Category Archive: Լուրեր

Մյս 28

Սաիդա Օհանյանի հայրիկի՝ Խաչիկ Ներսեսի Օհանյանի, հանկարծակի մահվան կապակցությամբ

Խորապես ցավում ու ցավակցում ենք Արեւմտյան Հայաստանի Ազգային Ժողովի (Խորհրդարանի) պատգամավոր, Հայրենակցական, համայնքային եւ հայրենասիրական հասարակական միությունների մշտական հանձնաժողովի նախագահ, «Համշենուհի» համշենահայ կանանց միավորում միջազգային կազմակերպության նախագահ Սաիդա Օհանյանին նրա սիրելի հայրիկի Խաչիկ Օհանյանի հանկարծակի մահվան կապակցությամբ։ Խաչիկ Ներսեսի Օհանյանը հայության այն սերունդի ներկայացուցիչներից էր, որ ապրում էր Հայրենիքի, այդ թվում՝ Համշեն աշխարհի, կարոտը սրտում, …

Continue reading »

Մյս 15

Վերհիշելով ոչ վաղ անցյալի իրողությունները, որպեսզի դրանք այլեւայլ ձեւերով չկրկնվեն այսօր — Հայաստանի Հանրապետության եւ Թուրքիայի Հանրապետության միջեւ 2009-ի հոկտեմբերի 10-ին նախաստորագրված Արձանագրությունների կետերը վերցված են Եվրոպական պառլամենտի 1987-ի հունիսի 18-ին ընդունած «Հայկական հարցի քաղաքական լուծման մասին» Բանաձեւի դրույթներից

Հայաստանի Հանրապետության եւ Թուրքիայի Հանրապետության միջեւ նախաստորագրված Արձանագրությունների ի հայտ գալուց ի վեր, որոնք, ի դեպ, սխալմամբ կոչում են հայ — թուրքական արձանագրություններ, եւ դրանց բովանդակությանը ծանոթանալուց հետո մենք կարծիք հայտնեցինք, որ դրանք ամենեւին էլ Հայաստան — Շվեյցարիա — Թուրքիա բանակցությունների հետեւանք չեն, այլ` ինչ որ այլ վայրում պատրաստված եւ կողմերին պարտադրված փաստաթղթեր: Չէինք կարծում, …

Continue reading »

Մյս 15

Սիոնիզմի եւ Պանթուրքիզմի առնչությունները եւ անոնց սպառնալիքը Հայաստանի լինելիության

Ա. Ովքե՞ր էին Պանթուրքիզմի հեղինակները Պատմագիտական բազում հետազոտություններ գալիս են անհերքելի կերպով փաստելու, որ Պանթուրանիզմի քարոզչությունը առաջին անգամ հղացողները եղել են հունգարացի, լեհ, ֆրանսիացի եւ գերմանացի հրեա-սիոնիստներ, որոնք այս վարդապետությունը հիմնադրող իրենց գործերը գրել են 19-րդ դարու վերջին քառորդի ընթացքում: Իսկ այս վարդապետության մասին գրած շատ փոքրաթիվ, թուրքացեղ, հեղինակները գրել են հետեւողաբար իրենց հրեա-սիոնիստ առաջնորդների, …

Continue reading »

Մյս 11

ԵՎՐՈՊԱԿԱՆ ԽՈՐՀՐԴԱՐԱՆԻ ԲԱՆԱՁԵՎԸ «ՀԱՅԿԱԿԱՆ ՀԱՐՑԻ ՔԱՂԱՔԱԿԱՆ ԼՈՒԾՄԱՆ ՄԱՍԻՆ» (1987թ․)

Եվրոպական խորհրդարանը 2. Գտնում է, որ ողբերգական իրադարձությունները, որ տեղի ունեցան 1915-1917թթ. Օսմանյան կայսրության տարածքում հայերի նկատմամբ, հանդիսանում են ցեղասպանություն, համաձայն ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի կողմից 1948թ. դեկտեմբերի 9-ին ընդունված «Ցեղասպանությունը կանխելու և դրա համար պատժելու մասին» կոնվենցիայի: Նշում է միաժամանակ,որ ժամանակակից Թուրքիան պատասխանատու չի կարող համարվել Օսմանյան կայսրության հայ բնակչության ողբերգության համար և ամենայն հաստատակամությամբ …

Continue reading »

Մյս 10

ԳՈՒՐԳԵՆ ՅԱՆԻԿՅԱՆԻ ԴԱՏԱԽԱԶԻ ՈՒՇԱՑԱԾ ԽՈՍՏՈՎԱՆՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ ՊԱՏՄՈՒՄ Է «ՖՐԵԶՆՈ ԲԻ» ՕՐԱԹԵՐԹԸ

