Category: Հրապարակումներ

Déclaration à l’ONU «De l’indemnisation des pertes matérielles subies par le peuple arménien pendant

Déclaration à l’ONU «De l’indemnisation des pertes matérielles subies par le peuple arménien pendant Please follow and like us:

ՄԱՄԼՈ  ՀԱՂՈՐԴԱԳՐՈՒԹՅՈՒՆ. Դիմում ՄԱԿ-ին Հայ ժողովրդի կրած նյութական կորուստների փոխհատուցման վերաբերյալ

ՄԱՄԼՈ  ՀԱՂՈՐԴԱԳՐՈՒԹՅՈՒՆ. Դիմում ՄԱԿ-ին Հայ ժողովրդի կրած նյութական կորուստների փոխհատուցման վերաբերյալ Please follow and like us:

ԴԻՄՈՒՄ ՄԱԿ-ին. «Առաջին համաշխարհային պատերազմի ժամանակ հայ ժողովրդի կրած նյութական կորուստների փոխհատուցման վերաբերյալ», 25 սեպտեմբեր 2022 թ․

Միավորված Ազգերի Կազմակերպության Գլխավոր Քարտուղար Անտոնիո Գուտերեշին Միավորված Ազգերի Կազմակերպության   Անվտանգության Խորհրդի Մշտական Անդամ  Պետությունների Ղեկավարներին Դ Ի Մ Ո Ւ Մ Առաջին համաշխարհային պատերազմի ժամանակ հայ ժողովրդի կրած նյութական կորուստների փոխհատուցման վերաբերյալ Դիմում ենք Ձեզ՝ քննության առնելու եւ իրականացնելու Առաջին համաշխարհային պատերազմի ժամանակ հայ ժողովրդի կրած նյութական կորուստների փոխհատուցման գործընթացը, նկատի առնելով Թուրքիայի Հանրապետության, որպես Օսմանյան կայսրության իրավահաջորդի, փոխհատուցման պարտավորությունը հայ ժողովրդի նկատմամբ, որը կազմում է 19.130.982.000 ֆրանսիական ֆրանկ, 1919 թվականի գներով, ըստ Փարիզի Խաղաղության վեհաժողովի փոխհատուցումների հարցով Հատուկ հանձնաժողովի կազմում գործող Հատուկ հանձնախմբի 1919 թ․ ապրիլի 14-ին ներկայացրած զեկույցի ու հաշվարկի։   I. Նկատի առնելով Փարիզի խաղաղության վեհաժողովի փոխհատուցումների հարցով Հատուկ հանձնաժողովի կազմում գործող Հատուկ հանձնախմբի զեկույցը։  1) 1919 թ. հունվարի 18-ին, Փարիզում իր աշխատանքներն սկսեց Փարիզի խաղաղության վեհաժողովը (The Paris Peace Conference), որի նպատակն էր համապարփակ քննության ենթարկել պատերազմին առնչվող բոլոր հարցերը եւ նախապատրաստել խաղաղության պայմանագրերը: Կարեւորագույն հարցերի թվին էր պատկանում …

Continue reading

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ու նրա կառավության ոչ իրավաչափության եւ նրանց գործունեության հետեւանքով հայության եւ Հայաստանի նկատմամբ ստեղծված սպառնալիքների եւ մարտահրավերների մասին, 4 ապրիլի, 2024 թ․

Արտաքին դերակատարները ներքին հանցակիցների հետ միասին, ովքեր 44-օրյա պատերազմի վերջին օրերին ավերեցին Արցախի Պաշտպանության ուժերի եւ ՀՀ Զինված ուժերի կառավարման համակարգը, 2021 թվականի ընտրությունների միջոցով Նիկոլ Փաշինյանին պահեցին ՀՀ վարչապետի կարգավիճակում, որպես պետության-ռեզերվացիայի Հայաստանի Հանրապետության լուծարումն իրականացնող հարմար անձ եւ դրանում Հայաստանի բնակչությանը ցուցադրական, կեղծ աջակցություն ցուցաբերելու նպատակով։ Օրերս անհավանական դեպք է տեղի ունեցել վարչապետ Փաշինյանի …

Continue reading

ՈՒՂԵՐՁ Հայաստան Պետությունը (Արեւմտյան Հայաստանի Հանրապետություն) ժամանակակից սպառնալիքների, մարտահրավերների եւ ապագայի տեսլականի, քաղաքակրթությունների, մշակույթների եւ կրոնների երկխոսության մասին, 31 մարտի, 2024 թ․

Այսօր Երկիր մոլորակի վրա մակաբույծ պարադիգմայի կողմնակիցների գործունեության արդյունքում Երկրորդ համաշխարհային պատերազմին հաջորդած Յալթայի աշխարհակարգի կառուցվածքը ամբողջությամբ ոչնչացել է։ Քանի որ Յալթայի խաղաղությունն այսօր գոյություն չունի, Փարիզի խաղաղության համաժողովի հիմնարար փաստաթղթերը եւ Առաջին համաշխարհային պատերազմին հաջորդած Ազգերի լիգայի որոշումները դառնում են այսօրվա եւ վաղվա աշխարհակարգի հիմքը: Համաշխարհային ընկերակցության ընդունած բոլոր որոշումներից անկատար մնացին միայն քրդական …

