Category: Մերձավոր Արեւելք

ՅԱՅՏԱՐԱՐՈՒԹԻՒՆ ԹՐՔԱԿԱՆ ՊԵՏՈՒԹԵԱՆ ԿՈՂՄԷ ԾՐԱԳՐՈՒԱԾ ԵՒ ԻՐԱԳՈՐԾՈՒԱԾ ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹԵԱՆ 109-ՐԴ ՏԱՐԵԼԻՑԻ ԱՌԻԹՈՎ, 24 Ապրիլ 2024

Հայոց Ցեղասպանութեան նահատակներու ոգեկոչումը, յատկապէս այս տարի, առանձնայատուկ բովանդակութիւնը եւ իմաստ կը զգենու: Հայ ժողովուրդի նորագոյն պատմութիւնը հերթական անգամ դաժանագոյն կերպով ապացուցեց, որ պատմութենէն դասեր չքաղողը, դատապարտուած է անոր դառնութիւնը ու արհաւիրքը վերապրիլ՝ բազմապատկուած ծաւալով: Արցախի եւ Արցախահայութեան պատուհասած դժնդակ զարգացումները՝ հայրենազրկումն ու բռնագաղթը եկան անվիճելիօրէն փաստելու, որ ազգի գոյութեան եւ գոյատեւման սպառնացող մեր դարանակալ …

Continue reading

Հայ ժողովուրդը կրկին ոտքի կկանգնի, ինչպես դա արեց Ցեղասպանությունից հետո․ ԱՄՆ կոնգրեսական Սեթ Մոուլթոն, 12:27, 18.04.2024

ԱՄՆ կոնգրեսական Սեթ Մոուլթոնը հպարտ է, որ ԱՄՆ Կոնգրեսն ասել  է ճշմարտությունը և ճանաչել է Հայոց ցեղասպանությունը։ Մոուլթոնն այդ մասին հայտարարել է ԱՄՆ Կոնգրեսում Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակմանն ու Հայաստանին ու Լեռնային Ղարաբաղին նվիրված քննարկման ժամանակ։ «Ես հպարտ եմ, որ Կոնգրեսն ասել է ճշմարտությունը և ճանաչել է Հայոց ցեղասպանությունը։ Ես նաև հպարտ եմ, որ նախագահ …

Continue reading

Ցանկացած նշանակում օկուպացված ԼՂ-ում և անօրինական է, և դատապարտելի. ԼՂ ժողովրդի իրավունքների պաշտպանության հանձնախումբ, 12:35, 09.04.2024

Ցանկացած նշանակում օկուպացված ԼՂ-ում և անօրինական է, և դատապարտելի. ԼՂ ժողովրդի իրավունքների պաշտպանության հանձնախումբ, 12:35, 09.04.2024 https://news.am/arm/news/816825.html 2024 թվականի մարտի 8-ին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հրամանագիր է ստորագրել օկուպացված Արցախի Հանրապետության մայրաքաղաք Ստեփանակերտի քաղաքային դատարանի դատավոր և նախագահ նշանակելու մասին։ Մենք կարծում ենք, որ այս նշանակումները կրում են հեռուն գնացող, չարիքաբեր/կործանարար մտադրություններ, որոնք ուղղված են …

Continue reading

Թուրքիան երբեք չի ճանաչել Հայոց ցեղասպանությունը եւ շարունակում է պանթյուրքական օրակարգը Կովկասում. Լեմկինի ինստիտուտ, 11:57, 28.03.2024

Թուրքիան երբեք չի ճանաչել Հայոց ցեղասպանությունը եւ շարունակում է իրականացնել իր պանթյուրքական օրակարգը Կովկասում՝ հակազդեցության չհանդիպելով միջազգային հանրության կողմից։ Այս մասին «Հայաստանը որպես քաղաքակրթության խաչմերուկ. պատմամշակութային կապեր» գիտաժողովում մարտի 28-ին ասել է Լեմկինի ինստիտուտի ցեղասպանության կանխման գծով գործադիր տնօրեն Էլիզա ֆոն Յոդեն-Ֆորգին։ Նա նշել է, որ հայ ժողովրդի պատմությունը սերտորեն կապված է ցեղասպանության պատմության եւ …

Continue reading

ԱՄՆ կոնգրեսականները պահանջում են երաշխավորել Հայաստանի տարածքային ամբողջականությունը և հակազդել Ալիևի բացահայտ սպառնալիքներին, 21:16, 19 Հունվար 2024

ԵՐԵՎԱՆ, 19 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ ԱՄՆ կոնգրեսի հայկական հանձնախմբի համանախագահները դատապարտում են Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի վտանգավոր հռետորաբանությունը, ով պահանջներ է ներկայացնում հայկական տարածքի նկատմամբ և հրաժարվում է զորքերը դուրս բերել Հայաստանից: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, հայտարարությունը տարածել է ԱՄՆ կոնգրեսական Ֆրենկ Փալոնը։ ԱՄՆ կոնգրեսի հայկական հանձնախմբի համանախագահները ընդգծել են՝ ժամանակն է Ադրբեջանին պատասխանատվության ենթարկել Հարավային …