25 հունվար 1998 թ. 25 տարի առաջ (1973թ. հունվարի 27-ին) երկու թուրք դիվանագետ սպանած Գուրգեն Յանիկյանի դատախազ Դեյվիդ Միները մի հոդվածով անդրադարձել է դատավարությանը եւ ընդունել, որ սխալ է գործել, երբ արգելել է ներկայացնել Հայոց ցեղասպանության մասին վկայությունները։ Հոդվածի սկզբում դատախազը նախ անդրադարձել է Յանիկյանի ահաբեկչական արարքին, որ տեղի ունեցավ Սանտա Բարբարայի «Բալթիմոր» հյուրանոցում, երբ …

Continue reading »

Մյս 10

Ստեփան Պողոսյան, Ահաբեկչությո՞ւն, թե՞ ազատագրական պայքար, «Հայկական Հարցի եւ Հայոց ցեղասպանության պատմություն, Նահատակներ հավերժության» գրքից

Մարդը մարդուն սպանել, ոչնչացրել է մարդկային հասարակության գոյության բոլոր ժամանակաշրջաններում՝ սկսած նախնադարից մինչեւ մեր օրերը: Սպանությունների եւ ոչնչացումների պատճառները լինում են երկու տեսակի՝ արդարացի եւ անարդար: Չարին ոչնչացնելը ոչ միայն դատապարտելի չէ, այլեւ անհրաժեշտ է: Դժվար է պատկերացնել, թե ինչ կկատարվեր աշխարհի հետ, եթե չոչնչացվեր ֆաշիզմը: Սակայն եթե ոչնչացման պատճառները խմբավորել հնարավոր է, ապա եղանակները՝ …

Continue reading »

Մյս 10

Կարո Վարդանյան, «Առաքելոց վանքի ուխտավորները»

(խմբագրի խոսքը) Հայ ժողովուրդն աշխարհին հայտնի է ոչ միայն իր գիտական-մշակութային պատկառելի ժառանգությամբ, այլեւ, ցավոք, ցեղասպանության ենթարկված լինելու հանգամանքով։ Այս վերջինն, անշուշտ, անչափ ցավալի է, սակայն պակաս ցավալի չէ եւ այն, որ որպես այդպիսին համաշխարհային հանրությանը հայտնի դարձավ տակավին վերջին երկու-երեք տասնամյակներին, այն դեպքում, երբ մարդկության դեմ երբեւէ սանձազերծված ամենազարհուրելի եւ մասսայական ոճրագործություններից մեկը՝ Հայոց …

Continue reading »

Մյս 09

Ոգեկոչենք Միասին Մայիսյան Հաղթանակները

Ոգեկոչենք միասին Ավարայրից մինչեւ Սարդարապատ, Մեծ հայրենականից մինչեւ Շուշի՝ Հայոց արծվասիրտ քաջերի հիշատակն անանց ու մաղթենք նույնպիսի Հաղթական թռիչքներ մեր զավակներին ու հրաշք թոռներին, պատմական արդարության հաստատմամբ, հավետ անսպառ խաղաղ երկնքի տակ։ Հաղթանակներ, որոնք նոր էջեր բացեցին հայության դարավոր պատմության մեջ, նոր հաղթանակների ու նվաճումների, որոնք շարունակվելու են, անկասկած, մինչեւ հայության բոլոր իրավունքների իրականացում, մինչեւ …

Continue reading »

Մյս 08

Ինչ-որ տեղ մենք բոլորս երկրապահ ենք, աշխարհազորային. նախագահ Արմեն Սարգսյանը հյուրընկալել է ԵԿՄ վարչության պատվիրակությանը

20:25, 7 Մայիս, 2019 ԵՐԵՎԱՆ, 7 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը մայսի 7-ին հյուրընկալել է Երկրապահ կամավորների միության վարչության պատվիրակությանը՝ ԵԿՄ վարչության նախագահ Սասուն Միքայելյանի գլխավորությամբ: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Հայաստանի Հանրապետության նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի վարչությունից, շնորհավորելով գալիք տոնի՝ Երկրապահի օրվա առթիվ, Հանրապետության նախագահը մասնավորապես նշել է, որ երկրապահները մեծ ներդրում ունեն Արցախի …

Continue reading »

Մյս 03

Գուրգէն Եանիկեանի աճիւնի վերահուղարկավորման կապակցութեամբ

Հարգելի գործընկերներ Եռաբլուր զինվորական պանթեոնում, 2019 թ․ մայիսի 5-ին, ժամը 15։00-ին, տեղի է ունենալու գրող, հրապարակախօս, ճարտարագէտ, ազատագրական պայքարի հերոս՝ Գուրգէն Եանիկեանի աճիւնի վերահուղարկավորումը։ Արեւմտեան Հայաստանի Հանրապետութիւնը ողջունում է Նորագոյն զինեալ ազատագրական պայքարի ռահվիրայ՝ Հայաստանի Ազատագրութեան Հայ Գաղտնի Բանակի (ԱՍԱԼԱ) հոգեւոր հայր Գուրգէն Եանիկեանի աճիւնի Հայաստան տեղափոխումը եւ հայրենի հողում՝ Եռաբլուրի հերոս նահատակների յուշահամալիրում ամփոփումը: …

Continue reading »

Older posts «

Enjoy this blog? Please spread the word :)