդիրները։ 10․01․2024

Պուտինն արձագանքել էր մեր նամակին․ Լավրովն ուղիղ չպատասխանեց հարցին և մենք ստիպված դիմեցինք դատարան: 16։40 րոպեից՝ Հայաստանի հանքարդյունաբերությունը, ներուժը, խնդիրները։ 10․01․2024 https://www.youtube.com/watch?v=WuxmBoaeaiU Please follow and like us:

Ես ուզում եմ օգնել վերականգնելու Հայաստանի, Արցախի ինքնիշխանությունը, վերականգնելու նրանց տարածքները․ Քենեդի, 29.12.2023

Եվս մեկ պատերազմ կանխելու և ազատության ու ժողովրդավարության սկզբունքները պաշտպանելու համար ԱՄՆ կառավարությունը պետք է մոբիլիզացնի տարածաշրջանային աջակցությունը հայերի ինքնապաշտպանության և ինքնորոշման իրավունքին և պաշտպանի արցախահայության անվտանգ վերադարձը իրենց պատմական հայրենիք։ Այս մասին իր տեսաուղերձում նշել է ԱՄՆ-ի նախագահի թեկնածու առաջադրվելու մասին հայտարարած Ռոբերտ Քենեդի կրտսերը: Նա հայտարարել է, որ Ադրբեջանը 2020 թվականից սկսած անխնա …

Continue reading

ԱՄՆ նախագահի թեկնածուն դժգոհել է, որ ամերիկյան լրատվամիջոցները չեն անդրադարձել Ադրբեջանի կողմից ԼՂ-ում իրականացված էթնիկ զտմանը, 31.10.2023

13:55, 31 Հոկտեմբեր 2023 ԵՐԵՎԱՆ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ ԱՄՆ նախագահական ընտրություններին մասնակցելու համար իր թեկնածությունը առաջադրած ձեռնարկատեր Վիվեկ Ռամասվամին իր վրդովմունքն է հայտնել այն առնչությամբ, որ ամերիկյան լրատվամիջոցները ընտրողաբար են լուսաբանում աշխարհի տարբեր ծայրերում ընթացող պատերազմները և չեն անդրադարձել Ադրբեջանի կողմից Լեռնային Ղարաբաղում իրականացված էթնիկ զտմանը։ Այս մասին հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով Ռամասվամիի հարցազրույցը լրագրող Փիրս Մորգանին։ …

Continue reading

Հայտարարություն. Ալմա-Աթայի հռչակագրում որևէ հիշատակում չկա ԽՍՀՄ նախկին միութենական հանրապետությունների մասին, 30.10.2023

Փորձագետների խումբը հայտարարություն է տարածել «Ալմա-Աթայի հռչակագրի խեղաթյուրումների և իրավական կամայականությունների հետևանքների մասին։ Ստորեւ ներկայացնում ենք հայտարարության տեքստը: «Սեպտեմբերի 19-ին Ադրբեջանի զինված ուժերը լայնածավալ ագրեսիայի ընթացքում հրետանու և ԱԹՍ-ների կիրառմամբ սկսել են զանգվածային հրետակոծել Ստեփանակերտը և Լեռնային Ղարաբաղի այլ քաղաքներ: Ռազմական գործողությունների հետագա էսկալացիան կանխելու և խաղաղ բնակչության կյանքը փրկելու համար Արցախի Հանրապետության նախագահը ստիպված է եղել …

Continue reading

ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեան Մերձավոր Արևելքի հարցով իր հատուկ նստաշրջանում բանաձև է ընդունել, որը ներկայացրել էր Հորդանանը, 28․10․2023

ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեան Մերձավոր Արևելքի հարցով իր հատուկ նստաշրջանում բանաձև է ընդունել, որը ներկայացրել էր Հորդանանը, արաբական երկրների խմբի անունից՝ այլ երկրների հետ համահեղինակությամբ: Բանաձևի նախագծին կողմ է քվեարկել 120 երկիր, դեմ է արտահայտվել 14-ը, 45-ը ձեռնպահ է մնացել: Փաստաթուղթը կոչ է անում պաշտպանել Գազայի խաղաղ բնակչությանը և «անհապաղ, կայուն և շարունակական հումանիտար հրադադար հաստատել՝ …

Continue reading

«ՍՈՍԵ ՄԱՅՐԻԿ» ՋՈԿԱՏԻ ՀՐԱՄԱՆԱՏԱՐԻ ԿՈՉԸ`երիտասարդ ազատամարտիկին բուժօգնություն ցուցաբերելու վերաբերյալ, 14.10.2023

Հարգելի հայրենակիցներ Ես, Հայկ Հարությունյանս՝ ազատամարտիկ, Արցախյան բոլոր երեք պատերազմների մասնակից, «Սոսե Մայրիկ» կամավորական մարտական ջոկատի հրամանատար, «Ազատամարտիկ» ռազմահայրենասիրական կազմակերպության նախագահ, պահեստազորի փոխգնդապետ, դիմում եմ կոչով և մեծ խնդրանքով մեր հայրենակիցներին և բարի կամքի բոլոր մարդկանց ցուցաբերել ամենայն աջակցություն և օգնություն՝ Արցախյան պատերազմի երիտասարդ մասնակից Գևորգ Մկրտչյանի բուժման և բժշկական վերականգնման կազմակերպման համար։   2020 …

Continue reading

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ. Ոչ ոք չի կարող հայ ժողովրդից խլել վրեժխնդրության իրավունքը, իսկ դա այսօր արդեն գոյություն ունի։ (Հանցագործության հետեւանքները չեն կարող ծնել իրավունքներ), 03.10.2023

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ Ոչ ոք չի կարող հայ ժողովրդից խլել վրեժխնդրության իրավունքը, իսկ դա այսօր արդեն գոյություն ունի։ (Հանցագործության հետեւանքները չեն կարող ծնել իրավունքներ)   33 տարեկանում Քրիստոսին խաչեցին, 33 տարեկանում խաչվեց Արցախի Հանրապետությունը…   Այս օրերին կատարվեց Արցախի Հանրապետության լուծարման հանցագործությունը։ Հայ ժողովրդի թշնամիները վստահ են, որ Արցախի Հանրապետության եւ Արցախի հայության դեմ ծավալած դավադրության, ագրեսիայի, …

Continue reading

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ Համայն հայ ժողովուրդն ու Արեւմտյան Հայաստանի Հանրապետությունը (Հայաստան պետությունը) երբեք չեն հաշտվելու Արցախի հայության ցեղասպանության, բռնագաղթի ու Արցախի պետականության կորստի հետ, 30․09․2023 

  ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ Համայն հայ ժողովուրդն ու Արեւմտյան Հայաստանի Հանրապետությունը (Հայաստան պետությունը) երբեք չեն հաշտվելու Արցախի հայության ցեղասպանության, բռնագաղթի ու Արցախի պետականության կորստի հետ Հայ ժողովրդի հանդեպ թշնամական կոալիցիան ու նրա պրոքսի գործինքներ Թուրքիան ու Ադրբեջանը, բոլորը միասին, որպես ահաբեկչական պետություններ, Արցախում իրականացրին Արցախի հայության ցեղասպանությունն ու բռնագաղթը, շարունակելով դեռեւս 1894-1896 թթ․-ից Օսմանյան Թուրքիայի, իսկ 1918 …

Continue reading

Load more

Enjoy this blog? Please spread the word :)