Continue reading

«Հայքի» մշակույթի օմբուդսմեն, ադրբեջանագետ Հովիկ Ավանեսովը վստահ է՝ Ադրբեջանի նպատակն է կեղծ թեզերով «պատմական հիմքեր» ստեղծել ու իբր ապացուցել, որ Հայաստանի տարածքն իրենց «պատմական տարածքն է»։

«Հայքի» մշակույթի օմբուդսմեն, ադրբեջանագետ Հովիկ Ավանեսովը վստահ է՝ Ադրբեջանի նպատակն է կեղծ թեզերով «պատմական հիմքեր» ստեղծել ու իբր ապացուցել, որ Հայաստանի տարածքն իրենց «պատմական տարածքն է»։ «1918 թվականին Թուրքիայի ցեղասպան քաղաքականության հետևանքով աշխարհի քարտեզի վրա հայտնվեց Ադրբեջան արհեստածին պետությունը, որը չուներ սեփական ոչինչ՝ ոչ պատմություն, ոչ տիտղոսակիր ազգ, ոչ առավել ևս Ադրբեջան անվանումը, ոչ սեփական …

Continue reading

ԱՄՆ նախագահի թեկնածուն դժգոհել է, որ ամերիկյան լրատվամիջոցները չեն անդրադարձել Ադրբեջանի կողմից ԼՂ-ում իրականացված էթնիկ զտմանը, 31.10.2023

13:55, 31 Հոկտեմբեր 2023 ԵՐԵՎԱՆ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ ԱՄՆ նախագահական ընտրություններին մասնակցելու համար իր թեկնածությունը առաջադրած ձեռնարկատեր Վիվեկ Ռամասվամին իր վրդովմունքն է հայտնել այն առնչությամբ, որ ամերիկյան լրատվամիջոցները ընտրողաբար են լուսաբանում աշխարհի տարբեր ծայրերում ընթացող պատերազմները և չեն անդրադարձել Ադրբեջանի կողմից Լեռնային Ղարաբաղում իրականացված էթնիկ զտմանը։ Այս մասին հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով Ռամասվամիի հարցազրույցը լրագրող Փիրս Մորգանին։ …

Continue reading

Հայտարարություն. Ալմա-Աթայի հռչակագրում որևէ հիշատակում չկա ԽՍՀՄ նախկին միութենական հանրապետությունների մասին, 30.10.2023

Փորձագետների խումբը հայտարարություն է տարածել «Ալմա-Աթայի հռչակագրի խեղաթյուրումների և իրավական կամայականությունների հետևանքների մասին։ Ստորեւ ներկայացնում ենք հայտարարության տեքստը: «Սեպտեմբերի 19-ին Ադրբեջանի զինված ուժերը լայնածավալ ագրեսիայի ընթացքում հրետանու և ԱԹՍ-ների կիրառմամբ սկսել են զանգվածային հրետակոծել Ստեփանակերտը և Լեռնային Ղարաբաղի այլ քաղաքներ: Ռազմական գործողությունների հետագա էսկալացիան կանխելու և խաղաղ բնակչության կյանքը փրկելու համար Արցախի Հանրապետության նախագահը ստիպված է եղել …

Continue reading

ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեան Մերձավոր Արևելքի հարցով իր հատուկ նստաշրջանում բանաձև է ընդունել, որը ներկայացրել էր Հորդանանը, 28․10․2023

ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեան Մերձավոր Արևելքի հարցով իր հատուկ նստաշրջանում բանաձև է ընդունել, որը ներկայացրել էր Հորդանանը, արաբական երկրների խմբի անունից՝ այլ երկրների հետ համահեղինակությամբ: Բանաձևի նախագծին կողմ է քվեարկել 120 երկիր, դեմ է արտահայտվել 14-ը, 45-ը ձեռնպահ է մնացել: Փաստաթուղթը կոչ է անում պաշտպանել Գազայի խաղաղ բնակչությանը և «անհապաղ, կայուն և շարունակական հումանիտար հրադադար հաստատել՝ …

Continue reading

«ՍՈՍԵ ՄԱՅՐԻԿ» ՋՈԿԱՏԻ ՀՐԱՄԱՆԱՏԱՐԻ ԿՈՉԸ`երիտասարդ ազատամարտիկին բուժօգնություն ցուցաբերելու վերաբերյալ, 14.10.2023

Հարգելի հայրենակիցներ Ես, Հայկ Հարությունյանս՝ ազատամարտիկ, Արցախյան բոլոր երեք պատերազմների մասնակից, «Սոսե Մայրիկ» կամավորական մարտական ջոկատի հրամանատար, «Ազատամարտիկ» ռազմահայրենասիրական կազմակերպության նախագահ, պահեստազորի փոխգնդապետ, դիմում եմ կոչով և մեծ խնդրանքով մեր հայրենակիցներին և բարի կամքի բոլոր մարդկանց ցուցաբերել ամենայն աջակցություն և օգնություն՝ Արցախյան պատերազմի երիտասարդ մասնակից Գևորգ Մկրտչյանի բուժման և բժշկական վերականգնման կազմակերպման համար։   2020 …

Continue reading

Load more

Enjoy this blog? Please spread the word :)