Continue reading

Ֆրանսիայի Սենատն ընդունել է Ադրբեջանի դեմ պատժամիջոցներ պահանջող բանաձև, 21:25, 17 Հունվար 2024

ԵՐԵՎԱՆ, 17 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Ֆրանսիայի Սենատը 336 կողմ և մեկ դեմ ձայնով ընդունել է Ադրբեջանի դեմ պատժամիջոցներ պահանջող բանաձև: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում է Ֆրանսիայում ՀՀ դեսպանությունը։ Ֆրանսիայի Սենատն այսօր քննարկում էր 2023 թվականի դեկտեմբերի 1-ին առաջարկված միջկուսակցական բանաձևը՝ ուղղված «Լեռնային Ղարաբաղում Ադրբեջանի ռազմական ագրեսիան դատապարտելուն և Հայաստանի Հանրապետության դեմ ագրեսիայի հետագա փորձերը և …

Continue reading

«Դուք եք իրական ցեղասպանություն իրականացնողները», – ասում է Կացը Էրդողանին՝ հղում անելով Հայոց ցեղասպանությանը, որը Իսրայելը երբեք չի ճանաչել, 2024 թ․ հունվարի 12։ 

«Դուք եք իրական ցեղասպանություն իրականացնողները», – ասում է Կացը Էրդողանին՝ հղում անելով Հայոց ցեղասպանությանը, որը Իսրայելը երբեք չի ճանաչել, 2024 թ․ հունվարի 12։ Արտաքին գործերի նախարար Իսրայել Կացը հակադարձում է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին, ով այսօր ավելի վաղ պարծենում էր, որ նյութեր է ներկայացրել՝ Հարավաֆրիկյան Հանրապետությանը Արդարադատության Միջազգային Դատարանում Իսրայելին ցեղասպանության մեջ մեղադրող գործը …

Continue reading

Հաագայի միջազգային դատարանում մեկնարկել է Իսրայելի կողմից Գազայում «ցեղասպանություն» գործելու վերաբերյալ դատավարությունը՝ ուղիղ, 13:37 • 11.01.2024 

Հաագայի Արդարադատության միջազգային դատարանում մեկնարկել է դատական գործի քննությունը, որի շրջանակում Իսրայելը մեղադրվում է Գազայի հատվածում ՀԱՄԱՍ-ի դեմ պատերազմի ընթացքում ցեղասպանական գործողություններ կատարելու համար։ Այս մասին գրում է timesofisrael.com-ը: Հայցը դատարան է ներկայացրել Հարավաֆրիկյան Հանրապետությունը՝ ստիպելու Իսրայելին անհապաղ դադարեցնել իր ռազմական գործողությունները Գազայի հատվածում։ Հիշեցնենք, որ նախօրեին ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինկենը դատապարտել էր Հարավաֆրիկյան Հանրապետության …

Continue reading

Թուրքիան մասնակից է պաղեստինցի ժողովրդի ցեղասպանությանը, 20:01 05.01.2024

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է Թուրքիայի վրա հարձակումների մասին՝ Գազայի հատվածում իրավիճակի նկատմամբ Անկարայի դիրքորոշման պատճառով։ Այդ մասին տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով «ՌԻԱ Նովոստի»-ն։ «Մենք ականատես ենք լինում մեր հանդեպ ահագնացող հարձակումների, որոնց հիմնական պատճառներն են Թուրքիայի վճռականությունը՝ պաշտպանելու իր իրավունքներն ու շահերը, ինչպես նաև պաղեստինյան հարցում նրա ամուր և անզիջում դիրքորոշումը»,- հայտարարել …

Continue reading

ԱՄՆ Պետդեպի խոսնակը Երուսաղեմի հայկական թաղամասում իրավիճակի մասին, 14:17 04.01.2024 

ԱՄՆ-ն հայտարարել է, որ չի խրախուսում Իսրայելի կառավարության քայլերը, որոնք կարող են սրել լարվածությունը Երուսաղեմի հայկական թաղամասում։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնել է ԱՄՆ պետքարտուղարության խոսնակ Մեթյու Միլլերը՝ անդրադառնալով Երուսաղեմի հայկական թաղամասի ղեկավարների մտահոգություններին, որ Իսրայելի կառավարությունը Գազայի հատվածում հակամարտությունն օգտագործում է, որպեսզի թաղամասից դուրս մղի քրիստոնյա հայերին։ «Ինչպես մի քանի առիթով ասել ենք, մենք …

Continue reading

Load more

Enjoy this blog? Please spread the word :)